ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2001 թվականի հուլիսի 27-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Ընկերության կանոնադրությունը կարող է պարունակել տեղեկություններ առանձնացված ստորաբաժանումների մասին:»: Հոդված 2. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «4. Իրավաբանական անձն այլ իրավաբանական անձի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված` միացած իրավաբանական անձի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:»: Հոդված 3. Օրենսգրքի 65-րդ հոդվածում` ա) 1-ին կետում «իրավաբանական անձի բոլոր պարտատերերին ու պարտապաններին» բառերը փոխարինել «իրավաբանական անձի գույքի ու պարտատերերին և պարտապաններին» բառերով: բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «3. Կանոնադրությունների հետ միասին փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը չներկայացնելը, ինչպես նաև դրանցում վերակազմակերպված իրավաբանական անձի գույքի և պարտավորությունների իրավահաջորդության մասին դրույթների բացակայությունը կամ գույքի և պարտավորությունների անհամամասնական բաշխումը հիմք է վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների մերժման համար:»: Հոդված 4. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ կետը «իրավունք ունի պահանջել» բառերից հետո լրացնել «պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ կամ» բառերով: Հոդված 5. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «կամ այլ իրավական ակտերի» բառերը: Հոդված 6. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «7. Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած, պետական գրանցման պահից:»: Հոդված 7. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 9-րդ կետում «ենթակա է անկախ փորձագիտական վերստուգման (աուդիտի)» բառերը փոխարինել «ենթակա է գնահատման անկախ գնահատողի կողմից` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով» բառերով: Հոդված 8. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած: Հոդված 9. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետում «թողարկել» բառը փոխարինել «տեղաբաշխել» բառով: Հոդված 10. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ կետը «ընկերության» բառից հետո լրացնել «կամ առևտրային կոոպերատիվի» բառերով: Հոդված 11. Օրենսգրքի 151-րդ հոդվածում «Կորցրած արժեթղթով» բառերը փոխարինել «Ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով» բառերով: Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 16 օգոստոսի 2001 թ. ՀՕ-205 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-205 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.09.2001-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2001.09.01/29(161) Հոդ.623 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 27.07.2001 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.08.2001 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.09.2001 Հիմնական ակտ 27.07.2001, ՀՕ-205 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.05.1998, ՀՕ-239 05.05.1998, ՀՕ-239 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 հուլիսի, 2001 թ.
- Գործի #:
- ՀՕ-205
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
