ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 322 — Հրշեջ վերակարգը պարտավոր է` - հետևել հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը բոլոր ստորաբաժանումների շինություններում և գնդի ողջ տարածքում.
Ամփոփում
Հոդված 322. Հրշեջ վերակարգը պարտավոր է` - հետևել հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը բոլոր ստորաբաժանումների շինություններում և գնդի ողջ տարածքում. - հրշեջ - պահակային ծառայություն կատարել ըստ պահակակետերի ցանկի. - հետևել օբյեկտներում հրշեջ միջոցների սարքինությանը. - օբյեկտների փակումից առաջ պահեստարանների, պահեստների պետերի և հավաքակայանի հերթապահի հետ համատեղ ստուգել հրշեջ անվտանգության պահանջների կատարումը և էլեկտրական ցանցերի անջատու
Ամբողջ Տեքստ
Հոդված 322. Հրշեջ վերակարգը պարտավոր է` - հետևել հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը բոլոր ստորաբաժանումների շինություններում և գնդի ողջ տարածքում. - հրշեջ - պահակային ծառայություն կատարել ըստ պահակակետերի ցանկի. - հետևել օբյեկտներում հրշեջ միջոցների սարքինությանը. - օբյեկտների փակումից առաջ պահեստարանների, պահեստների պետերի և հավաքակայանի հերթապահի հետ համատեղ ստուգել հրշեջ անվտանգության պահանջների կատարումը և էլեկտրական ցանցերի անջատումը, այդ կանոնների պահպանման դեպքում նրանց հանձնել հրշեջ մետաղանիշեր (ժետոններ). - պահակակետերի ցուցակով սահմանված ժամկետներում գնդի հերթապահին զեկուցել գնդում հրդեհային անվտանգության պահանջների կատարման մասին. - հրդեհի դեպքում մասնակցել այն մարելուն: Հերթապահության հանձնման և ընդունման մասին հրշեջ վերակարգի հին և նոր պետերը զեկուցում են գնդի արտահաստիքային հրշեջ խմբի պետին և գնդի հերթապահին: Հրշեջ վերակարգն ապահովվում է հրդեհաշեջ անհրաժեշտ միջոցներով, իսկ հրշեջ ավտոմեքենաների (պոմպերի) մարտական անձնակազմերում ծառայող զինծառայողները` հատուկ անջրանցիկ գործվածքից բաճկոններով ու տաբատներով, գոտիներով և պողպատե սաղավարտներով: (322-րդ հոդվածը փոփ.
14.04.11 ՀՕ-124-Ն) Հ ԵՐԹԱՊԱՀ ՓՈՂՀԱՐ-ԹՄԲԿԱՀԱՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
