ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 119 — Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը (վերնագիրը խմբ. 09.06.15 ՀՕ-69-Ն) 1. Անձին դիտավորութ
Ամփոփում
Հոդված 119. Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը (վերնագիրը խմբ. 09.06.15 ՀՕ-69-Ն) 1. Անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ եւ 113-րդ հոդվածներով նախատեսված հետեւանքները, եւ եթե բացակայում են սույն օրենսգրքի 309.1-ին հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները` պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:: 2. Նույն գործողությ
Ամբողջ Տեքստ
Հոդված
119.
Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը (վերնագիրը խմբ. 09.06.15 ՀՕ-69-Ն)
1. Անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ եւ 113-րդ հոդվածներով նախատեսված հետեւանքները, եւ եթե բացակայում են սույն օրենսգրքի 309.1-ին հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով::
2. Նույն գործողությունները, որոնք կատարվել են՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,
3) անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաեւ առեւանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ,
4) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
5) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
6) առանձին դաժանությամբ,
7) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
(119-րդ հոդվածը խմբ. 09.06.15 ՀՕ-69-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
