Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-278-Ն17 հունիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի հունիսի 17 - ին «ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Խաղային գործունեության կարգավորման մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-263-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 47-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ կետերով. «5) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դիմել և հաստատվել են որպես հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարի չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման ծրագրի շահառու․ 6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հատուկ բանկային հաշիվների շահառուներ են. 7) խաղադրույքներ են կատարում իրենց անվամբ բացված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ և 928.9-րդ հոդվածների 1-ին մասերով սահմանված հատուկ բանկային հաշիվների միջոցներից:»․ 2) 2-րդ մասի 1-ին կետը «չլրացած» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 70 և ավելի տարիք ունեցող» բառերով․ 3) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «4) պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց, հանրային իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, հիսուն տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների, Կենտրոնական բանկի աշխատակիցների մասնակցությունը շահումով խաղերին և ինտերնետ շահումով խաղերին և բուքմեյքերական գործունեությանը.»․ 4) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով․ «5) օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում։»։ Հոդված 2. Օրենքի 49-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց մասնակցությունը խաղերին արգելվում է քաղաքացու դիմումի հիման վրա՝ դիմումի ներկայացման հաջորդ օրվանից 5 տարի ժամկետով: Ընդ որում, յուրաքանչյուր ժամկետի ավարտից հետո այն կրկին երկարաձգվում է նույն ժամկետով, եթե ժամկետի վերջին հինգ օրվա ընթացքում անձը դիմում չի ներկայացնում արգելքը վերացնելու մասին:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Խաղային ինտերակտիվ հարթակով քաղաքացու կողմից ինքնաարգելափակման միջոցը (կոճակը) (self-exclusion) կիրառվելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը համարվում է ներկայացված:». 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-9-րդ մասերով․ «4. Խաղային ինտերակտիվ հարթակում կազմակերպիչը պարտավոր է իր ինտերնետային կայքի և բջջային հավելվածի յուրաքանչյուր էջում ապահովել «ինքնաարգելափակում» անվանմամբ ինքնաարգելափակման միջոցի (կոճակի) (self-exclusion) մշտական, անմիջապես տեսանելի և հասանելի առկայությունը։ Ինքնաարգելափակման միջոցը (կոճակը) պետք է զբաղեցնի տվյալ էջի տեսանելի հատվածի առնվազն հինգ տոկոսը կամ համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներին և տեղադրվի այնպես, որ այն մշտապես տեսանելի լինի՝ առանց հավելյալ որոնման, էջափոխման կամ այլ գործողությունների անհրաժեշտության։ Ինքնաարգելափակման միջոցի (կոճակի) անմիջական հարևանությամբ պարտադիր ցուցադրվում է օպերատորի միասնական համակարգում տվյալ պահին գրանցված ինքնաարգելափակված անձանց ընդհանուր թիվը։

5. Ինքնաարգելափակման միջոցը (կոճակը) ակտիվացնելուց հետո կազմակերպիչը պարտավոր է անձին ցուցադրել բացառապես մեկ հաստատման պատուհան հետևյալ բովանդակությամբ․ «Դուք հաստատո՞ւմ եք, որ ցանկանում եք ինքնաարգելափակել խաղերին մասնակցելու ձեր իրավունքը։»։ Հաստատման պատուհանը պետք է պարունակի բացառապես հետևյալ երկու ընտրությունները՝ 1․ «Հաստատում եմ», 2․ «Չեմ հաստատում»։

6. Անձի կողմից «Հաստատում եմ» ընտրությունը կատարվելու պահից ինքնաարգելափակման դիմումը համարվում է ներկայացված և ընդունված, իսկ կազմակերպիչը պարտավոր է անհապաղ, սակայն ոչ ուշ, քան մեկ րոպեի ընթացքում դադարեցնել անձի մասնակցությունը խաղերին և ապահովել ինքնաարգելափակման գործարկումը։

7. Անձի կողմից «Հաստատում եմ» ընտրությունից հետո կազմակերպչին արգելվում է՝ 1) պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, լուսանկարներ, տեսագրություններ կամ այլ տեղեկություններ, բացառությամբ օրենքով պարտադիր նույնականացման տվյալների, որոնք առկա չեն․ 2) սահմանել սպասման ժամանակահատված, հետաձգում, մտածելու ժամկետ կամ այլ ժամանակային սահմանափակումներ․ 3) բացել լրացուցիչ պատուհաններ կամ պահանջել լրացուցիչ հաստատումներ․ 4) ցուցադրել գովազդային նյութեր, բոնուսներ, խրախուսող առաջարկներ կամ այլ բովանդակություն, որոնք կարող են ազդել անձի որոշման վրա․ 5) կատարել ցանկացած գործողություն կամ անգործություն, որի նպատակը կամ հետևանքը կարող է լինել ինքնաարգելափակման գործընթացի դժվարացումը, հետաձգումը կամ խոչընդոտումը․ 6) անձին ինքնաարգելափակման միջոցը (կոճակը) կիրառելուց հետո ուղղակի կամ անուղղակի կերպով ցանկացած եղանակով ուղարկել գովազդային, խրախուսող, բոնուսային կամ խաղերին մասնակցությունը խթանելուն ուղղված առաջարկներ, հաղորդագրություններ կամ այլ տեղեկատվություն, ներառյալ հեռախոսազանգերի, կարճ հաղորդագրությունների (SMS), էլեկտրոնային փոստի, push ծանուցումների, սոցիալական ցանցերի կամ այլ կապի միջոցների միջոցով։

8. Ինքնաարգելափակման միջոցը (կոճակը) կիրառվելուց հետո կազմակերպիչը պարտավոր է դիմումը (ներառյալ դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, հանրային ծառայությունների համարանիշը և դիմումի ներկայացման օրն ու ժամը) անհապաղ փոխանցել օպերատորին, իսկ մինչև օպերատորի գործունեության մեկնարկը՝ լիազոր մարմնին։ 9․ Սույն հոդվածով սահմանված ինքնաարգելման դրույթները գործելու են մինչև օպերատորի ներդրումից հետո Կառավարության կողմից այլ նույնականացման պայմանների սահմանումը՝ օպերատորի միջոցով իրականացնելու հնարավորությամբ։»։ Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հուլիսի 8 Երևան ՀՕ-278-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-278-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2027-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.07.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 17.06.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 08.07.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2027 Հիմնական ակտ 17.06.2026, ՀՕ-278-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 12.06.2024, ՀՕ-263-Ն --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 հունիսի, 2026 թ.
Գործի #:
ՀՕ-278-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել