Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԿԴ/0201/06/24
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

ՀԿԴ/0201/06/24

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0201/06/2417 ապրիլի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 116. Խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը · Հոդված 118. Կալանքի իրավաչափության առանձնահատկությունները
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2024 թվականի հոկտեմբերի 7-ի աը ասար «ւս օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 3-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ երով քրեական վարույթը: `. Արիական աու աանխոնաեգան Մաեսկոնկ աաա 222: ւի հոկտեմբերի 8-ի որոշմամբ Երաակոնոյւվ նկատմամբ ՇՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1- իս ն3-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: 12. Նախաքննության մարմնի՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ մեղադրյալ "տվ դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է: 13. Նուն օրը նախաքննության մարմն

Ամբողջ Տեքստ

ՀԿԴ/0201/06/24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Ս.Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր` Կ.Ամիրյան

2025 թվականի ապրիլի 17-ին

քաղաք Երևանում

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

մասնակցությամբ դատավորներ՝

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով

վերաբերյալ ՀՀ վերաքննիչ և հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի նոյեմբերի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

Դ Ա Ր Ձ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2024 թվականի հոկտեմբերի 7-ին [անընթեռնելի] ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ [անընթեռնելի] քրեական վարույթը:

1.1. [անընթեռնելի]

[անընթեռնելի] 2024 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ

[անընթեռնելի] նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1- ին և 3-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

1.2. Նախաքննության մարմնի՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ մեղադրյալ [անընթեռնելի] դատարան ներկայացնելու համար ձերբակալվել է:

1.3. Նույն օրը նախաքննության մարմնի կողմից ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ներկայացվել մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ կալանքը խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:

3. Դատախազի հատուկ վերահսկման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իր՝ 2024 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

3

5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։

Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ և 116-րդ-118-րդ հոդվածների դրույթները, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված՝ վարույթի հանրայնության սկզբունքի խախտման:

Միևնույն ժամանակ, բողոքաբերի պնդմամբ՝ բողոքարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանի հիմնավորումները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Վարդանյանի վերաբերյալ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԱՔԴ/0056/06/14, Արմեն Աբրահամյանի վերաբերյալ 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՆԴ/0030/01/16, Էդգար Եղիազարյանի վերաբերյալ 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16, Տիգրան Պետրոսյանի վերաբերյալ 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԿԴ/0084/06/16 և Ալեքսեյ Գոմցյանի վերաբերյալ 2022 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ ՀԿԴ/0015/01/22 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին։

Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը վարույթի նյութերը քննարկման առարկա է դարձրել միմյանցից անջատ, դրանք պատշաճ վերլուծության չի ենթարկել համակցության մեջ՝ սխալ հետևության հանգելով վերագրվող արարքը մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայության մասին։

Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել նաև խափանման միջոցի կիրառման իրավաչափության տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են՝ ենթադրաբար խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը, մեղսագրվող արարքի կատարման եղանակը, ծանրության աստիճանը և ակնկալվող պատժի խստությունը, մեղադրյալի` հասարակությունում ունեցած դերը, կապերը և հնարավոր ազդեցությունը վարույթի բնականոն ընթացքի վրա։

4

Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանների կողմից միաժամանակ

անտեսվել է, որ քրեական վարույթով նախաքննությունը գտնվում է ապացույցների հավաքման և ստուգման սկզբնական փուլում, մեղադրվող ենթադրյալ հանցանքն [անընթեռնելի] ստերևույթ կատարել է իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, որպիսի պայմաններում մեծ է հավանականությունը, որ այլընտրանքային խախտման միջոցների կամ դրանց համակցված կիրառման պարագայում մեղադրյալը, օգտագործելով աշխատանքային գործունեության ընթացքում ձևավորված կապերը, հեղինակությունն ու ազդեցությունը, կդրսևորի ոչ իրավաչափ վարքագիծ՝ խոչընդոտելով քննությանը: Բացի այդ, մեղադրվողդ ենթադրյալ հանցանքի համար տեսական ժամանակով ազատազրկման դատապարտվելու մտավախությունը կարող է լուրջ դրդապատճառ հանդիսանալ, որպեսզի ազատության մեջ գտնվելու պայմաններում [անընթեռնելի]

ձեռնամուխ լինի կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր ձեռք բերելու միջոցով ինչպես անձամբ, այնպես էլ իր հետ նույն հիմնարկությունում աշխատող պաշտոնատար անձանց աջակցությամբ բողոքարկել իր կողմից կաշառք ստանալու հանգամանքը՝ կեղծ փաստաթղթերի հիման վրա այն ներկայացնելով որպես օրինական գործողությունների համար սահմանված վճարումների կատարում: 5.1. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանին՝ 2024 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6.

[անընթեռնելի] նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ

հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ. «(...) [Ջնջադրելով

[անընթեռնելի]

[անընթեռնելի] պաշտոնը, հանդիսանալով

[անընթեռնելի] իրավունք, պարտականություն և

պարտասխանատվություն առաջացնող գործողություններ իրականացնող

պաշտոնատար անձ

կարգի մասնագետ

5

բաժնի առաջին

[հետ] խմբի կազմում կաշառք տվողի օգտին

ապօրինի անգործության համար 2024 թվականի հոկտեմբերի 7-ին ստացել է (պահանջել է) 424.270 ՀՀ դրամին համարժեք 1.000 եվրո կաշառք, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում:

6

7. Մեղադրյալ

նկատմամբ կալանք խափանման միջոց

կիրառելու մասին միջնորդությանը կից նյութերում, ի թիվս այլնի, առկա են.

1) Հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ թիվ 007076 արձանագրության պատճենը, համաձայն որի՝

2024

թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈ ԳՎ վարչության ստորաբաժանումում տվել է հետևյալ բովանդակությամբ հաղորդում. «(…)

Ս/թ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, նշված հասցե են այցելել երկու երիտասարդ, ովքեր ներկայացել են որպես

աշխատակիցներ

տվյալներով: Խոսակցության ժամանակ վերջիններս հայտնել են, որ դրա համար կարող են վարչական պատասխանատվության ենթարկել

և արձանագրություն չկազմելու համար միասին

ինձանից պահանջեցին 1.000 (հազար) եվրո գումար կաշառք: Տվյալ պահին ես նրանց հայտնեցի, որ կմտածեմ գումարի շուրջ, սակայն հասկանալով, որ վերջիններս հանցագործություն են կատարում՝ դիմեցի ոստիկանություն: (…)»: 1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 57-59։

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 21-22:

2) Վկա

7

տեսաձայնագրմամբ հարցաքննության

վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի արձանագրության պատճենը, համաձայն որի՝ վկան, ի թիվս այլնի, հայտնել է, որ

վերջիններս իրեն ասել են, որ հանդիսանում են

աշխատակիցներ

Նրանցից մեկը ներկայացել է որպես

իսկ

մյուսը՝

Իր հետ նշված վայրում խոսակցության ընթացքում

վերջիններս ներկայացել են որպես

աշխատակիցներ,

որտեղ

Դրանից հետո նրանց առաջարկով գնացել է

որտեղ

ասել է, որ ակտը չկազմելու համար պետք է տա 1000 եվրո։ Ինքն ասել է, որ այդ կապակցությամբ վերջնական պատասխանը կտա ժամեր անց, որից հետո ասել է, որ ամրագրի իր բջջային հեռախոսահամարը։

Այնուհետև ինքը թելադրել է իր բջջային հեռախոսահամարը, որին այդ պահին զանգահարել

Դրանից հետո՝ ժամը 16։00-ին, ինքը զանգահարել է

և պատրաստակամություն հայտնել գումար տալու, որից հետո իրենք

8

համաձայնություն են ձեռք բերել ժամեր անց հանդիպելու և իր կողմից գումար տալու շուրջ՝ պայմանավորվելով ժամը 18։30-ին հանդիպել

փողոցում։ Նշված ժամին իրեն է զանգահարել

որի

ընթացքում ինքը տեղեկացրել է, որ գումարը կտա հաջորդ օրը, սակայն իրականում նրան այդպես է ասել, քանի որ դեպքի մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին՚։

3) ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետի՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 18-1913կգ-24 գրությունը, համաձայն որի՝ «(...) [Թ]իվ

քրեական վարույթով ձեռնարկված օպերատիվ-

հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հետևյալը. nữu

հանդիսանում է

ծնված

հաշվառված և բնակվող

բնակարանում, աշխատում է

կարգի մասնագետ (...)»*:

բաժնի առաջին

4)

հետ ժամկետային աշխատանքային

պայմանագիր կնքելու մասին 2024 թվականի հունվարի 31-ի հրամանի պատճենը: 5)

պաշտոնի անձնագրի պատճենը:

6) 2024 թվականի փետրվարի 2-ին

միջև կնքված ժամկետային

աշխատանքային պայմանագրի պատճենը?։

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 33-34։

4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 48։

5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 84։

6 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 85-87։

7 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 90-91։

7)

9

| կանոնադրության պատճենը՞:

8. Առաջին ատյանի դատարանն իր՝ 2024 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ արձանագրել է. «(…) Մեղադրյալ[ը] (...) հայտնեց, որ ընդունում է իր կողմից ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք վերցնելու փաստը, սակայն ոչ խմբի կազմում, քանի որ միջնորդության մեջ նշված

ով մեղադրյալի

պնդմամբ հանդիսանում է

(...) տեղյակ չի եղել իր հանցավոր

գործողություններից, քանի որ նույն ժամանակահատվածում կատարել է մեկ այլ ստուգայց նույն տարածքում:

(...)

Վերոգրյալի համատեքստում քննարկելով հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցը` Դատարանը գտնում է, որ ներկայացված նյութերում առկա են տվյալներ մեղադրյալ

կողմից ենթադրյալ հանցանքը

կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալու համար, մասնավորապես` դրա մասին է փաստում «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության արդյունքների մասին արձանագրությունը: (...)

Դատարանը գտնում է, որ միջնորդությանը կից ներկայացված նյութերով, մասնավորապես՝ վկա

հարցաքննության

արձանագրությունով, փաստաթղթեր վերցնելու մասին արձանագրությունով և վկա լրացուցիչ հարցաքննելու մասին արձանագրությունով,

դատարանի որոշումով, գրությունով և կից անձնագրային տվյալներով, հրամաններ[ով], պաշտոնի անձնագրերով, աշխատանքային պայմանագրերով և կանոնադրությունով, կաշառքի առարկան անհատականացնելու մասին 8 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 92-95։

u

գաղտնի քննչական

արձանագրությամբ, ուղեկցական գրությամբ

գործողություններ կատարելու մասին արձանագրություններով,

ձերբակալման արձանագրությամբ, անձնական խուզարկություն

կատարելու մասին արձանագրությամբ, անձնագրի պատճենով, մեղադրյալ ցուցմունքով, հաստատվում է, որ առկա է հիմնավոր կասկածն

առ այն, որ տեղի են ունեցել ենթադրյալ հանցավոր արարքներ և մեղադրյալ առերևույթ առնչություն ունի դրանց կատարմանը:

(...)

Վկայակոչված իրավանորմերը համադրելով սույն գործի փաստերի հետ և անդրադառնալով կալանքի կիրառման անհրաժեշտությանը՝ Դատարանն արձանագրում է հետևյալը՝

1. Մեղադրյալի վարույթն իրականացնող մարմնից փախուստի

հավանականությունը Դատարանի գնահատմամբ առկա չէ։ Դատարանի դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայացված նյութերում առկա չեն տվյալներ (բացի մեղսագրվող հանցանքների ծանրությունից), որոնք վկայում են փախուստի դիմելու հիմքի բարձր հավանականության և այդ ռիսկն այլ խափանման միջոցներով չեզոքացնելու անհնարինության մասին։ Հակառակ դրան՝ մեղադրյալն ունի հաշվառման և մշտական բնակության վայր, ունի իր խնամքին տարեց անձինք, որոնց հետ բնակվում է համատեղ իր հաշվառման հասցեում, այսինքն ՀՀ-ում ունի ամուր սոցիալական կապեր, որոնք, ըստ Դատարանի գնահատման, կարող են հանդիսանալ զսպիչ գործոն՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու համար:

Ավելին՝ փախուստի կանխման նպատակով առկա է խափանման միջոց բացակայելու արգելքը, որն ամբողջապես ուղղված է փախչելու բոլոր ռիսկերը չեզոքացնելուն։

2. Անցնելով հաջորդ հիմքին՝ մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելուն, ապա Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ քննիչն իր միջնորդության մեջ նշել է, որ անձն իր պաշտոնից բխող լիազորությունն օգտագործելով կարող է որևէ հանցանք կատարել, մասնավորապես՝ փաստաթղթեր կեղծելու միջոցով, սակայն սույն դեպքում քննիչի լիազորության շրջանակում է

11

կիրառել խափանման միջոց պաշտոնավարման կասեցումը, որն ի զորու է չեզոքացնել անձի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու վտանգը:

3. Ինչ վերաբերում է միջնորդությամբ ներկայացված՝ մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների

կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ

պայմանավորված կալանք կիրառելուն, ապա Դատարանը նշված հիմքի առկայությունը իրատեսական չի համարում։

Դատարանի դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ [անընթեռնելի] ընդունել է իր կողմից հանցանքի կատարման փաստը, ավելին՝ ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ ապօրինի գործողության կամ անգործության համար կաշառք ստանալու դրվագը և տվել է ցուցմունք, ինչպես նաև դատական նիստի ընթացքում չի խուսափել Դատարանի հարցերից և պատմել է եղելությունը։

Ավելին` վերոնշյալ հանցագործության կատարումը վկայող կարևորագույն ապացույցներից մեկը՝ «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողությունն իրականացնելու մասին արձանագրությունը, արդեն իսկ առկա է վարույթն իրակացնող անձի մոտ, ուստի դրա վրա ազդեցություն գործելու վտանգը չեզոքացված է, քանի որ ամեն բան ամրագրված է վարույթի նյութերում։ Բացի այդ, ուսումնասիրելով նյութերը պարզ է դառնում, որ հանցանքն այնպիսին է, որ ներգրաված են սահմանափակ թվով անձինք, ուստի անձանց բացահայտմանն ուղղված աշխատանքներ չկան, ավելին՝ հարցաքննվել են գործով անցնող հիմնական անձինք և փաստել են այն ամենը, ինչ արձանագրված է վարույթի նյութերում, ուստի իրենց վրա ազդեցություն գործելն առարկայազուրկ է։ (...)

Այսինքն՝ ստեղծված իրավիճակում, երբ մեղադրյալի կողմից փախուստի դիմելու և նոր հանցանք կատարելու և մեղադրյալի վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված

պարտականությունների կատարումն ապահովելու հիմքերը բացակայում են, և հաշվի առնելով, որ մեղադրյալն ունի հաշվառման ու մշտական բնակության վայր, նախկինում արատավորված՝ դատապարտված չի եղել, խնամքին ունի տարեց

12

անձինք և մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմին, Դատարանը գտնում է, որ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու համար միջնորդվող խափանման միջոցի կիրառման

անհրաժեշտությունը բացակայում է, իսկ առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցության կիրառմամբ հնարավոր է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։

Դատարանը գտնում է, որ նշված հարցը ենթակա է լուծման վարույթի համապատասխան հանրային մասնակիցների կողմից՝ իրենց իրավասության սահմաններում։ (…)»։

9. Դատախազի կողմից Վերաքննիչ դատարան ներկայացված հատուկ վերանայման բողոքով ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3- րդ կետերով մեղսագրվող ենթադրյալ հանցանքն

կողմից

կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունը չի վիճարկվել, այդ հիմքով ստորադաս դատարանի դատական ակտը չի բողոքարկվել և համապատասխան փաստարկներ բողոքաբերի կողմից չեն ներկայացվել":

10. Վերաքննիչ դատարանն իր ՝ 2024 թվականի նոյեմբերի 7-ի որոշման մեջ նշել

է. «(...) Վերաքննիչ դատարանը նախ և առաջ հարկ է համարում անդրադառնալ մեղադրյալին ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով վերագրվող արարքում հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցին.

(...)

(...) [Ու]սումնասիրելով սույն վարույթի նյութերը` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վարույթում առկա որևէ նյութերով նույնիսկ հիմնավոր կասկածի մակարդակում չի հաստատվում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ հանցակազմը որակյալ դարձնող հանգամանքը, այն է՝ վերագրվող արարքը մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարած լինելու հանգամանքը:

9 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 130-147։

10 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 1-16:

13

Մասնավորապես,

նկատմամբ հանրային քրեական

հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա «(...)

հետ

խմբի կազմում կաշառք տվողի օգտին ապօրինի անգործության համար 2024 թվականի հոկտեմբերի 7-ին

ստացել է (պահանջել է) 424.270

ՀՀ դրամին համարժեք 1.000 եվրո կաշառք (...)», մինչդեռ` վարույթի նյութերը չեն պարունակում տվյալներ այս հանգամանքը հիմնավոր կասկածի մակարդակում հաստատված համարելու համար, քանի որ պարզ չէ, թե վարույթի նյութերում առկա nữu

նույն ինքը

է, թե ոչ, քանի որ չի բացառվում

հանգամանքը:

բաժնում

անունով այլ անձ լինելու

Ինչ վերաբերում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետ Հ.Գրիգորյանի գրությանն այն մասին, որ

աշխատում է նշված բաժնում՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նշյալն ինքնին չի կարող դրվել վերագրվող արարքը խմբի կազմում կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածը հաստատելու հիմքում:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեղադրյալին վերագրվող արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված ենթադրյալ արարքը կատարած լինելու հիմնավոր կասկածը։ (...)

(...) Անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ներկայացված հիմքերի առկայության վերաբերյալ Բողոքաբերի պնդումներին՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նշյալ հիմքերի բացակայության մասով Դատարանը հանգել է իրավաչափ հետևության, իսկ Բողոքաբերի կողմից չի ներկայացվել այնպիսի փաստական տվյալ, որը հնարավորություն կտար մեղադրյալի կողմից փախուստի դիմելու կամ նոր արարք կատարելու հավանականությունը համարել ողջամիտ և առկա: (...) Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությանը, ապա

14

Վերաքննիչ դատարանը նախ արձանագրում է, որ մի դեպքում Դատարանը նշել է, որ առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցության կիրառմամբ հնարավոր է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, իսկ դատական ակտի մեկ այլ հատվածում նշել է, որ նշված հիմքի առկայությունն իրատեսական չի համարում։ Այս առնչությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի բովանդակային ուսումնասիրությունը վկայում է, որ Դատարանը, ըստ էության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությունը հաստատված է համարել։ Այլ է հարցը, որ Դատարանը խափանման միջոցի ընտրության հարցում եկել է այնպիսի եզրահանգման, որը, ըստ Բողոքաբերի, ոչ իրավաչափ է: (...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայության պայմաններում Դատարանի որոշման իրավաչափության գնահատման տեսանկյունից Վերաքննիչ դատարանի կողմից, ի թիվս այլնի, հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.

- մեղադրյալն ընդունել է իր կողմից հանցանքի կատարման փաստը, ավելին՝ ընդունել է քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված ապօրինի գործողության կամ անգործության համար կաշառք ստանալու դր դրվագը և տվել է ցուցմունք, ինչպես նաև դատական նիստի ընթացքում չի խուսափել Դ Դատարանի հարցերից և պատմել է եղելությունը,

- վերագրված ենթադրյալ հանցագործության կատարումը վկայող

կարևորագույն ապացույցներից մեկը՝ «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողությունն իրականացնելու մասին արձանագրությունը, արդեն իսկ առկա է վարույթն իրականացնող անձի մոտ,

- վերագրված ենթադրյալ հանցանքն այնպիսին է, որ դրանում ներգրավված են սահմանափակ թվով անձինք։

- մեղադրյալը մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմին,

- մեղադրյալը խնամքին ունի տարեց անձինք,

- մեղադրյալը նախկինում դատապարտված չի եղել,

- մեղադրյալն ունի հաշվառման ու մշտական բնակության վայր:

15

(...)

(...) Քննության առարկա դեպքում, Դատարանը, ելնելով անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակման համաչափության սկզբունքից, հիմք ընդունելով խափանման միջոցի կիրառման ժամանակ նվազագույնի սկզբունքը, ըստ էության, գտել է, որ երեք առավել խիստ խափանման միջոցները թեև կարող են լինել պիտանի, սակայն չեն կարող լինել անհրաժեշտ, քանի որ առկա է համաչափության սկզբունքի առաջին բաղադրիչը, այն է՝ առկա են նաև այնպիսի պիտանի խափանման միջոցներ, որոնք ևս ունակ են ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը:

Ընդ որում, վերոնշյալ մոտեցման իրավաչափությունն առավել ընդգծվում է այն պայմաններում, երբ մեղադրյալն ընդունել է իրեն վերագրվող արարքի փաստական նկարագիրը (բացառությամբ խմբի կազմում հանդես գալու, որի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը (…) արդեն արտահայտել է իր դիրքորոշումը): Այսինքն, այն պայմաններում, երբ չի հաստատվում խմբի կազմում ենթադրյալ արարքը կատարելը և անձն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքի փաստական նկարագիրը, չափազանց խիստ և ոչ արդյունավետ կլինի այդպիսի մեղադրյալի նկատմամբ ընտրել կալանք կամ տնային կալանք խափանման միջոց։ Ավելին, դա որոշակի առումով մեղադրյալների վարքագծի վրա ազդող բացասական ազդակ կարող է լինել, քանի որ բոլոր այն մեղադրյալները, որոնք իրապես ցանկանում են ընդունել մեղքը, դա կատարում են, ի թիվս այլնի, նաև այն հանգամանքի ակնկալիքով, որ մեղքի ընդունումն ինքնին նվազեցնում է իրենց կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանականությունը և առավել բարձրացնում է անձնական ազատության պաշտպանությունից օգտվելու կարևորությունը: Ինչ վերաբերում է վարչական հսկողություն խափանման միջոցին, ապա այն, ի թիվս վերոնշյալ փաստարկների, խիստ խափանման միջոց կլինի նաև այն պատճառով, որ քննության առարկա դեպքում չի կարող լիարժեք կերպով ծառայել իր նպատակին, քանի որ դեռևս հստակեցված չեն այն անձինք (բացառությամբ վկա [անընթեռնելի], որը, ինքնին, քննության առարկա կոնկրետ դեպքում և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումների հաշվառմամբ բավարար չէ վարչական հսկողություն

16

կիրառելու համար), որոնց վրա, ըստ վարույթն իրականացնող մարմնի, կարող է ոչ իրավաչափ ազդեցություն ունենալ մեղադրյալը:

Ավելին, այս մասով հատկանշական է այն, որ Վերաքննիչ դատարանը նախ նվազ է գնահատում [անընթեռնելի] վրա մեղադրյալ [անընթեռնելի] կողմից ոչ իրավաչափ ազդեցություն ունենալու հավանականությունը, քանի որ [անընթեռնելի] անձամբ է հանցագործության մասին հաղորդում

ներկայացրել, 2024 թվականի հոկտեմբերի 7-ին որպես վկա հարցաքննվել է, այնուհետև` համագործակցել է վարույթն իրականացնող մարմնի հետ «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության կատարման ժամանակ, որոնք նաև դրված են արարքի հիմնավոր կասկածի հիմքում։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ եթե նույնիսկ նվազ հավանականություն կա, որ հնարավոր է մեղադրյալ [անընթեռնելի] փորձի ազդել [անընթեռնելի] վրա, միևնույնն է, ավելի նվազ է հավանականությունն այն բանի, որ վերջինս կհասնի հետապնդվող ցանկալի արդյունքին՝ հաշվի առնելով վերոշարադրյալը:

Ընդհանրացնելով՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքն առկա է, սակայն վարույթի բնականոն ընթացքին մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ ազդեցություն գործադրելու հավանականությունն այնքան չէ, որ ապահովվի այնպիսի խափանման միջոցի կիրառմամբ, որը մտնում է միայն դատարանի իրավասության սահմանների մեջ։ Ասվածը նշանակում է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը կարող է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ պայմանավորված ռիսկերը չեզոքացնելու համար կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված այլընտրանքային խափանման միջոց կամ միջոցներ:

(...)

(…) Ինչ վերաբերում է Բողոքաբերի փաստարկին առ այն, որ «Բացի այդ, քննիչը դատական նիստի ընթացքում հայտնել է, որ քրեական վարույթով անհրաժեշտ է հարցաքննել շուրջ 10 անձանց»՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նշյալ

17

փաստարկը քննության առարկա կոնկրետ դեպքում չափազանց վերացական է, այդ թվում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ քննիչի գործառույթների հաշվառմամբ և չանտեսմամբ, իսկ եթե իրապես առկա է դրա անհրաժեշտությունը, ապա այդ հանգամանքը չի կարող այնքան գերակայել, որ հակակշռի անձի անձնական ազատության

սահմանադրական իրավունքին և հանգեցնի անձի կալանավորման կամ անձի նկատմամբ տնային կալանք կամ վարչական հսկողություն խափանման միջոցի կիրառման։

(…) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ հարցաքննվել է պաշտպանի մասնակցությամբ, հետևաբար՝

հնարավոր մտավախությունը, որը կարող է առաջանալ առ այն, որ մեղադրյալը հետագայում կարող է հրաժարվել իր խոստովանական ցուցմունքներից՝ հիմնավորված չեն կարող լինել այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքը, մասնավորապես այն, որ պաշտպանի բացակայությամբ մեղադրյալի տված ցուցմունքները չեն կարող օգտագործվել որպես ապացույց, եթե մեղադրյալը դատարանում հրաժարվել է դրանցից, առկա չէ։

(...)

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանը թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ըստ էության կայացրել է հարցը ճիշտ լուծող դատական ակտ, որպիսի պայմաններում դատական ակտը բեկանելու իրավաչափ հիմքեր չկան: Ուստի, ներկայացված հատուկ վերանայման բողոքը պետք է մերժել, իսկ Դատարանի վիճարկվող որոշումը՝ թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով սույն որոշմամբ շարադրված լրացուցիչ պատճառաբանությունները: (…)»։

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․

11. Նախ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև հատուկ վերանայումն իրականացվում է բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի

11 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 68-90:

սահմաններում12, իսկ սույն դեպքում դատախազի կողմից Վերաքննիչ դատարան ներկայացված հատուկ վերանայման բողոքով ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղսագրվող ենթադրյալ հանցանքը մեղադրյալ [անընթեռնելի] կողմից կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունը չի վիճարկվել, այդ հիմքով ստորադաս դատարանի դատական ակտը չի բողոքարկվել և

համապատասխան փաստարկներ բողոքաբերի կողմից չեն ներկայացվել, այդուհանդերձ Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ բերված հատուկ վերանայման բողոքում համապատասխան հիմքի ու այն հաստատող փաստերի բացակայության պայմաններում ստորադաս դատարանի կողմից դատական վերանայման սահմաններից դուրս գալու հարցը սույն դեպքում չի կարող բովանդակային քննարկման, իսկ դրա իրավաչափությունը՝ գնահատման առարկա դառնալ:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետք է պատասխանել այն հարցին, թե հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ [անընթեռնելի] կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածը բացակայում է։

12. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(...)

3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն

ապահովելու նպատակով.

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

12 Տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասը։

(...)»:

19

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(...)

բ) անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար, (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝

«Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել են սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմանները»:

13. Հանցանք կատարած լինելու հիմնավոր (ողջամիտ) կասկածի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ հիմնավոր (ողջամիտ) կասկածի չափանիշը հիմնվում է

20

փաստերի կամ տեղեկությունների առկայության վրա, որոնք հնարավորություն կտային անաչառ դիտորդին եզրակացնելու, որ տվյալ անձը հնարավոր է, որ կատարած լինի հանցանքը։ Սակայն պարտադիր չէ, որ կասկածը հիմնավորող փաստերը բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը կամ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելը հիմնավորելու համար, քանի որ այդ փաստերը կարող են հայտնաբերվել ավելի ուշ՝ քրեական գործի քննության փուլում3։

Վճռաբեկ դատարանը, հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի վրա, «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած» եզրույթի էության և դրա ստուգման սահմանների վերաբերյալ տարբեր գործերով արտահայտել է մի շարք իրավական դիրքորոշումներ, որոնք թեև արձանագրվել են ՀՀ նախկին՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համատեքստում, սակայն mutatis mutandis կիրառելի են նաև գործող՝ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով սահմանված կարգավորումների նկատմամբ։

Մասնավորապես Էդ.Եղիազարյանի գործով որոշման շրջանակներում վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական

հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ¹4: 13 Տե՛ս, ի թիվս այլնի, Fox, Cambell and Harteley v. The United Kingdom գործով Մեծ պալատի 1990 թվականի օգոստոսի 30-ի վճիռը, գանգատներ թիվ 12244/86, 12245/86, 12383/86, կետ 32, Murray v. The United Kingdom գործով 1994 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 14310/88, կետ 55: 14 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:

21

Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է նաև հետևյալ հանգամանքները՝

- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում) է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն

իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից¹5, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին՝ այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը։ Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների՝ գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է 15 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։

22

հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն)16:

14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ

մասի 1-ին և 3-րդ կետերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով

պաշտոնը,

իրավունք,

պարտականություն

u

պատասխանատվություն

առաջացնող

գործառույթներ

իրականացնող

պաշտոնատար անձ

կարգի մասնագետ

բաժնի առաջին

հետ խմբի կազմում կաշառք տվողի օգտին

ապօրինի անգործության համար 2024 թվականի հոկտեմբերի 7-ին կաշառք":

ստացել է (պահանջել է) 424.270 ՀՀ դրամին համարժեք 1.000 եվրո

- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկածն առ այն, որ տեղի են ունեցել ենթադրյալ հանցավոր արարքներ, և մեղադրյալ առերևույթ առնչություն ունի դրանց կատարմանը՞։

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով մեղադրյալ

կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածի հարցին, նշել է, որ պարզ չէ, թե վարույթի նյութերում առկա ոմն

նույն ինքը

16 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով վերը նշված որոշումը, կետ 15։ 17 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

18 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

է, թե ոչ, քանի որ չի բացառվում

անունով այլ անձ լինելու հանգամանքը։

23

բաժնում

Միևնույն ժամանակ, անդրադառնալով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետի՝ վարույթի նյութերում առկա գրությանն այն մասին, որ

աշխատում է

բաժնում՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ այն ինքնին չի կարող դրվել վերագրվող արարքը խմբի կազմում կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածը հաստատելու հիմքում։

Արդյունքում Վերաքննիչ դատարանը հետևության է հանգել մեղադրյալ վերագրվող արարքը մի խումբ պաշտոնատար անձանց կողմից

կատարված լինելու հիմնավոր կասկածի բացակայության մասին՝ հաստատված համարելով միայն նրա կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայությունը:

15. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները

գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում մեջբերված նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի առերևույթ կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածի բացակայության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։ Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը, համադրելով նախաքննության մարմնի միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերը°, ինչպես նաև Առաջին ատյանի դատարանի դատալսման ընթացքում մեղադրյալ 19 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

20 Տե՛ս, ի թիվս այլնի, սույն որոշման 7-րդ կետի 1-7-րդ ենթակետերը։

24

կողմից տրված բացատրությունը21, արձանագրում է, որ առկա

փաստական տվյալները բավարար են՝ դատավարության տվյալ փուլում ողջամիտ ենթադրություն անելու, որ մեղադրյալ

վերագրված արարքն

առերևույթ բովանդակում է նաև կաշառք ստանալու հանցակազմի` ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված որակյալ հատկանիշը, և որ սույն վարույթով առկա են բավարար հիմքեր՝ եզրակացնելու, որ մեղադրյալ

առնչություն ունի իրեն ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ

հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, դեպքն ու իրադարձությունները համընկնում են այն առերևույթ հանցանքին, որի կատարման մեջ վերջինս մեղադրվում է։

15.1. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի՝ մեղադրյալ

վերագրվող արարքը մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայության մասին դատողության հիմքում դրված պատճառաբանությանը22, ապա Վճռաբեկ դատարանը, հիմնվելով սույն որոշման 13- րդ կետի հատկապես վերջին երկու պարբերություններում արտահայտված իրավական դիրքորոշումների վրա, գտնում է, որ այդ պատճառաբանութունը չի կարող համարվել իրավաչափ։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հիմնավոր կասկածի հարցը գնահատման ենթարկելիս՝

- դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից,

- քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առերևույթ առկայության մասին դատարանի հետևությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների՝ գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի հետևությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա,

- վճռորոշ նշանակություն կարող են ունենալ այն իրավիճակները, երբ արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չհամապատասխանի արարքի 21 Տե՛ս նաև սույն որոշման 8-րդ կետի 1-ին պարբերությունը։ 22 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

փաստական նկարագրությանը (կամ անձին վերագրված փաստերը հաստատող՝ միջնորդությանը կից ներկայացված նյութերին), իսկ արարքի փաստական կողմն առերևույթ վկայի արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության ենթադրյալ հանցագործության կատարման մասին։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ

վերագրվող արարքը մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված լինելու հիմնավոր կասկածի բացակայության մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանության հիմքում ոչ միայն դրված չէ համեմատաբար ակնհայտ փաստ, այլ նաև՝ ստորադաս դատարանի վկայակոչած հանգամանքներն ինքնին չեն փաստում այն մասին, որ

մեղսագրված արարքին տրված

իրավական որակումն ակնհայտորեն չի համապատասխանում արարքի փաստական նկարագրությանը կամ նրան վերագրված փաստերը հաստատող՝ միջնորդությանը կից ներկայացված նյութերին։

Արդյունքում, վերը շարադրված դատողությունները Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս եզրակացնելու, որ մեղադրյալ

կողմից ՀՀ քրեական

օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայությունը հերքելով՝ Վերաքննիչ դատարանը նաև դուրս է եկել խափանման միջոցների կիրառման դատական երաշխիքների վարույթի առարկայի սահմաններից։

16. Վերոշարադրյալ եզրահանգումների լույսի ներքո անդրադառնալով մեղադրյալ

օրինական վարքագիծն ապահովելու համար կալանք

խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը բացակայելու մասին ստորադաս դատարանների հետևությունների հիմնավորվածության հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

16.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«Վարույթն իրականացնող մարմինն անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով։ Արգելվում է անձի նկատմամբ

ընտրել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել անձի օրինական վարքագիծը»: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝

«Անձին կալանավորելը, կալանքի ժամկետը երկարաձգելը, բժշկական հաստատությունում հարկադրաբար տեղավորելը թույլատրվում են միայն դատարանի որոշմամբ` այն դեպքում, երբ անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«Մեղադրյալը պարտավոր է՝

1) ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի հրավերով.

2) վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական զննման, մատնադրոշմման, անձնական խուզարկության, քննման և փորձաքննության, լուսանկարվել կամ փորձաքննության համար հանձնել սույն օրենսգրքով նախատեսված նմուշներ.

3) չխոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում` ապօրինի չմիջամտել ապացուցման գործընթացին.

4) այլ վայր մեկնելիս վարույթն իրականացնող մարմնին նախապես տեղեկացնել իր գտնվելու նոր վայրի և իր հետ հաղորդակցվելու միջոցների մասին.

5) ենթարկվել վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին և դատական նիստի կարգին»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝

1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ

2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ

3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար»:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

27

«Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար»:

16.2. Մեջբերված նորմերի համատեքստում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել է քրեական դատավարության ընթացքում կալանք խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության ու հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում թվարկված՝ կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը՝ հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող փաստական տվյալների բավարար ամբողջությամբ”:

Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116- րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված` մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հավանական ձևերի մասին դատարանի հետևությունները բոլոր դեպքերում պետք է պայմանավորված լինեն վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով։ Ընդ որում՝ կոնկրետ խափանման միջոցի ընտրության անհրաժեշտության մասին հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը 23

Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի՝ թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 որոշումները։

28

մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձևավորվող փաստարկված դատողությունների վրա24։

Միևնույն ժամանակ, անդրադառնալով անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս նրան վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը հաշվի առնելու կարևորությանը՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ, դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս։ Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր, որոնք գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին25:

17. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- թիվ [անընթեռնելի] քրեական վարույթը նախաձեռնվել է 2024 թվականի հոկտեմբերի 7-ին26,

- [անընթեռնելի] նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2024 թվականի հոկտեմբերի 8-ին27,

- մեղադրյալ [անընթեռնելի] ձերբակալվել է 2024 թվականի հոկտեմբերի 8- ին և նրա նկատմամբ կալանք խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացվել նույն օրը28,

24 Այս կապակցությամբ տե՛ս նաև Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Պետրոսյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԿԴ/0084/06/16, Վալերի Հակոբյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ԵԴ/0548/06/19 որոշումները։

25 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վահագն Պողոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշումը։

26 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։

27 Տե՛ս սույն որոշման 1.1-ին և 6-րդ կետերը։

28 Տե՛ս սույն որոշման 1.2-1.3-րդ կետերը։

- Առաջին ատյանի դատարանը, փաստելով մեղադրյալ

կողմից

ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված ենթադրյալ հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայությունը, միաժամանակ գտել է, որ նախաքննության մարմնի միջնորդությամբ մատնանշված խափանման միջոց կիրառելու հիմքերը, ըստ էության, բացակայում են։ Դրա հետ մեկտեղ, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցության կիրառմամբ հնարավոր է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, և այդ հարցը ենթակա է լուծման վարույթի համապատասխան հանրային մասնակիցների կողմից՝ իրենց իրավասության սահմաններում29։

- Վերաքննիչ դատարանը, բացառելով մեղադրյալ

վերագրվող արարքը մի խումբ պաշտոնատար անձանց կազմում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը և հաստատված համարելով նրա կողմից միայն ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայությունը, միաժամանակ գտել է, որ տվյալ դեպքում խափանման միջոց կիրառելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքն առկա է, սակայն վարույթի բնականոն ընթացքի նկատմամբ մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ ազդեցություն գործադրելու հավանականությունն այնքան մեծ չէ, որ նրա օրինական վարքագիծն ապահովվի միայն դատարանի իրավասության մեջ մտնող խափանման միջոցի կիրառմամբ:

Արդյունքում, Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ գտնելով, որ ստորադաս դատարանը թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ30:

18. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները սույն որոշման 15-րդ կետում արված եզրահանգումների հաշվառմամբ գնահատելով սույն որոշման 16.2-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ

նկատմամբ կալանք

29 Առավել մանրամասն տե՛ս սույն որոշման 8-րդ կետում։

30 Առավել մանրամասն տե՛ս սույն որոշման 10-րդ կետում։

30

խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության բացակայության վերաբերյալ հետևության հանգելիս Վերաքննիչ դատարանը, նախևառաջ ինքն իրեն զրկել է մեղադրյալ

հետագա վարքագծի հավանականության մասին

հիմնավորված հետևության հանգելու հնարավորությունից՝ անհիմն կերպով բացառելով վերագրվող արարքը նրա կողմից մի խումբ պաշտոնատար անձանց կազմում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը։ Դրա հետ մեկտեղ, ստորադաս դատարանները պատշաճ իրավական

գնահատման չեն ենթարկել սույն վարույթում առկա մի շարք հանգամանքներ, մասնավորապես այն, որ․

1) մեղադրյալ

վերագրվել է երկու որակյալ հատկանիշով

բարձր լատենտայնություն ունեցող կոռուպցիոն հանցագործություն, որը ոտնձգում է այնպիսի կարևոր արժեքների դեմ, ինչպիսիք են պետաիշխանական և կառավարչական կառույցների բնականոն գործունեությունը, դրանց հեղինակությունն ու հանրային վստահությունը,

2) նշված արարքը դասվում է դիտավորությամբ դրսևորվող ծանր հանցագործությունների շարքին՝ պատիժ նախատեսելով բացառապես ազատազրկման ձևով՝ չորսից տասը տարի ժամկետով,

3) կալանք խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության պահին քրեական վարույթով նախաքննությունը գտնվել է ապացույցների հավաքման ու ստուգման սկզբնական փուլում, որպիսի պայմաններում, հաշվի առնելով նաև մեղադրյալի՝ ենթադրյալ հանցակցի առերևույթ առկայությունը բացառելուն ուղղված տրամաբանական մոտիվացիայի ու դիրքավորման մասին վարույթի նյութերից բխող փաստական տվյալները, ապացուցման գործընթացի վրա նրա կողմից անօրինական ազդեցություն գործադրվելու հավանականությունը եղել է իրատեսական, 4)

հանդիսացել է պաշտոնատար անձ՝ զբաղեցնելով

պաշտոնը, որով

պայմանավորված կապերն ու ազեցությունը, հատկապես նույն հիմնարկի այլ պաշտոնատար անձի հետ խմբի կազմում ենթադրյալ կոռուպցիոն հանցանք

31

կատարելու մեջ մեղադրվելու պայմաններում, իր հերթին հանդիսացել է ապացույցների հավաքման և ստուգման ակտիվ փուլում մեղադրյալի կողմից քննությանը խոչընդոտելու հավանականության աստիճանը զգալիորեն բարձր գնահատելուն հանգեցնող էական հանգամանք։

19. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների` վերը նշված առանձնահատկությունները վարույթի նյութերից բխող մյուս տվյալների համատեքստում վկայել են, որ քրեական վարույթի քննության տվյալ փուլում առկա է մեղադրյալ

կողմից

քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու բարձր հավանականություն, ինչը ողջամտորեն չի կարող չեզոքացվել այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վարույթն

իրականացնող մարմնի իրավասությանը վերապահված այլընտրանքային խափանման միջոցի կամ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։

20. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը, նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։

Սակայն, հաշվի առնելով, որ ստորադաս դատարանների վերոնշյալ դատական ակտերը կայացվելուց հետո

նկատմամբ առերևույթ կաշառք

ստանալու այլ դրվագներով ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ու դրա համատեքստում այլևս առկա է նրա նկատմամբ կալանք խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նոր դատական ակտ³1՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում 31 Տե՛ս ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ ՀԿԴ/0231/06/24 որոշումը։

32

է, որ Վերաքննիչ դատարանի վիճարկվող դատական ակտը բեկանելու և դրան փոխարինող դատական ակտ կայացնելու կամ այն փոփոխելու իրավական հնարավորությունը բացակայում է։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Մեղադրյալ

վերաբերյալ ՀՀ վերաքննիչ

հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող՝

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դատավորներ՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 ապրիլի, 2025 թ.
Գործի #:
ՀԿԴ/0201/06/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել