Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-225-Ն2 մայիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի մայիսի 2-ին «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի 22-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասի «միայն մեկ ծրագիր» բառերը փոխարինել «առավելագույնը երկու ծրագիր» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով. «13. Այն դեպքերում, երբ Հանրային հեռարձակող մեկ կազմակերպություն առանց հեղինակազորման և սլոթի օգտագործման լիցենզիայի հանրային մուլտիպլեքսի միջոցով սփռում է երկու ծրագիր, ապա սույն օրենքով, ինչպես նաև այլ իրավական ակտերով Հանրային հեռարձակողի հաղորդումների նկատմամբ սահմանված հատուկ պահանջները Հանրային հեռարձակողի կողմից երկու տեսալսողական ծրագրերով հեռարձակվող հաղորդումների վրա տարածվում են ընդհանուր, այլ ոչ թե յուրաքանչյուր տեսալսողական ծրագրի մասով՝ առանձին:»: Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սլոթի օգտագործման համապատասխան լիցենզիա ունեցող Հանրային հեռարձակողին մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթը 30 օրվա ընթացքում փոխարինվում է հանրապետական սփռում ապահովող սլոթով: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2024 թ. մայիսի 20 Երևան ՀՕ-225-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-225-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (22.05.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 21.05.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 02.05.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.05.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 22.05.2024 Հիմնական ակտ 02.05.2024, ՀՕ-225-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 16.07.2020, ՀՕ-395-Ն 16.07.2020, ՀՕ-395-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 մայիսի, 2024 թ.
Գործի #:
ՀՕ-225-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել