ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 16 — Ընտրական տեղամասերը 1.
Ամփոփում
Հոդված 16. Ընտրական տեղամասերը 1. Լիազոր մարմինը համայնքի ղեկավարի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ` հաշվի առնելով տեղական և այլ պայմաններ, նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել քվեարկության կազմակերպման համար: 2. Ընտրական տեղամասերը կազմավորվում են հերթական համարակալմամբ: Ընտրական տեղամասերի համարակալման կարգը սահմանում է Կենտր
Ամբողջ Տեքստ
Հոդված 16. Ընտրական տեղամասերը 1. Լիազոր մարմինը համայնքի ղեկավարի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ` հաշվի առնելով տեղական և այլ պայմաններ, նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել քվեարկության կազմակերպման համար:
2. Ընտրական տեղամասերը կազմավորվում են հերթական համարակալմամբ: Ընտրական տեղամասերի համարակալման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
3. Ընտրական տեղամասը կազմավորման պահին չպետք է ունենա ավելի քան 2200 ընտրող: Սույն մասով սահմանված թիվը կարող է փոփոխվել ընտրողների ցուցակների ճշգրտման և սույն օրենսգրքի 10-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջարկությամբ, եթե ընտրական տեղամասի ընտրողների առավելագույն թվի փոփոխությունն անհրաժեշտ է սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանող տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի ընտրության նպատակով:
4. Ընտրական տեղամասը չի կարող ընդգրկել տարբեր բնակավայրեր: (16-րդ հոդվածը փոփ.
07.05.21 ՀՕ-202-Ն , փոփ., լրաց.
05.12.24 ՀՕ-505-Ն) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
