ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 167 — Միջնորդություն ներկայացնելը և դրա քննությունը 1.
Ամփոփում
Հոդված 167. Միջնորդություն ներկայացնելը և դրա քննությունը 1. Կատարված հանցանքները և դրանց համար նշանակված պատիժները նոր օրենքին համապատասխանեցնելու համար միջնորդությունը ներկայացվում է դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան: 2. Միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեն դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը, փաստաբանը՝ համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: 3. Միջնորդությունը ներկայացնում է դատախազը, եթե համապատա
Ամբողջ Տեքստ
Հոդված 167. Միջնորդություն ներկայացնելը և դրա քննությունը 1. Կատարված հանցանքները և դրանց համար նշանակված պատիժները նոր օրենքին համապատասխանեցնելու համար միջնորդությունը ներկայացվում է դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան:
2. Միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեն դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը, փաստաբանը՝ համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
3. Միջնորդությունը ներկայացնում է դատախազը, եթե համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք միջնորդություն չեն ներկայացրել: Դատախազը միջնորդությունը ներկայացնում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված եռամսյա ժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
4. Միջնորդության քննությունն իրականացվում է դատախազի, դատապարտյալի, նրա օրինական ներկայացուցչի և առկայության դեպքում՝ փաստաբանի մասնակցությամբ:
5. Միջնորդության քննությունն սկսվում է միջնորդություն ներկայացրած անձի կողմից այն ներկայացնելով, որից հետո դատարանը լսում է դատավարության մյուս մասնակիցների կարծիքները: Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է հարցեր ուղղել միջնորդություն ներկայացրած անձին և մյուս մասնակիցներին:
6. Միջնորդության քննության արդյունքում դատարանը որոշում է կայացնում դատապարտյալին վերագրվող հանցավոր արարքները և նշանակված պատիժները նոր օրենքին համապատասխանեցնելու կամ միջնորդությունը մերժելու մասին:
7. Որոշման մեջ նշվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որին համապատասխանում է դատապարտյալի արարքը, ինչպես նաև այն պատիժը և պատժաչափը, որին համապատասխանում է դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժը և պատժաչափը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
