Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 47 — Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում վարչական վարույթի առանձնահատկությունները (վերնագիրը փոփ.
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 47AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 47 — Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում վարչական վարույթի առանձնահատկությունները (վերնագիրը փոփ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 47. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում վարչական վարույթի առանձնահատկությունները (վերնագիրը փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն ) 1. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում վարչական վարույթն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկություններով և ժամկետներում: 2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում դիմումի կա

Ամբողջ Տեքստ

Հոդված 47. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում վարչական վարույթի առանձնահատկությունները (վերնագիրը փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն ) 1. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում վարչական վարույթն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկություններով և ժամկետներում:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում դիմումի կամ բողոքի (այսուհետ` դիմում) քննարկման մասին դիմումատուն կամ բողոք ներկայացնողը (այսուհետ` դիմումատու) ծանուցվում է դիմումի քննարկման օրվա և ժամի մասին հանձնաժողովի համացանցային կայքում տեղեկություն տեղադրելու միջոցով: Եթե դիմումում նշված է էլեկտրոնային կապի որևէ միջոց` հեռախոսահամար, էլեկտրոնային փոստային հասցե (այսուհետ` էլեկտրոնային կապի միջոց), ապա դիմումատուն տեղեկացվում է նաև այդ միջոցով, ըստ հնարավորության` նաև կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում դիմումի քննարկման մասին դիմումատուն համարվում է ծանուցված դիմումի քննարկման օրվա և ժամի մասին հանձնաժողովում բոլորի համար տեսանելի տեղում ծանուցում փակցնելու միջոցով, իսկ եթե դիմումում նշված է հեռախոսահամար, ապա դիմումատուն տեղեկացվում է նաև այդ միջոցով, ըստ հնարավորության` նաև կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

3. Վարչական վարույթն իրականացնող ընտրական հանձնաժողովի կազմին կամ հանձնաժողովի անդամին վարույթի մասնակիցները չեն կարող բացարկ հայտնել, իսկ վարչական վարույթն իրականացնող ընտրական հանձնաժողովի անդամն ինքնաբացարկ հայտնելու իրավունք չունի:

4. Ընտրությունների ժամանակահատվածում, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով, վարչական վարույթի մասնակիցները վարչական վարույթի նյութերին ծանոթանում են վարույթն իրականացնող ընտրական հանձնաժողովում` այդ վարույթով հրավիրված նիստից առաջ: Հանձնաժողովի նիստը համառոտ արձանագրվում է:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտը տեղադրվում է հանձնաժողովի համացանցային կայքում սույն օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում:

6. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտը փակցվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում, ակտն ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

7. Ընտրական հանձնաժողովի վարչական ակտն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, ուղարկվում է վարչական վարույթի մասնակիցներին` առաքման անդորրագիրը կցելով գործին, եթե այդ ակտը վարույթի մասնակիցները հանձնաժողովում չեն ստացել: Եթե դիմումը ներկայացվել է մեկից ավելի դիմումատուների կողմից համատեղ, ապա ընդունված վարչական ակտն ուղարկվում է դիմումում առաջինը նշված դիմումատուին:

8. Ընտրությունների ժամանակահատվածում վարչական վարույթը չի կասեցվում: (47-րդ հոդվածը փոփ.

07.05.21 ՀՕ-202-Ն ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել