Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-161-Ն10 հուլիսի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2009 թվականի հուլիսի 10-ին «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝ 1) 4-րդ կետի «կազմակերպություն» բառը փոխարինել «իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում» բառերով.

2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6) հանրակրթական ուսումնական հաստատություն` մեկ կամ մի քանի հանրակրթական հիմնական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն.».

3) 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել: Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հանրակրթական հիմնական ծրագրերն են` 1) նախադպրոցական. 2) տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ). 3) հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ). 4) միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).»: Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «(տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, հատուկ ընդհանուր)» բառերը: Հոդված 4 . Օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «ընդհանուր» և «(լրիվ) ընդհանուր» բառերը: Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 16. Հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացումը 1. Հանրակրթական հիմնական ծրագրերն իրականացվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում և օրենքով սահմանված կարգով՝ հանրակրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում:

2. Հանրակրթական հատուկ ծրագրերը մշակվում են ընդհանուր հանրակրթական ծրագրերի հիման վրա` հաշվի առնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տարիքային, հոգեբանական, ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները և կարողությունները:

3. Հանրակրթական մասնագիտացված ծրագրերը մշակվում են ընդհանուր հանրակրթական ծրագրերի հիմքի վրա` ռազմական, սպորտի, գիտության, արհեստների կամ արվեստի որևէ բնագավառում սովորողների խորացված հանրակրթություն ապահովելու նպատակով:

4. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերը կառուցվում են հաջորդականության սկզբունքով: Հանրակրթական հիմնական ծրագիրը (բացի նախադպրոցականից) չյուրացնելու դեպքում սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթական ուսուցման հաջորդ աստիճան:

5. Հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողի հետագա ուսումնառությունը կարգավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:»: Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածում՝ 1) վերնագրի «Տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունը» բառերը փոխարինել «Հանրակրթությունը» բառով.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Հանրակրթության նպատակը սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական որակների համակողմանի և ներդաշնակ զարգացումն է, անձի` որպես ապագա քաղաքացու ձևավորումը, մասնագիտական կողմնորոշումը, նրան ինքնուրույն կյանքի և մասնագիտական կրթությանը նախապատրաստելը:».

3) 3-րդ մասից հանել «(լրիվ) ընդհանուր» բառերը: Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի վերնագրից հանել «ընդհանուր» բառը: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2009 թ. հուլիսի 23 Երևան ՀՕ-161-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-161-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (15.08.2009-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2009.08.05/39(705) Հոդ.902 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 10.07.2009 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 23.07.2009 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 15.08.2009 Հիմնական ակտ 10.07.2009, ՀՕ-161-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.04.1999, ՀՕ-297 14.04.1999, ՀՕ-297 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 հուլիսի, 2009 թ.
Գործի #:
ՀՕ-161-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել