ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2007 թվականի փետրվարի 26-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (5 փետրվարի 1999 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով. «5. Հայաստանի Հանրապետությունում ընտրություններն անցկացվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում:»: Հոդված 2. Օրենսգրքի 2-րդ հոդվածում` ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով. «7. Հայաստանի Հանրապետության և միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող և Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունեցող քաղաքացիները ընտրությունների ժամանակ քվեարկություններին մասնակցում են սույն օրենսգրքով սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության և միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող և Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն մասնակցում:». բ) ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ կետը: Հոդված 3. Օրենսգրքի 9-րդ հոդվածում` ա) 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչությունը (այսուհետ` լիազոր մարմին)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` լիազոր մարմին)» բառերով. բ) 5-րդ կետից հանել «օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների,» բառերը: Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերը: Հոդված 5. Օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ կետում «համապատասխան վճարով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վճարով» բառերով: Հոդված 6. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ կետից հանել «, տեղամասային կենտրոններ են կազմավորվում արտասահմանում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում: Նույն ժամկետում» բառերը: Հոդված 7. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ կետից հանել «, ինչպես նաև դիվանագիտական կամ հյուպատոսական հաստատություններում կազմավորված ընտրական տեղամասերում» բառերը: Հոդված 8. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 9-րդ կետի չորրորդ պարբերությունից հանել «, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների» բառերը: Հոդված 9. Օրենսգրքի 51-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 10. Օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին կետից հանել «, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների» բառերը: Հոդված 11. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 6-րդ կետից հանել « Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում հաշվառված, ինչպես նաև» բառերը: Հոդված 12. Օրենսգրքի 65-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով. «3. Հանրապետության Նախագահի թեկնածու չեն կարող առաջադրվել և Հանրապետության Նախագահի թեկնածու չեն կարող գրանցվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն այլ պետության քաղաքացիություն:»: Հոդված 13. Օրենսգրքի 97-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով. «5. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու չեն կարող առաջադրվել և պատգամավորության թեկնածու չեն կարող գրանցվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն այլ պետության քաղաքացիություն:»: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2007 թ. մարտի 6 Երևան ՀՕ-79-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-79-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (24.03.2007-26.06.2011) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2007.03.14/15(539) Հոդ.321 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.02.2007 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 06.03.2007 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 24.03.2007 Ուժը կորցրել է 26.06.2011 Հիմնական ակտ 26.02.2007, ՀՕ-79-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.02.1999, ՀՕ-284 05.02.1999, ՀՕ-284 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 փետրվարի, 2007 թ.
- Գործի #:
- ՀՕ-79-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
