ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 216 — Դատաքննությունը վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով և վարչական դատարանի դատական ակտը 1.
Ամփոփում
Հոդված 216. Դատաքննությունը վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով և վարչական դատարանի դատական ակտը 1. Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերով վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու կամ հայցադիմումի համար հիմք ծառայած հանգամանքների ապացուցման բեռը չի կարող դրվել այն անձի վրա, որի գործողությունների վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրությունը։ Արձանագրությունն ինքնին ապացույց չէ։ 2. Պետական կամ տ
Ամբողջ Տեքստ
Հոդված 216. Դատաքննությունը վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով և վարչական դատարանի դատական ակտը 1. Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերով վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու կամ հայցադիմումի համար հիմք ծառայած հանգամանքների ապացուցման բեռը չի կարող դրվել այն անձի վրա, որի գործողությունների վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրությունը։ Արձանագրությունն ինքնին ապացույց չէ։
2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը (պաշտոնատար անձը), որը կատարել է վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հայցադիմումի համար հիմք հանդիսացած գործողություն կամ չի կատարել որևէ հայցվող գործողություն, սակայն հայցվորի պնդմամբ պարտավոր էր այն կատարել, կրում է իր որոշման, գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը։
3. Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործը քննելիս վարչական դատարանը, ի թիվս Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ և 279-րդ հոդվածներում նշված հարցերի, պարզում է նաև, թե տեղի է ունեցել արդյոք վարչական իրավախախտման մասին արձանագրության կամ հայցադիմումի մեջ նշված արարքը, և առկա է արդյոք հայցադիմումում նշված անձի՝ դա կատարելու փաստը, նախատեսված է արդյոք օրենքով վարչական պատասխանատվություն տվյալ արարքը կատարելու համար: 3.1. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին կուսակցության, կուսակցությունների դաշինքի, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմի ներկայացրած հայցադիմումի հիման վրա վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը դատարանը քննում է անկախ վարչական իրավախախտման մասին արձանագրության առկայության հանգամանքից:
4. Սույն օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարանը որոշում է կայացնում անձին վարչական պատասխանատվության ենթարկելու կամ հայցադիմումը մերժելու մասին: (216-րդ հոդվածը լրաց. 07.09.18 ՀՕ-377-Ն) Գ Լ ՈՒ Խ 29.1 (գլուխն ուժը կորցրել է 08.12.17 ՀՕ-260-Ն) ԱՆԲՈՂՈՔԱՐԿԵԼԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՎ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ Գ Լ ՈՒ Խ 29.2 (գլուխը լրաց.
18.05.15 ՀՕ-66-Ն) ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
