ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 19.1 — Ջրային ռեսուրսների մոնիտորինգը Ջրային ռեսուրսների մոնիտորինգը պետության կողմից մասնագիտացված կազմակերպությունների միջոցով պարտադիր իրականացվող գործառույթ է, որի նպատակն է հանրապետո
Ամփոփում
Հոդված 19.1. Ջրային ռեսուրսների մոնիտորինգը Ջրային ռեսուրսների մոնիտորինգը պետության կողմից մասնագիտացված կազմակերպությունների միջոցով պարտադիր իրականացվող գործառույթ է, որի նպատակն է հանրապետության ջրավազանային տարածքներում ջրային ռեսուրսների վիճակի հետևողական և հանրության համար հասանելի գնահատում իրականացնելը, ինչպես նաև ջրային ռեսուրսների որակի և քանակի վերաբերյալ արժանահավատ տվյալներով ապահովելը: Ջրային ռեսուրսների մոնիտորինգի խնդիրներն են՝ 1
Ամբողջ Տեքստ
Հոդված 19.1. Ջրային ռեսուրսների մոնիտորինգը Ջրային ռեսուրսների մոնիտորինգը պետության կողմից մասնագիտացված կազմակերպությունների միջոցով պարտադիր իրականացվող գործառույթ է, որի նպատակն է հանրապետության ջրավազանային տարածքներում ջրային ռեսուրսների վիճակի հետևողական և հանրության համար հասանելի գնահատում իրականացնելը, ինչպես նաև ջրային ռեսուրսների որակի և քանակի վերաբերյալ արժանահավատ տվյալներով ապահովելը: Ջրային ռեսուրսների մոնիտորինգի խնդիրներն են՝ 1) ջրային ռեսուրսների ձևավորման պայմանների, բնական ու մարդածին գործոնների ազդեցության հետևանքով դրանցում կատարված փոփոխությունների բացահայտումը. 2) բացահայտված փոփոխությունների զարգացման ընթացքի գնահատումը և համապատասխան միջոցառումների կիրառումը. 3) շրջակա միջավայրի և ջրաէկոհամակարգերի փոխազդեցությունների բացահայտումը, դրանց հնարավոր փոփոխությունների (կարճաժամկետ և երկարաժամկետ` ոչ պակաս 10 տարվա դիտարկումների արդյունքներով) կանխատեսումը և պահպանությանն ուղղված միջոցառումների կիրառումը. 4) ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ օգտագործմանը և կառավարմանը նպաստելը. 5) ջրավազանային կառավարման պլանների մշակմանը նպաստելը: Ջրային ռեսուրսների մոնիտորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական ու համայնքային բյուջեների, կազմակերպությունների միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Ջրային ռեսուրսների մոնիտորինգը և հաշվառումը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Արտադրական կեղտաջրերի՝ ջրահեռացման համակարգ ընդունելու դեպքում մոնիտորինգը կարող է իրականացնել նաև տվյալ ջրահեռացման համակարգի կառավարիչը: Արտադրական կեղտաջրերի մոնիտորինգի տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին՝ ջրային ռեսուրսների պետական կադաստրում ներառելու համար: (19.1-ին հոդվածը լրաց.
21.12.15 ՀՕ-19-Ն, 02.03.18 ՀՕ-126-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
