Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 394 — Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 394AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 394 — Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 394. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը 1. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման ենթակա են վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքով կայացված դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի հետևյալ դատական ակտերը․ 1) առանց վարույթը կարճելու` քրեական հետապնդումը դադարեցնելու մասին. 2) կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքա

Ամբողջ Տեքստ

Հոդված 394. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը 1. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման ենթակա են վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքով կայացված դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի հետևյալ դատական ակտերը․ 1) առանց վարույթը կարճելու` քրեական հետապնդումը դադարեցնելու մասին. 2) կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին․ 3) դատական տուգանք նշանակելու մասին. 4) վարույթից հեռացնելու մասին. 5) դատարան հարկադրաբար ներկայացնելու մասին. 6) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին. 7) վերաքննիչ բողոքը կամ վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին. 8) վերաքննիչ վարույթը կամ վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման վարույթը կարճելու մասին. 9) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ այլ դատական ակտեր:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել