Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԿԴ/0025/04/13
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԿԴ/0025/04/13

Վճռաբեկ դատարանԵԿԴ/0025/04/1330 մայիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.01.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն ընդդեմ «Շինմոնտաժպրոյկտ ՄԿ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.03.2014 թվականի վճռով դիմու

Ամբողջ Տեքստ

/2ԹՎՏՏԱ ու ն

ՄՍ ՆԱՏ Մ

ԱՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0025/04/13 դատարանի որոշում 2025թ.

Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0025/04/13

Նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան

Դատավորներ՝ Ա. Մխիթարյան

Գ. Խանդանյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն.ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս.ՄԵՂՐՅԱՆ

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի մայիսի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.01.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն ընդդեմ «Շինմոնտաժպրոյկտ ՄԿ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.03.2014 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.01.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության պահանջների վերջնական ցուցակը, որում Բանկի 25.853,68 ԱՄՆ դոլարի չափով պահանջը գրանցվել է որպես ապահովված պահանջ, դատական ծախսերը (պետ.տուրք)

2

500.000 ՀՀ դրամի չափով՝ որպես 82-րդ հոդվածի չապահովված «դ» հերթի պահանջ, Բանկի 4.753.454,40 ՀՀ դրամի չափով պահանջը՝ որպես 82-րդ հոդվածի չապահովված «է» հերթի պահանջ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 31.201.128 ՀՀ դրամի չափով պահանջը՝ որպես 82-րդ հոդվածի չապահովված «է» հերթի պահանջ:

Սնանկության դատարանի 27.08.2019 թվականի որոշմամբ Բանկի պահանջը՝ 25.853,68 ԱՄՆ դոլարի չափով, գրանցվել է որպես գրավով ապահովված պահանջ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.11.2019 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Նաիրա Մարտիրոսյանի, Կարեն Մարտիրոսյանի ն Հրաչյա Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն վերացվել է Դատարանի 27.08.2019 թվականի «Պահանջը քննության առնելու մասին» որոշումը ն Բանկի գրավով ապահովված պահանջը գրանցելու մասով հարցն ուղարկվել է Սնանկության դատարան նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական Ա վարչական պալատի 26.02.2020 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը վերադարձվել է ն սահմանվել է ժամկետ՝ վճռաբեկ բողոքի թերությունները շտկելու Ա վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 08.04.2020 թվականի որոշմամբ Բանկի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

ՀՀ սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 04.09.2020 թվականի որոշմամբ Բանկի 25.853,68 ԱՄՆ դոլարի չափով պահանջը գրանցվել է որպես անշարժ գույքով ապահովված պահանջ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 20.01.2021 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Նաիրա Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 04.09.2020 թվականի «Պահանջը քննության առնելու մասին» որոշումը վերացվել է ն գործին մասնակից չդարձված անձ Նաիրա Մարտիրոսյանի մասով ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել գործին մասնակից չդարձած անձ Նաիրա Մարտիրոսյանը (ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ հոդվածը, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը եշված հիմքի առկայությունը, պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 18.11.2019 թվականին դատական ակտ կայացնելիս անտեսել է, որ գրավադրված գույքի համատեղ սեփականատեր Անահիտ

Յ

Կոստանյանը հանդիսացել է ոչ թե վարկառու, այլ` գրավատու, ն Բանկը որնէ կերպ չէր կարող իմանալ վերջինիս մահվան մասին: Մասնավորապես, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պայմաններում պարտատերը որնէ ՛պլարտավորություն չուներ ներկայացնելու համապատասխան պահանջ, քանի որ համաձայն վճռի՝ բռնագանձումը պետք է տարածել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող սրճարանի վրա: Հետնաբար, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.11.2019 թվականի որոշումը հակասում է թիվ ԱՐԴ/0810/02/12 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտին:

Տվյալ դեպքում հայցվորների՝ գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի պետական գրանցումը կատարվել է 18.08.2015 թվականին, հետնաբար գրանցումը կատարվել է 11.09.2013 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում, միասնական տեղեկանքի մեջ հստակ նշված է գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումների մասին, Աո ժառանգները կարող էին հստակ պատկերացում ունենալ հավակնող գույքի նկատմամբ առկա սահմանափակումների վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասով հստակեցվել է, որ սնանկության գործով կայացրած դատական ակտերը բեկանելով ն նոր քննության ուղարկելով՝ վերաքննիչ դատարանը քննության ծավալներ չի սահմանում, սակայն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը իր որոշումները կայացնելիս դուրս է եկել իր իրավասության սահմաններից: Մասնավորապես՝ մի դեպքում սահմանել է նոր քննության ծավալ, իսկ սույն՝ բողոքարկվող որոշմամբ հաստատել է, որ Սնանկության դատարանը պարտավոր է ղեկավարվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ սահմանված նոր քննության ծավալով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 18.11.2019 թվականի որոշմամբ ժառանգին ազատելով ընդունվող ժառանգական գույքի նկատմամբ առկա սահմանափակումների առկայությունը կամ բացակայությունը պարզելու պարտականությունից, պարտատիրոջը ծանրաբեռնել է օրենքով չնախատեսված լրացուցիչ պարտավորություններով: Տվյալ դեպքում Անահիտ Կոստանյանը Բանկի հանդեպ չի ունեցել որնէ դրամական պարտավորություն, ուստի Բանկը որնէ պարտավորություն չի ունեցել վերջինիս մահվանից հետ որնէ պահանջ ներկայացնելու: Միաժամանակ, Բանկը կարող էր երբնէ չիմանալ վերջինիս մահվան մասին:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հարցին, թե ինչու սույն պարագայում պետք է կիրառվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասը, այլ ոչ՝ 2-րդը, Ա սահմանափակվի միայն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ սահմանված քննության ծավալներով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 18.11.2019 թվականի որոշմամբ սահմանել է նոր գրավի ինստիտուտ՝ շրջանցելով օրենսդրությամբ սահմանված նորմերը՝ պարտատիրոջը ծանրաբեռնելով

4

օրենքով չնախատեսված անհիմն պարտավորություններով, ուստի նոր դատական ակտ կայացնելով Սնանկության դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 2-րդ մասով, իրավացիորեն դուրս է եկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ սահմանված քննության ծավալից ն կայացրել է օրինական դատական ակտ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերանայել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԿԴ/0025/04/13 քաղաքացիական գործով 20.01.2021 թվականի որոշումը Ա կայացնել նոր դատական ակտ»:

21 Նաիրա Մարտիրոսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է են ենթակա է մերժման հետնյալ

պատճառաբանություններով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ցանկացած պարագայում իրավասու է գործի բեկանման դեպքում սահմանել դրա նոր քննության ծավալը, քանի որ նման տրամաբանությունը `բխում է դատարանի հիմնական՝ 5 արդարադատություն իրականացնելու գործառույթից:

Բանկն Անահիտ Կոստանյանի մահից հետո վեցամսյա ժամկետում օրենքով նախատեսված անձանց չի ներկայացրել հիփոթեքի պայմանագրից ծագող՝ իր ենթադրյալ գրավի իրավունքից բխող պահանջը (գործում նման ապացույց առկա չէ), ուստի ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշման համաձայն վերջինիս ենթադրյալ պահանջի իրավունքն Անահիտ Կոստանյանի հանդեպ դադարել է ու չի փոխանցվել նրա ժառանգությունն ընդունած ժառանգներին: Այսինքն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետի նորմի գործողությունն սկսվում է ոչ թե անմիջապես պարտապանի մահից հետո, այլ՝ ժառանգության բացման վեցամսյա ժամկետի ավարտից հետո, ն դրա գործողությունը պայմանավորված է այդ վեցամսյա ժամկետում պարտատիրոջ կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի նորմերի պահանջների կատարմամբ:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը, վիճարկվող որոշմամբ սահմանելով օրենքով չնախատեսված քննության նոր ծավալ, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասը, ապա այն անհիմն է, քանի որ չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումից:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

3 Բանկի ն Ընկերության միջն 16.09.2010 թվականին կնքված թիվ 141-16/Բ վարկային պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ Բանկն Ընկերությանը տրամադրել է 20.000 ԱՄՆ դոլար գումար սահմանաչափով վարկ, (...):

5

Նույն պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ վարկը տրամադրվել է տարեկան 17 տոկոս տոկոսադրույքով, իսկ 1.3 կետով սահմանվել է, որ վարկի ն դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները ենթակա են ամբողջությամբ մարման մինչն 16.09.2014 թվականը:

Պայմանագրի 2.4.1 կետի համաձայն՝ վարկառուն պարտավոր է վարկի ժամանակին վերադարձը, դրա օգտագործման համար տոկոսների ն տույժերի վճարումն ապահովել Հրաչյա Հարությունի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող 101.2քմ մակերեսով շենքով ն 0,008 հա հողամասով անշարժ գույքի գրավով, որի համար Բանկի հետ ք. Էջմիածնում 16.09.2010 թվականին կնքվել է վերոհիշյալ անշարժ գույքի գլխավոր հիփոթեքի թիվ 14116/Բ/Գ պայմանագիրը, որը հանդիսանում է նույն պայմանագրի անբաժանելի մասը:

Պայմանագրի 2.4.4 կետով սահմանվել է, որ վարկառուն պարտավոր է Բանկի նկատմամբ ունեցած, ինչպես նան աճող պարտավորությունների նկատմամբ՝ նույն պայմանագրի 2.41 կետում նշված ապահովման միջոցի պակասի չափով, պատասխանատվություն կրել իրեն սեփականության իրավունքով պատկանող ամբողջ գույքով (ունեցվածքով)՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 24-26):

2) Բանկի որպես գրավառուի, Հրաչյա Մարտիրոսյանի՝ որպես գրավատուի, Ընկերության՝ որպես պարտապանի, միջն 16.09.2010 թվականին կնքվել է անշարժ գույքի գլխավոր հիփոթեքի թիվ 141-16/Բ/Գ պայմանագիրը, որի 1.1 կետի համաձայն՝ 16.09.2010 թվականին Բանկի ն Ընկերության միջն կնքված թիվ 141-16/Բ վարկային պայմանագրի համաձայն` Բանկն Ընկերությանը տրամադրել է 20.000 ԱՄՆ դոլար գումար վարկ, ժամկետային տարեկան 17 տոկոս տոկոսադրույքով, 48 ամիս մարման ժամկետով. վարկը ն դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարներն ամբողջությամբ ենթակա են մարման մինչն 16.09.2014 թվականը:

Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ վարկային պայմանագրով նախատեսված պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավատուն գրավառուին գրավ է հանձնում իրեն սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող սրճարանը 101.2քմ մակերեսով շենքով ն 0,008 հա հողամասով:

Պայմանագրի 1.3 կետի համաձայն՝ գրավի առարկան գրավադրված է Բանկի օգտին՝ համաձայն 16.09.2010 թվականին կնքված թիվ 14116 /Բ/Հ/ Անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրի (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 19-21).

3) Անահիտ Կոստանյանը տվել է իր համաձայնությունը համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող սրճարանն ամուսնու Հրաչյա Մարտիրոսյանի կողմից գրավադրելու վերաբերյալ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 127).

4) համաձայն Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման թիվ 022934 վկայականի՝ Անշարժ գույքի հիփոթեքի 16.09.2010 թվականի պայմանագրից ծագող գրավառուի՝ Բանկի գրավի իրավունքը 23.09.2010 թվականին ենթարկվել է պետական գրանցման:

6

Գրավի պայմանագրի գործողության ժամկետ նշվել է մինչն 16.09.2014 թվականը (հավելված, հատոր 3-րդ, գ.թ. 20).

5) Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԱՐԴ/0810/02/12 քաղաքացիական գործով 11.09.2013 թվականի վճռով Բանկի հայցն ընդդեմ Ընկերության, Կարեն Մարտիրոսյանի ն Հրաչյա Մարտիրոսյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարել է (հավելված, հատոր 3-րդ, գ.թ. 25-32).

6) Անահիտ Կոստանյանը մահացել է 03.08.2011 թվականին (հավելված, հատոր 3-րդ, գ.թ. 21).

7 Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող սրճարանի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի հիման վրա 18.08.2015 թվականին գրանցվել է Հրաչյա Մարտիրոսյանի (4/6), Կարեն Մարտիրոսյանի (1//6) ն Նաիրա Մարտիրոսյանի (1/6) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը (հավելված, հատոր 3-րդ, գ.թ. 24).

8) գույքի առանձին որակական քանակական բնութագրերի Ա դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 22.07.2019 թվականի թիվ ԱՏ-18/07/2019-1-0343 տեղեկանքի համաձայն՝ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 23.09.2010 թվականին գրանցված Բանկի գրավի իրավունքում փոփոխություններ առկա չեն (հավելված, հատոր 3-րդ, գ.թ. 38՝ դարձերես).

9) Սնանկության դատարանի 30.01.2017 թվականի ««Շինմոնտաժպրոյեկտ ՄԿ» ՍՊԸ-ի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ հաստատվել է Ընկերության պահանջների վերջնական ցուցակը՝ ըստ հետնյալ առաջնահերթության ն ապահովվածության 30.01.2017 թվականի դրությամբ.

1. պահանջատիրոջ անվանումը" Բանկ-պահանջցջի չափը՝ 25.853,68 ԱՄՆ դոլար, պահանջների հերթը' ըստ առաջնահերթության՝ համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի' ապահովված պահանջ,

2. պահանջատիրոջ անվանումը' դատական ծախսեր /պետ.տուրք/- պահանջի չափը' 500.000 ՀՀ դրամ, պահանջների հերթը' ըստ առաջնահերթության համաձայն «Սեաեկության մասին» ՀՀ օրենքի' 82-րդ հոդված, չապահովված «Դ» հերթ,

3. պահանջատիրոջ անվանումը' Բանկ-պահանջի չափը' 4.753.454,40 ՀՀ դրամ, պահանջների հերթը' ըստ առաջնահերթության համաձայն «Սեանկության մասին» ՀՀ օրենքի' 82-րդ հոդված, չապահովված «Է» հերթ,

4. պահանջատիրոջ անվանումը' ՀՀ ԿԱ ՊԵԿ-պահանջի չափը' 31.201.128 ՀՀ դրամ, պահանջների հերթը' ըստ առաջնահերթության՝ համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի' 82-րդ հոդված, չապահովված «Է» հերթ» (հավելված, հատոր 2-րդ, գ.թ. 90-98).

10) Բանկի պահանջի ապահովվածության վերաբերյալ 01.08.2019 թվականին առարկություն են ներկայացրել Նաիրա Մարտիրոսյանը, Կարեն Մարտիրոսյանը ն Հրաչյա Մարտիրոսյանը (հավելված, հատոր 3-րդ, գ.թ. 5-12).

1) Սնանկության դատարանը «Պահանջը քննության առնելու մասին» 27.08.2019 թվականի որոշմամբ արձանագրել է, որ գործի նյութերի ուսումնասիրությամբ

7

հիմնավորվում է, որ առկա չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածով թվարկված հիմքերից որնէ մեկը, որը հաշվի առնելով հնարավոր կլիներ Բանկի պահանջը՝ 25.853,685 ԱՄՆ դոլարի չափով, դիտել որպես չապահովված պահանջ ն գրանցել համապատասխան հերթում: Միաժամանակ, դատարանը գտել է, որ Նաիրա Մարտիրոսյանի առարկությամբ ներկայացված պատճառաբանությունները հիմք չեն կարող հանդիսանալ Բանկի պահանջը գրանցելը մերժելու համար, քանի որ պահանջի հիմքում դրված են անվավեր չճանաչված պայմանագրեր, որոնցով հիմնավորվում են ինչպես պարտավորությունները, այնպես էլ պարտավորությունների ապահովվածությունը: Ուստի, հաշվի առնելով որ Բանկի պահանջը Ընկերության վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար ապահովված է 16.09.2010 թվականին կնքված Անշարժ գույքի գլխավոր հիփոթեքի թիվ 141-16/Բ/Գ պայմանագրով, դատարանը գտել է, որ այն ենթակա է հաստատման ն պետք է գրանցել 25.853,68 ԱՄՆ դոլարի չափով՝ որպես գրավով ապահովված պահանջ (հավելված, հատոր 3-րդ, գ.թ. 43-56).

12) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 18.11.2019 թվականի որոշմամբ մասնակիորեն բավարարել է Նաիրա Մարտիրոսյանի, Կարեն Մարտիրոսյանի ն Հրաչյա Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը՝ վերացրել է Սնանկության դատարանի 27.08.2019 թվականի «Պահանջը քննության առնելու մասին» որոշումը, Ա Բանկի գրավով ապահովված պահանջը գրանցելու մասով հարցն ուղարկել է ՀՀ սնանկության դատարան՝ նույն որոշմամբ նշված ծավալով նոր քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 18.11.2019 թվականի որոշմամբ արձանագրել է, որ «(...), անհրաժեշտ է իրականացնել հարցի նոր քննություն` պարզելու «Յունիբանկ» ՓԲԸ գրավով ապահովված պահանջի չափը, «Շինմոնտաժպրոյեկտ ՄԿ» ՍՊԸ նկատմամբ «Յունիբանկ» ԲԲԸ՝ 16.09.2010 թվականին կնքված թիվ 141-16/Բ վարկային պայմանագրից բխող պահանջի իրավունքի առկայությունը, «Յունիբանկ» ՓԲԸ 16.09.2000 թվականին կնքված թիվ 141-16/ԲԲ վարկային պայմանագրից բխող իրավունքները «Յունիբանկ» ԲԲԸ-ին փոխանցված լինելու հարցերը՝ հաշվի առնելով, որ «Յունիբանկ» ՓԲԸ պահանջն ապահովված է Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող սրճարանի 1/2 բաժնեմասի գրավով» (հավելված, հատոր 5-րդ, գ.թ. 144-162).

13) Դատարանը, 04.09.2020 թվականի «Պահանջը քննության առնելու մասին» որոշմամբ անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.11.2019 թվականի որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալին, արձանագրել է, որ ՀՀ վերաքննի: քաղաքացիական դատարանը, սնանկության գործերով (կայացված որոշումները բեկանելով ն նոր քննության ուղարկելով, նոր քննության ծավալ չի սահմանում, իսկ նոր քննության ծավալ կարող է սահմանել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում:

8

Դատարանի որոշմամբ Բանկի պահանջը՝ 25.853,68 ԱՄՆ դոլարի չափով, գրանցվել է որպես Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող անշարժ գույքով ապահովված պահանջ (հավելված, հատոր 6-րդ, գ.թ. 81-95):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետի ն 1243-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր: Միաժամանակ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է Վերաքննիչ դատարանի կողմից առերնույթ թուլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էություն, ե որը հերքվում է ստորն ներկայացվող փաստարկներով:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ հետնյալ իրավական հարցադրումներին.

Լ. արդյոք Վերաքենիչ դատարանն իրավասու է սնանկության գործով կայացված որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քենության արդյունքում կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 3րդ մասում ամրագրված իր լիազորությունները ն համապատասխան հարցը նոր քննության ուղարկելու դեպքում' սահմանել եոր քննության ծավալ.

2. արդյոք գրավատուի մահվան դեպքում գրավառուպարտատերը կրում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով սահմանված կարգով գրավի նկատմամբ եոտարին պահանջ ներկայացնելու պարտականություն, ն արդյո՛ք օրենսդրի նույն կարգավորումը գործում է այն դեպքերի համար, երբ գրավադրված գույքի համասեփականատեր հանդիսացած ժառանգատուն կեքված գործարքով չի հանդիսանում գրավատու:

1. Անդրադառնալով առաջին հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով ն նույն օրենքով սահմանված կարգով:

9

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե սուն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ սնանկության գործի ընթացքում կայացվող որոշման դեմ բերված բողոքը քննվում ն որոշում է կայացվում միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության համար Հայաստանի Հանրապետութան քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են (...) սնանկության գործի վարման Ա դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործով դատարանը կայացնում է եզրափակիչ ն միջանկյալ դատական ակտեր:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտեր են՝

1) առաջին ատյանի դատարանի կայացրած՝

ա. վճիռը ն օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրությունը,

բ. գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի վճռի, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու, օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման Ա հարկադիր կատարման, օտարերկրյա դատական ակտը ճանաչելու ն կատարման թույլատրելու կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումները.

2) վերաքննիչ դատարանի՝ առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նան վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու, վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումները.

3) Վճռաբեկ դատարանի՝ վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նան վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու, վճռաբեկ վարույթը կարճելու մասին որոշումները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ միջանկյալ դատական ակտեր են սույն հոդվածի 2-րդ մասում չնշված որոշումները, որոնք կայացվում են առանձին ակտի ձնով կամ արձանագրային որոշմամբ:

10

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի՝ պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտերի, վճարման կարգադրությունների Ա միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննվում Ա դրանց վերաբերյալ որոշումները կայացվում են միանձնյա, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի 0Հանրապետության օրենքով 66նախատեսված պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ ներկայացված բողոքների, որոնք վերաքննիչ դատարանը քննում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի միջանկյալ դատական ակտերի կամ վճարման կարգադրության դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննում ն որոշում է կայացնում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իսկ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ բերված բողոքները՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Հիմք ընդունելով արդեն իսկ 09.04.2018 թվականից գործող քաղաքացիական դատավարության նոր օրենսդրության եզրութաբանությունը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ սնանկության վարույթում կայացվող դատական ակտերը նս պետք է տարանջատել եզրափակիչ ն միջանկյալ դատական ակտերի (րե՛ս Հակոբ Մեհրաբյանն բեդդեմ Արտակ Ղուկասյանի թիվ ՍեԴ/2179/04/20 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ սնանկության վարութի ։ատռանձնահատկություններիի հաշվառմամբ անհրաժեշտ է սնանկության վարույթում կայացվող դատական ակտերը տարանջատելիս հիմք ընդունել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատական ակտերի տեսակները՝ բացառելու համար երկու փոխկապակցված իրավական ակտերի միջն եզրութաբանության օտարացվածությունը (տես ըստ դիմումի «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի' «Տուկասա» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ՍեԴ/2179/04/20 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):

Նկատի ունենալով, որ գործող քաղաքացիական դատավարության օրենսդրությունը եզրափակիչ դատական ակտերը սահմանել է սպառիչ ցանկով, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքն այդ մասով հատուկ կարգավորում չունի՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը պետք է համարել միջանկյալ դատական ակտ՝ հաշվի առնելով, որ վերջինս քաղաքացիական դատավարության օրենսդրության համապատասխան նորմերով թվարկված չէ եզրափակիչ դատական ակտերի ցանկում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սնանկության գործերով կայացված որոշումների դեմ բերված վերաքննիչ

11

բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը՝ որոշումը թողնելով օրինական ուժի մեջ, կամ բավարարում է բողոքը վերացնելով դատարանի որոշումը ն (կամ) կայացնում է նոր որոշում կամ վերացնում է որոշումը՝ հարցն ուղարկելով համապատասխան դատարահ՝ նոր քննության:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանում գործի նոր քննություն իրականացվում է գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կիրառման ենթակա նորմերի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են գործը քննող դատարանի համար, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ անձի դատական պաշտպանության իրավունքի կարնոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը ն ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե'ս, ի թիվս այլեի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ըեդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերադաս դատական ատյանի սահմանած ծավալով գործի նոր քննության իրականացման հարցին, արձանագրել է, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով ն եզրահանգումներով: Վերջիններս ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո: Այդ դատողությունների Ա եզրահանգումների բնույթը չի կարող լինել սահմանափակված միայն դատավարական իրավունքի կամ միայն նյութական իրավունքի նորմերի կիրառման շրջանակով: Բողոքի ցանկացած հիմքի ն դրանում ներառված ցանկացած փաստարկի վերաբերյալ դատարանի եզրահանգումները կարող են պայմանավորել գործի նոր քննության սահմանները: Հետնաբար, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետնության ն դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում (նույն սահմաններում) (տես ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչություն ըեդդեմ անհար ձեռնարկատեր Արթուր

12

Հովսեփյանի թիվ ՎԴՅ/0011/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):

(Թեն նշված իրավական դիրքորոշումն արտահայտվել է վարչական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հավասարապես կիրառելի է նան քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե քաղաքացիական, թե՛ վարչական գործով, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետնության ն դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում:

Վերահաստատելով նշված դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտը բեկանելու նե գործը ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու, ինչպես նան ստորադաս դատարանում գործի նոր քննության ծավալ սահմանելու վերաքննիչ դատարանի լիազորությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսդրությամբ ամրագրված՝ վերաքննի։ դատարանի որպես առաջին ատյանի դատարանի որոշումների օրինականությունը, հիմնավորվածություը ն ապատճառաբանվածությունը ստուգող վերադաս դատական ատյանի առաքելությամբ: ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս վերահաստատել է այն, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով ն եզրահանգումներով, որը, ի լրումն դատավարության մասնակիցների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը երաշխավորելու, նան նպատակ է հետապնդում ապահովել դատական ատյանների միջն գործառութային կապերի տրամաբանական բնութը (տե՛ս ըստ Սյուզաննա Հարությունյանի դիմումի սեփական սնանկության ճանաչման պահանջի մասին թիվ ԵԴ/0952/04/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15. 04. 2022 թվականի որոշումը):

2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի համաձայն՝ պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները: Պահանջները, մինչն ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում՝ ժառանգության բացման վայրի նոտարին:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր՝ նախկինում կայացրած որոշմամբ համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշված հոդվածով նախատեսված կարգավորումները, արձանագրել է, որ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալուց հետո ժառանգը ժառանգատուի պարտքերով պարտատերերի առջն իրեն անցած գույքի սահմաններում կարող է կրել պարտավորություններ, եթե ժառանգության բացումից վեցամսյա ժամկետում պարտատերերի կողմից իրեն պահանջ է ներկայացվել: Պահանջների ներկայացման համար սահմանված վեցամսյա ժամկետի ավարտից հետո ներկայացված պահանջները,

13

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, ենթակա չեն բավարարման, քանի որ մինչն ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը պահանջի ներկայացման դեպքում միայն ժառանգը կարող էր որոշել ժառանգությունն ընդունելու նպատակահարմարությունը (տես Սեդա Սոնյանն ընդդեմ Իդա էԷբզիմյան, ն Իդա էԷբզիմյանն ընդդեմ Սեդա Սոնյանի թիվ 3-778(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշման շրջանակներում կրկին անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածին, արձանագրել է, որ օրենսդիրը հնարավորություն է ընձեռել ժառանգատուի պարտատերերին ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում մինչն ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալն իրենց պահանջները ներկայացնել նախ հետնյալ անձանց՝ ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, ապա միայն նշված անձանց բացակայության դեպքում՝ ժառանգության բացման վայրի նոտարին (րե՛'ս Սերգեյ Թաիրյանեն ըեդդեմ Երնանի Կենտրոն նոտարական փտարածքի նոտարի թիվ ԵՔԴ/0279/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

Նուն հոդվածի 2-րդ կետի համաձայն գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավը ծագում է պայմանագրի ուժով: Գրավը ծագում է նան օրենքի հիման վրա՝ դրանում նշված հանգամանքների երնան գալով: Օրենքում պետք է նախատեսվի այն գույքը, որը համարվում է պարտավորության կատարման ապահովման համար գրավ դրված:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի ն 226-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետնում է, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Վերոգրյալ բնորոշումից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի 6առարկայի արժեքից իր 6պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի նկատմամբ, այսինքն՝ գրավով

14

ապահովված պարտավորության պարտապանի մյուս պարտատերերի համեմատությամբ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման նախապատվության իրավունքով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների` գրավն առաջանում ն իրավական արժնորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային- իրավական ապահովման միջոց: Գրավի իրավունքին բնորոշ են իրային իրավունքներին ներհատուկ հետնյալ առանձնահատկությունները.

«բացարձակ իրավունքը». գրավի իրավունքին համապատասխանում է բոլորի ն յուրաքանչյուրի պարտականությունը՝ ձեռնպահ մնալու այդ իրավունքի իրականացումը խախտող կամ խոչընդոտող արարքներից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ հոդված),

«հետնելու իրավունքը». գրավի իրավունքի կրողը պահպանում է իր իրավունքն անգամ այն դեպքում, երբ գրավի առարկան անցնում է այլ անձի սեփականության ներքո (ՀՀ քաղաքացիական օրեեսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետ) (տե'ս «Սեյվր» ՍՊԸ-ն ըեդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/5 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե գրավի առարկան ոչնչացել կամ վնասվել է կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքը դադարել է օրենքով սահմանված հիմքերով, ապա գրավատուն պարտավոր է ողջամիտ ժամկետում վերականգնել գրավի առարկան կամ այն փոխարինել այլ հավասարարժեք գույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Նույն օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը:

Գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը ն կրում նրա բոլոր պարտականություններ, եթե այ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ:

Անդրադառնալով վերոշարադրյալ՝ հոդվածների վերլուծությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավի պայմանագիրը կնքվում է որպես պարտատիրոջ հանդեպ ունեցած հիմնական պարտավորության կատարման ապահովման միջոց, որի հիման վրա գրավադրված գուքի միջոցով երաշխավորվում է հիմնական պարտավորության կատարումը: Գրավի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելու հանգամանքը չի դադարեցնում այդ գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքը: Այն պահպանում է իր ուժը նույնիսկ այն դեպքում, երբ գրավադրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարվում է կամ համապարփակ

15

իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն անցնում է այլ անձի: Նման դեպքերում գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը ն կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ: Ընդ որում, եթե գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը դադարում է օրենքով սահմանված հիմքերով, ապա գրավատուն պարտավոր է ողջամիտ ժամկետում վերականգնել գրավի առարկան կամ այն փոխարինել այլ հավասարարժեք գույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Այսինքն, վերոգրյալ կարգավորումները նս մեկ անգամ հավաստում են գրավի՝ որպես «հետնելու իրավունքի» բնույթի մասին այնքանով, որքանով գրավառուն պահպանում է գրավի առարկայի նկատմամբ իր իրավունքները նույնիսկ գրավի առարկայի օտարման կամ այն փոխարինելու դեպքում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքը պահպանում

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 մայիսի, 2025 թ.
Գործի #:
ԵԿԴ/0025/04/13
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել