««ՄՈՒԼՏԻ ԼԵՈՆ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-16)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 փետրվարի 2026թ. ՍԴԱՈ - 16 | ««ՄՈՒԼՏԻ ԼԵՈՆ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
««ՄՈՒԼՏԻ ԼԵՈՆ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ՄՈՒԼՏԻ ԼԵՈՆ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը վերսկսելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
Սահմանադրական դատարանի 2024 թվականի փետրվարի 6-ի ՍԴԱՈ-20 աշխատակարգային որոշմամբ ««ՄՈՒԼՏԻ ԼԵՈՆ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցվել է` մինչև կասեցման հիմքերը վերանալը:
Սահմանադրական դատարանն ավարտել է սույն գործով պահանջված և ստացված լրացուցիչ ապացույցների ուսումնասիրությունը, ինչի արդյունքում արձանագրում է, որ նշված գործի վարույթը կասեցնելու հիմքերը վերացել են:
Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. ««ՄՈՒԼՏԻ ԼԵՈՆ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը վերսկսել:
2. Սույն գործի դատաքննությունը նշանակել 2026 թվականի մարտի 3-ին` ժամը 11:00-ին:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
6 փետրվարի 2026 թվականի
ՍԴԱՈ-16
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 փետրվարի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-16
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
