ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 192 — Ազատությունից ապօրինի զրկելը 1.
Ամփոփում
Հոդված 192. Ազատությունից ապօրինի զրկելը 1. Մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 188-րդ, 189-րդ, 191-րդ կամ 315-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: 2. Սույն հոդված
Ամբողջ Տեքստ
Հոդված 192. Ազատությունից ապօրինի զրկելը 1. Մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 188-րդ, 189-րդ, 191-րդ կամ 315-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, 2) հղի կնոջ նկատմամբ, 3) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, 4) անչափահասի նկատմամբ, 5) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 6) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից, 7) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, 8) շահադիտական դրդումներով, 9) ազատությունից ապօրինի զրկված անձին ազատ արձակելու պայմանով պահանջ ներկայացնելով կամ 10) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, սեռով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: (192-րդ հոդվածը լրաց.
12.04.24 ՀՕ-170-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
