ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից «30» մարտի 1993թ. Հ.Ն-0773-I ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության և կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների լեզվահարաբերությունները: Հ ՈԴՎԱԾ 1. Հ ԱՅԱՍՏԱՆԻ Հ ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է: Հայաստանի Հանրապետությունը նպաստում է ժամանակակից գրական հայերենի կանոնարկմանը, բառակերտման, տերմինաբանության (եզրաբանության), ուղղագրության, ուղղախոսության, տառադարձության և կետադրության կանոնարկման սկզբունքների մշակմանը: Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանը և տարածմանը: Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը: Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը: (1-ին հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-162-Ն) Հոդված 1.1. Օրենքում գործածվող հիմնական հասկացությունները Օրենքում գործածվում են հետևյալ հիմնական հասկացությունները. պետական լեզվաքաղաքականություն՝ լեզվի բնագավառում պետության ձեռնարկած միջոցառումների ամբողջություն՝ ուղղված պետական լեզվի շահերի պաշտպանությանը, բոլոր ոլորտներում պետական լեզվի կենսագործունեության ապահովմանն ու զարգացմանը. պետական լեզու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված և պետության հոգածությամբ ու հովանավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գերակայություն ունեցող լեզու. պաշտոնական լեզու` հայոց լեզվի քերականության, բառապաշարի, արտասանության կանոններին ենթարկվող, պաշտոնական գործառույթներին և հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու. պաշտոնական խոսք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անկախ կարգավիճակից) ի պաշտոնե հրապարակային խոսք. լեզվավիճակ՝ համաժամանակյա կտրվածքով ներկայացվող լեզվական իրողությունների, զարգացման միտումների և երևույթների ամբողջականություն. լեզվական հարաբերություններ` պետական լեզվի գործառույթներով պայմանավորված` լեզվի գործածության ձևեր, որոնք իրականացվում են պետության ներսում և այլ պետությունների ու միջազգային կառույցների միջև առկա փոխհարաբերություններում. գրական հայերենի կանոնարկում՝ լեզվի հիմնական քերականական օրենքների, բառակերտման և տերմինաբանության միջոցով բառապաշարի հարստացման, գործող զուգաձև կիրառությունների միօրինականացման և քերականական նոր կանոնների ստեղծման գործընթաց. լեզվական իրավունք` քաղաքացու, հանրության, պետական կամ հասարակական կառույցների լեզվական գործառնության նկատմամբ պետության սահմանած իրավունքներ. լեզվական պարտականություն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հաստատությունների կողմից հանրային կյանքի բոլոր ոլորտներում լեզվական քաղաքականությունից և լեզվական հարաբերություններից բխող սկզբունքների պահպանում. գործավարություն՝ փաստաթղթերի ստեղծման, ձևավորման, շրջանառության ապահովման և պահպանման գործընթաց, որը ներառում է կազմակերպակարգադրական (կառավարման և վարչական աշխատանքի կազմակերպումն ապահովող), անհատական, նորմատիվ, տեխնիկական, գիտատեխնիկական, նախագծահաշվային, ուսումնամեթոդական, ֆինանսահաշվապահական, գործարքային, հաշվետու-վիճակագրական, առևտրային, տեղեկատվական, բացատրական, հրահանգային, տեխնոլոգիական, նամակագրական-թղթակցային փաստաթղթերի ստեղծումը և (կամ) ձևավորումը, շրջանառության ապահովումն ու պահպանումը. ցուցանակ՝ կազմակերպության որևէ հատվածում տեղադրված հրապարակային գրվածք, որը պարունակում է տեղեկույթ կազմակերպության (ֆիրմայի) անվանման և (կամ) կազմակերպաիրավական ձևի և (կամ) ապրանքանշանի և (կամ) տվյալ աշխարհագրական և (կամ) վարչական և (կամ) քաղաքաշինական և (կամ) տնտեսական և (կամ) հասարակական և (կամ) միավորի անվանման և այլնի մասին. պետական վերահսկողության ենթակա փաստաթուղթ` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործունեությանն առնչվող փաստաթուղթ. ժեստերի լեզու՝ լեզվական ինքնատիպ համակարգ, որը դրսևորվում է ձեռքերի իմաստավորված շարժումներով՝ դիմախաղի, շրթունքների շարժումների և մարմնի դիրքի համակցմամբ: (1.1-ին հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-162-Ն, 26.10.22 ՀՕ-406-Ն, խմբ.
24.10.25 ՀՕ-332-Ն) Հ ՈԴՎԱԾ 2. Կ ՐԹՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է: Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումն ու դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով` պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հանրակրթության ոլորտում միջազգային կրթական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են: Հայրենադարձների, փախստականների, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող այլազգի քաղաքացիների ու օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննություններն ու ուսուցումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բուհերի (նաև դրանց մասնաճյուղերի) կամ կազմակերպությունների մասնակցությամբ և միջպետական համաձայնագրերով ստեղծված, հայոց լեզվի ընդունելության քննության և հայոց լեզվով ուսուցման, ինչպես նաև բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումն իրականացվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Հայաստանի Հանրապետությունում խուլերի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացվում են հայերեն ժեստերի լեզվով: Հայաստանի Հանրապետությունում խուլերի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացվում են հայերեն ժեստերի լեզվով: (2-րդ հոդվածը խմբ. 03.05.05 ՀՕ-95-Ն, լրաց.
22.12.10 ՀՕ-31-Ն, 28.04.14 ՀՕ-8-Ն , լրաց.
28.04.14 ՀՕ-8-Ն, փոփ., լրաց.
11.09.25 ՀՕ-303-Ն ) Հ ՈԴՎԱԾ 3. Ք ԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն գրական հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին: Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել գրական հայոց լեզվի անաղարտությունը: (3-րդ հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-162-Ն) Հ ՈԴՎԱԾ 4. Հ ԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները այլ երկրների պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հաղորդակցվում են փոխադարձաբար ընդունելի լեզվով: Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են. ա) գործավարությունը կատարել գրական հայերենով՝ ապահովելով հայոց լեզվի անաղարտությունը, ամրագրված լեզվական կանոնները. բ) համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու հանրային միջոցառումների, հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը. գ) ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով: Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով: Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները ձևավորում են հայերեն` իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ: (4-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-91-Ն, խմբ., լրաց.
23.05.11 ՀՕ-162-Ն) Հ ՈԴՎԱԾ 5. Պ ԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ 1. Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև դրա համար լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2. Պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկումն իրականացնում է կանոնարկման հանձնաժողովը: Կանոնարկման կարգը, ինչպես նաև կանոնարկման հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է հայերենով հրատարակությունները, մամուլը, հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական, տեղեկատու, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար: (5-րդ հոդվածը փոփ. 03.05.05 ՀՕ-95-Ն, խմբ.
24.10.25 ՀՕ-332-Ն) Հոդված 6. Լեզվի կոմիտեն 1. Լեզվի կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:
2. Լեզվի կոմիտեն՝ 1) մասնակցում է լեզվի բնագավառում քաղաքականության մշակմանը և ապահովում այդ քաղաքականության իրականացումը, ինչպես նաև մշակում է լեզվի բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերը. 2) ապահովում է ` ա. սույն օրենքի պահանջների կատարումը և լեզվական քաղաքականության պետական ծրագրի իրականացումը, բ. հայերենի կանոնարկումը և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում դրա լիակատար գործածությունը, գ. ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների պաշտպանությունը. 3) աջակցում է` ա. պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական լեզվական քաղաքականության իրականացմանը, բ. հեռուստառադիոընկերությունների՝ մշակութային, տեղեկատվական, տեղեկատվական-վերլուծական, հասարակական-քաղաքական, գիտահանրամատչելի, կրթական և մարզական հաղորդումների լեզուն գրական հայերենը լինելու պահանջի կատարմանը. 4) իրականացնում է լեզվաքարոզչություն, լեզվական փորձաքննություն, լեզվավիճակի մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ, վերլուծություններ, կանխարգելիչ միջոցառումներ, գնահատումներ, ինչպես նաև կազմակերպում լեզվաքաղաքականության հարցերին նվիրված միջոցառումներ, խորհրդակցություններ, գիտաժողովներ, սեմինարներ, ասուլիսներ. 5) լեզվական պարզաբանումներ է տալիս հայերենի կանոնարկման և կիրառման, անձնանունների, հայրանունների և ազգանունների, աշխարհագրական տեղանունների, ինչպես նաև առանձնահատուկ բարդության տերմինների, հասկացությունների վերաբերյալ. 6) նպաստում է` ա. Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանը, տարածմանը և զարգացմանը, բ. ոչ հայախոսների համար լեզվական ուսուցման հատուկ ծրագրերի մշակմանը: (6-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-305-Ն) Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
17 ապրիլի 1993 թվականի, քաղ. Երևան ՀՕ-52 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-52 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (12.11.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀԳԽՏ 1993/8 (1036) 30 ապրիլ, Հոդ.106 Ընդունող մարմին ՀՀ Գերագույն խորհուրդ Ընդունման ամսաթիվ 30.03.1993 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 17.04.1993 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 21.04.1993 Հիմնական ակտ 30.03.1993, ՀՕ-52 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 24.10.2025, ՀՕ-332-Ն 30.03.1993, ՀՕ-52 11.09.2025, ՀՕ-303-Ն 30.03.1993, ՀՕ-52 26.10.2022, ՀՕ-406-Ն 30.03.1993, ՀՕ-52 23.03.2018, ՀՕ-305-Ն 30.03.1993, ՀՕ-52 28.04.2014, ՀՕ-8-Ն 30.03.1993, ՀՕ-52 23.05.2011, ՀՕ-162-Ն 30.03.1993, ՀՕ-52 14.04.2011, ՀՕ-91-Ն 30.03.1993, ՀՕ-52 22.12.2010, ՀՕ-31-Ն 30.03.1993, ՀՕ-52 03.05.2005, ՀՕ-95-Ն 30.03.1993, ՀՕ-52 Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 06.12.2015, ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ 10.07.2009, ՀՕ-160-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 11.09.2025, ՀՕ-285-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 մարտի, 1993 թ.
- Գործի #:
- ՀՕ-52
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
