ՌՈՒԲԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 6 մայիսի 2008թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԲԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
6 մայիսի 2008թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը
Նախագահությամբ՝ Հ. Դանիելյանի
Անդամակցությամբ՝ Հ. Նազարյանի
Ռ. Պապայանի
Քննության առնելով ՀՀ քաղ. Ռուբեն Մանուկյանի դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
Ռ. Մանուկյանը դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 407 հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը։
Դատարանը գտավ, որ դիմումի քննությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի 3-րդ մասի առումով ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ կետի և ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի 25 հոդվածի 1-ին կետի պահանջներից ելնելով, քանի որ դրա վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի կողմից կայացված ՍԴՈ-674 որոշումը:
Ներկայացված դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 1-ին
մասի 1-ին կետի առումով համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին
մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի 27, 28 հոդվածների եւ 69
հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու` օրենքով նախատեսված ժամկետը: Դիմողը միջնորդել է իրեն ազատել պետտուրքի վճարումից, որը բավարարման
ենթակա է, քանի որ կենսաթոշակառու և եկամտի այլ աղբյուր չունի:
Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ իր
նկատմամբ կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը:
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 69 հոդվածի 6-րդ
կետով, Սահմանադրական դատարանի 2-րդ կազմը
ՈՐՈՇԵՑ
1. Ռ. Մանույանի դիմումը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի 3-րդ
մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին, մերժել` տրամադրելով նրան
ՍԴՈ-674 որոշումը:
2. Ռ. Մանուկյանի դիմումը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 1-
ին մասի 1-ին կետի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։
3. Ռ. Մանուկյանին ազատել պետտուրքի վճարումից:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 մայիսի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
