ՀՄԱՅԱԿ ԽԱԼԱՖՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ՎԱՐԴԱՆ ԽԱԼԱՖՅԱՆԻ, ԱՆԻ ԽԱԼԱՖՅԱՆԻ ԵՎ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-22)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 դեկտեմբերի 2015թ. ՍԴԴԿՈ/2 - 22 | ՀՄԱՅԱԿ ԽԱԼԱՖՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ՎԱՐԴԱՆ ԽԱԼԱՖՅԱՆԻ, ԱՆԻ ԽԱԼԱՖՅԱՆԻ ԵՎ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 7 դեկտեմբերի 2015թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը`
Նախագահությամբª Կ. Բալայանի
Անդամակցությամբ ª Հ. Նազարյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Հմայակ Խալաֆյանի, Անահիտ Վարդանյանի, Վարդան Խալաֆյանի, Անի Խալաֆյանի և Արտակ Զեյնալյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Դիմողները 16.11.2015թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19, 20, 14.1. և 1-ին, 23, 27.1., 8, 31, 3-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 40 հոդվածի 1-ին մասի` «բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի» դրույթը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19, 20, 14.1. և 1-ին, 23, 27.1., 8, 31, 3-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը»:
2. Դիմողները գտնում են, որ իրենց համար բացասական իրավական հետևանքներ են առաջացրել վերաքննիչ և վճռաբեկ դատարանների կողմից №ԿԴ2/1078/02/14 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերով կիրառված և դրանցում անմիջականորեն վկայակոչված, inter alia, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի առաջին մասը և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը: Ըստ դիմողների` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասը և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում են ՀՀ Սահմանադրության 18, 19, 20 և 14.1-րդ հոդվածներին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետին, քանի որ զրկում են ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց ընտրած անձի միջոցով դատական ներկայացուցչություն իրականացնելու հնարավորությունից: Դիմողները նշում են, որ դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա. տվյալ պարագայում նախատեսված իրավակարգավորումները ողջամիտ չեն և արտահայտում են տարբերակված վերաբերմունքի դրսևորում:
3. Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողներից Արտակ Զեյնալյանը դատարաններում չի հանդիսացել որպես դատավարության կողմ, չունի իր նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ, հետևաբար` օժտված չէ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու իրավունքով: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ նշում է, որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասերում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Դիմողներ Հմայակ Խալաֆյանի, Անահիտ Վարդանյանի, Վարդան Խալաֆյանի, Անի Խալաֆյանի մասով առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ` դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,
դիմողներն իրավասու են դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողներն սպառել են դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32, 39 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումն Արտակ Զեյնալյանի մասով մերժել: «Հմայակ Խալաֆյանի, Անահիտ Վարդանյանի, Վարդան Խալաֆյանի, Անի Խալաֆյանի անհատական դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի` «բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի» դրույթի և ՀՀ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության: Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող`
Անդամներ`
7 դեկտեմբերի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/2-22
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 դեկտեմբերի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-22
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
