ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ — Հոդված 10.3 — Մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը Ազգային ժողովի նախագահին ներկայացնելը 1.
Ամփոփում
Հոդված 10.3. Մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը Ազգային ժողովի նախագահին ներկայացնելը 1. Խորհուրդը Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածու ընտրելու վերաբերյալ իր որոշումը, իսկ սույն օրենքի 10.2-րդ հոդվածի 24-րդ մասով նախատեսված դեպքում Հանձնաժողովի անդամների պաշտոնում թեկնածուներ ընտրելու վերաբերյալ իր որոշումը և թեկնածուների ցուցակը, ինչպես նաև սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը երեք աշխատանքային օրվա ընթացք
Ամբողջ Տեքստ
Հոդված 10.3. Մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը Ազգային ժողովի նախագահին ներկայացնելը 1. Խորհուրդը Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածու ընտրելու վերաբերյալ իր որոշումը, իսկ սույն օրենքի 10.2-րդ հոդվածի 24-րդ մասով նախատեսված դեպքում Հանձնաժողովի անդամների պաշտոնում թեկնածուներ ընտրելու վերաբերյալ իր որոշումը և թեկնածուների ցուցակը, ինչպես նաև սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմի միջոցով ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերին կից ներկայացվում են Խորհրդի նիստերի արձանագրությունները և որոշումները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մրցույթի ընթացքում ներկայացված այլ փաստաթղթեր: (10.3-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-199-Ն, խմբ.
19.01.21 ՀՕ-25-Ն ) (19.01.21 ՀՕ-25-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
