Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 276.4 — Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դիմումի քննությունը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 276.4AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 276.4 — Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դիմումի քննությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 276.4. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դիմումի քննությունը 1. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու դիմումը դատարանը քննում է այն ստանալուց հետո հնարավոր սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում: Այնպիսի հիվանդությունների արձանագրման դեպքում, որոնց տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է անմիջապես ձեռնարկել համապատասխան միջոցներ, դիմողի միջն

Ամբողջ Տեքստ

Հոդված 276.4. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դիմումի քննությունը 1. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու դիմումը դատարանը քննում է այն ստանալուց հետո հնարավոր սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում: Այնպիսի հիվանդությունների արձանագրման դեպքում, որոնց տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է անմիջապես ձեռնարկել համապատասխան միջոցներ, դիմողի միջնորդությամբ դատարանը քննում է այն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

2. Դատարանն առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դիմումը քննում է դիմողի կամ նրա ներկայացուցչի և այն անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ, որին սեփականության իրավունքով կամ օրինական այլ հիմքով պատկանում է հիվանդության օջախ հանդիսացող վայրը (տարածքը, շինությունը, բնակարանը և այլն):

3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված անձանց չներկայանալն արգելք չէ գործի քննության և լուծման համար:

4. Սույն հոդվածով նախատեսված դիմումը քննելու, այդ թվում՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու համար դատարանը դիմողի միջնորդությամբ իրավունք ունի արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշում կայացնելու։ Արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշմամբ սահմանվում են արտագնա դատական նիստ անցկացնելու վայրը, ժամանակը, արտագնա դատական նիստ անցկացնելու հիմք հանդիսացած հանգամանքները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել