Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Լազարյան — ՏԴ1/0011/01/19
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Լազարյան — ՏԴ1/0011/01/19

Վճռաբեկ դատարանՏԴ1/0011/01/1925 հունիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2019 թվականի ապրիլի 15-ին, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 56100519 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ Մաթնոս Սոնդիչի Լազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՇ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2

Ամբողջ Տեքստ

«Ֆր ՏԸ

ՒՆ. ՅԱ զ ՏԴԼ/0011/01/19

1/7 158 ԵՏ

Հ:

ՆՈՆ ՈԱ» «ԶԱՏ Մ.

ւ / ՋԵՐ ՉԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Տավուշի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Ս.Մարդանյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Նիկողոսյան

դատավորներ՝ Մ.Հարությունյան

Մ.Արղամանյան

25 հունիսի 2025 թվական ք.Երնան

ՇԸ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ

դատարան),

նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԼԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալներ Մաթնոս Սոնդիչի Լազարյանի, Վահե Մարտիկի Դանիելյանի ն Արմեն Երվանդի Շառյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի մայիսի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի ապրիլի 15-ին, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 56100519 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ Մաթնոս Սոնդիչի Լազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Վահե Մարտիկի Դանիելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ Արմեն Երվանդի Շառյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

209 թվականի օգոստոսի 12ին քրեական գործը մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռով Մ.Լազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, որը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 452-րդ հոդվածի 3-րդ մասին, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 4 (չորս) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, ազատազրկման ձնով

Յ

նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ն սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:

Վ.Դանիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասին, ու նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը ն նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 5 (հինգ) ամիս 1 (մեկ) օր ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:

Ա.Շառյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3րդ մասին, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 4 (չորս) ամիս 8 (ութ) օր ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:

Նույն դատավճռով ներկայացված մեղադրանքում մեղավոր է ճանաչվել նան Շրայր Ժորայի Լազարյանը:

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան), 2024 թվականի մայիսի 7-ին որոշում է կայացրել մեղադրյալներ Մ.Լազարյանի, Վ.Դանիելյանի, Ա.Շառյանի ն ՀԼազարյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու ու քրեական գործով վարույթը կարճելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024

4

թվականի հոկտեմբերի 24ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:

Մասնավորապես, սույն վարույթի փաստական հանգամանքները վերլուծելով Վճռաբեկ դատարանի՝ /Սաչատուր Պետրոսյանի ն Հասմիկ Շանոյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ բողոք բերած անձն արձանագրել է, որ Մ.Լազարյանին, Վ.Դանիելյանին ն Ա.Շառյանին վերագրվող արարքները ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեն դասվել են միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նուն .օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով քրեական

պատասխանատվությունից ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական այդ փոփոխությունը նրանց համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետնանքներ չի առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ թույլ են տալիս վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով մեղադրյալներին ազատել|Ս քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է տասը տարի: Տվյալ դեպքում անցել է հինգ տարի:

5.1. Բողոքաբերն անդրադարձել է նան Մ.Լազարյանի, Վ.Դանիելյանի ն ԱՇառյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը

պայմանականորեն չկիրառելու իրավաչափությանը:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Մ.Լազարյանի, Վ.Դանիելյանի, ն Ա.Շառյանի մասով Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մայիսի 7ի որոշումը` փոփոխել, վերացնել մեղադրյալների նկատմամբ

5

ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելն ու նշանակել համաչափ պատիժ:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Մաթնոս Լազարյանին, Վահե Դանիելյանին ն Արմեն Շառյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքներ են ներկայացվել 2019 թվականի ապրիլի 15-ին, նախնական համաձայնությամբ, իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար, որը կապված է եղել վերջինի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտով արձանագրել է, որ հանցանքը կատարելու մեջ մեղադրյալների մեղավորությունն ապացուցված է՝ հանցավոր արարքները համապատասխանեցնեով ՀՀ գործող քրեական օրենսգրքին, կատարած հանցանքների համար մեղադրյալներ, ենթակա են ազատազրկման ձնով պատժի, որն էլ պետք է պայմանականորեն չկիրառել»:

9. Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է հետնյալ կերպ. «/(..) Առաջին ատյանի դատարանի դատավճոով (.) ՄԼազարյանը մեղավոր է ճանաչվել) 2003թ. ապրիլի 18-ին ինդուսվված ՀՀ քրեական գօրենսգիքի 316-րդ հոդվածն Զրդ մասով (համապատասխանում է 0107.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասին), Վ.Դանիելյանլ՝ 2003թ. ապրիվի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2րդ մասով /համապատաւսխաւնում է 01.07.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգիքի 452-րդ հոդվածի 3-րդ մասին, ԱՇաոռյանը՝ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2րդ մասով (համապատասխանում է 0107.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 452րդ հոդվածի 3-րդ մասին), որոնք միջին ծանրության հանցագործություններ են:

ւՏե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 233-258:

2 Տե՛ս քրեական զործ, հատոր 18-րդ, թերթեր 85-107:

6

Սույն գործի փաստական հանգամանքների վերլուծությաւն արդյունքում պարզ է դառնում, որ մեղադրյալներ (-.) Ս-Լազարյանին, Վ.Դանիելյանին, ԱՇաոռյանին վերագրվող արարքի կատարումն ավարտվել է 2019 թվականի ապրիլի 15-ին:

Հաշվի առնելով վերոգրյալլ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (-) 316-րդ հոդվածի 2րդ մասով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մեւսին, որր միջին ծանրության հանցագործություն է) նախատեսված հանցանքների կատարման համար 2003 թվականի ապրիլի 16-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի Լին մասի 2րդ կերով նախատեսված քրեական պատասխանավվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրը 2024 թվականի ապրիլի 15-ն է:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության պահին (2024 թվականի մայիսի 7-ին) մեղադրյալներ (.) Մ.Լազարյանին, Վ.Դանիելյանին, ԱՇառյանին վերագրվող ՀՀ քրեական օրենսգիքի (..) 316-րդ հոդվածի 2-րդ մատվ նախատեսված հանցանքների համար քրեական ։պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկարները լրացած են եղել, իսկ մաղադրյալներն ընդունել են իխրենց ներկայացված մեղադրանքը ն չեն առարկել քննարկվող հիմքով քրեական հերապնդումը դադարեցնելու դեմ, ուարի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալների նկատմամի քրեական հետապնդումը պետք է դադարեցնել ն քրեական գործի վարույթը կարճել` քրեական պափասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով»::

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

10. Մույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՞փ է արդյոք վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Մ.Լազարյանին, Վ.Դանիելյանին նե ԱՇառյանին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ՝ ստորադաս դատարանի հետնությունը:

3Տե՛ս քրեական գործ, հատոր 20-րդ, թերթեր 65-80:

7

1. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր րոնություն գործադրելը կամ ոռնություն գործադրելու սպաոռնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարկու հետ՝

պավ՛ժվում է (..):

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկազտմամիը կյանքի կամ առողջության համար վտանգավոր բոնությունը` կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հեղ՝

պավժվում է ազատազիկմամի՝ հինգից տասր փարի ժամկետով»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պաշտոնատար անձի օրինական ծառայողական Օ:կամ քաղաքական

գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակությանն, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկավտմամի բոնություն գործադրելը՝

պատժվում է ազատազրկմամի՝ երկուսից հինգ տարի ժամկետով»:

12. ՀՀ նախկին ն գործող քրեական օրենսդրությունների վերաբերելի իրավակարգավորումների համադրված վերլուծությամբ Վճռաբեկ դատարանը Խաչավատր Պետրոսյանն ն Հասմիկ Շանոյանի գործով նախադեպային դիրքորոշում է ձնավորել նոր քրեական օրենսդրությամբ հանցանքի դասակարգման խմբի փոփոխության դեպքում վաղեմության ժամկետների վերաբերյալ, որում անդրադարձել է նան այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված վաղեմության ժամկետը չի փոփոխվում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս դեպքում օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետնանքով նախկինում ծանր համարվող հանցանքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք: Միննույն ժամանակ, արդեն միջին ծանրության հանցանք համարվող այդ նույն արարքի վաղեմության ժամկետը նոր օրենքով չի փոփոխվել ն ՀՀ նախկին քրեական օրենսգրքով ծանր հանցանքի համար նախատեսված վաղեմության ժամկետի պես, տասր տարի է: Հետնաբար, այս

8

դեպքում նս կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի ն պատժի մասով` արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:

Քրեական օրենքի հետադարձության կանոնների համաձայն` տվյալ իրավիճակում նախկին օրենքով ծանը հանցագործության համար նախատեսված քրեական պատասխանատվությունկց ազատելու վաղեմության ժամկետը համեմատելով նոր օրենքով միջին ծանրության հանցանքի համար սահմանված վաղեմության ժամկետի հետ, կարող ենք արձանագրել, որ թեն հանցանքի տեսակը մեղմացել է, սակայն վաղեմության ժամկետները մնացել են անփոփոխ: Հետնաբար, շարունակում է գործել տվյալ արարքի համար վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով քրեական պատասխանատվությունից ազատելու տասնամյա ժամկետը:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տվյալ դեպքում անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված՝ միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ՞:

8. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- ՄԼազարյանին, Վ.Դանիելյանին ն Ա.Շառյանին վերագրվել է 2019 թվականի ապրիլի 15-ին, նախնական համաձայնությամբ, իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը, որը կապված է եղել վերջինի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Մեղադրական եզրակացությամբ վերագրվող արարքները որակվել են դրանք կատարելու պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ 316-րդ հոդվածի 2-րդ մասով»,

«Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի ն Հասմիկ Շանտյանի գործով 2024 թվականի մայիսի 3Լի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը:

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

9

- դատական քննության արդյունով Առաջին ատյանի դատարանն

ապացուցված է համարել վերագրված հանցանքը կատարելու մեջ մեղադրյալների մեղավորությունը՝ հանցավոր արարքները համապատասխանեցնելով ՀՀ գործող քրեական օրենքին ն արձանագրել, որ կատարած հանցանքների համար մեղադրյալները ենթակա են ազատազրկման ձնով պատժի, որն էլ պետք է պայմանականորեն չկիրառելծ,

- Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Մ.Լազարյանին, Վ.Դանիելյանին ն Ա.Շառյանին վերագրվող արարքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասին, որը նույն օրենսգրքի համաձայն, համարվում է միջին ծանրության հանցագործություն: Նշվածի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները ենթակա են հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ միջին ծանրության հանցագործությունների համար սահմանված վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով: Տվյալ դեպքում, ՀՀ նախկին քրեական օրենսգրքով միջին ծանրության հանցանքի համար նախատեսված է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության հինգ տարվա ժամկետ, որը դատական ակտը կայացնելու օրվա դրությամբ լրացած է՛:

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1112-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մ.Լազարյանի, Վ.Դանիելյանի ն Ա.Շառյանի կատարած արարքները ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեն դասվել են միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով քրեական պատասխանատվությունց ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական այդ փոփոխությունը Մ.Լազարյանի, Վ.Դանիելյանի ն Ա.Շառյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետնանքնր չի առաջացնում քանզի երկու

6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

10

օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը. վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի:

Մինչդեռ, ստորադաս դատարանի մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող արարքները կատարելուց շուրջ հինգ տարի անց Մ.Լազարյանը, Վ.Դանիելյանը՝ ն Ա.Շառյան,՝։ Օ:ազատվլ են քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ ն' վերագրվող արարքի կատարման ժամանակ, ն. գործող քրեական օրենքի համաձայն, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է:

5. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Մ.Լազարյանին, Վ.Դանիելյանին ն Ա.Շառյանին քրեական պատասխանատվությունց ազատելու վերաբերյալ ստորադաս դատարանի հետնությունն իրավաչափ չէ:

Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 51-րդ կետում նշված փաստարկին ն դրա հետ փոխկապակցված պահանջին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սահմանափակված լինելով վիճարկվող դատական ակտում քննարկված հարցերի շրջանակով», իր վերստուգիչ լիազորությունն իրացնելիս չի կարող քննության առարկա դարձնել մեղադրյալներ Մ.Լազարյանի, Վ.Դանիելյանի ն ԱՇառյան՝ սկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը

պայմանականորեն չկիրառելու իրավաչափություն այն պարագայում, երբ Վերաքննիչ դատարանն այդ հարցին անդրադարձ չի կատարել:

16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարան` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով մեղադրյալներ Մ.Լազարյանի, Վ.Դանիելյանի ն Ա.Շառյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելով ն քրեական վարույթը կարճելով, թույլ է տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ կիրառել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, Ց Տեա ողաքոճ ուսլոոմթչ, Վճռաբեկ դատարանի` Ռուբիկ Արշալույսյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԱՐԱԴ/0021/01/08 ն «Արդշինինվեարրանվ» փակ բաժնետիրական ընկերության զործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԳԴՅ/0001/11/14 որոշումները:

1

ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի, մեղադրյալներ Մ.Լազարյանի, Վ.Դանիելյանի ն Ա.Շառյանի մասով Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու ու վարույթը նուն դատարան` նոր քննության փոխանցելու հիմք է: Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննարկման առարկա դարձնի դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 36-րդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Լ Մաթնոս Սոնդիչի Լազարյանի, Վահե Մարտիկի Դանիելյանի ն Արմեն Երվանդի Շառյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի մայիսի 7-ի որոշումը բեկանել ն նրանց մասով վարույթը փոխանցել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

2. Ստորադաս դատարանի դատական ակտը մնացած մասով թողնել

անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍՄԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՏՕ), :.9ՃԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հունիսի, 2025 թ.
Գործի #:
ՏԴ1/0011/01/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել