Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 305 — Հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին հանրային իրազեկումը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 305AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 305 — Հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին հանրային իրազեկումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 305. Հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին հանրային իրազեկումը 1. Հարկային մարմինը հարկ վճարողներին իրազեկում է հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին: 2. Հարկ վճարողներին հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին իրազեկումն իրականացվում է հարկային ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում պաշտոնական հաղորդագրություն հրապարակելու, զանգվածային լրատվության միջոցների հետ ասուլիսնե

Ամբողջ Տեքստ

Հոդված 305. Հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին հանրային իրազեկումը 1. Հարկային մարմինը հարկ վճարողներին իրազեկում է հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին:

2. Հարկ վճարողներին հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին իրազեկումն իրականացվում է հարկային ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում պաշտոնական հաղորդագրություն հրապարակելու, զանգվածային լրատվության միջոցների հետ ասուլիսներ և հանդիպումներ կազմակերպելու, հարցազրույցներ, հոդվածներ կամ տեղեկատվություն հրապարակելու կամ հեռուստատեսությամբ ու ռադիոյով ելույթներ ունենալու միջոցով:

3. Հարկային մարմինը պարտավոր է հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին հարկ վճարողների իրազեկումն ապահովել ոչ ուշ, քան այդ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում: 4․ Հարկային մարմինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողներին հավաստագրի գործողության ժամկետի ընթացքում սույն հոդվածով նախատեսված իրազեկումն իրականացնում է նաև համապատասխան իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում, հարկ վճարողի էլեկտրոնային փոստին ծանուցում ուղարկելու միջոցով։ (305-րդ հոդվածը լրաց. 05.05.21 ՀՕ-190-Ն ) (05.05.21 ՀՕ-190-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել