Ռ. ԱՎԱԳՅԱՆԻ, Հ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, Հ. ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 մարտի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 10 | Ռ. ԱՎԱԳՅԱՆԻ, Հ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, Հ. ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղ. Երեւան
19 մարտի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ` Մ. Թոփուզյանի
Անդամակցությամբ` Հ. Դանիելյանի
Ֆ. Թոխյանի
Ուսումնասիրելով քաղաքացիներ Ռ. Ավագյանի, Հ. Ավետիսյանի, Ա. Ավետիսյանի, Հ․ Հակոբջանյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ․
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացիներ Ռ. Ավագյանը, Հ. Ավետիսյանը, Ա. Ավետիսյանը, Հ. Հակոբջանյանը 04.03.2010թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով քննության առնել եւ որոշել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 56-րդ, 57-րդ եւ 58-րդ հոդվածների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:
Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված է, որ դիմողների կողմից պահպանվել են ՀՀ սահմանադրական դատարան դիմելու օրենքով սահմանված ընդունելիության պայմանները, իսկ սույն դիմումն ըստ ձեւի համապատասխանում է օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ուստի առկա չեն գործի քննությունը մերժելու օրենքով սահմանված հիմքերը: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ, 69-րդ, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. Քաղաքացիներ Ռ. Ավագյանի, Հ. Ավետիսյանի, Ա. Ավետիսյանի, Հ. Հակոբջանյանի անհատական դիմումով գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող՝
Անդամներ՝
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱ
ԴԱՏԱՐԱՆԻ
= ՔԱՐՏՈՒՂԵ
ՐՈՒԹՅՈՒՆ
.
19 մարտի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/2-10
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 մարտի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-10
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
