ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 64 — Կազմակերպության գործառույթները 1.
Ամփոփում
Հոդված 64. Կազմակերպության գործառույթները 1. Կազմակերպությունն իրականացնում է հետևյալ գործառույթները՝ ա) կնքում է օգտագործողների հետ լիցենզային պայմանագրեր՝ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման վերաբերյալ. բ) համաձայնեցնում է օգտագործողների հետ վարձատրության չափը և լիցենզային պայմանագրի այլ պայմաններ. գ) համաձայնեցնում է օգտագործողների հետ վարձատրության չափը սույն օրենքով նախատեսված այն դեպքերի համար, երբ վարձատրութ
Ամբողջ Տեքստ
Հոդված 64. Կազմակերպության գործառույթները 1. Կազմակերպությունն իրականացնում է հետևյալ գործառույթները՝ ա) կնքում է օգտագործողների հետ լիցենզային պայմանագրեր՝ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման վերաբերյալ. բ) համաձայնեցնում է օգտագործողների հետ վարձատրության չափը և լիցենզային պայմանագրի այլ պայմաններ. գ) համաձայնեցնում է օգտագործողների հետ վարձատրության չափը սույն օրենքով նախատեսված այն դեպքերի համար, երբ վարձատրության հավաքումը կազմակերպությունն իրականացնում է առանց լիցենզային պայմանագիր կնքելու (օրինակ՝ վարձույթով տալը, առևտրային նպատակով հնչյունագրերի օգտագործումը և այլն). դ) հավաքում է ստեղծագործության կամ հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման համար սույն հոդվածի «բ» և «գ» կետերով նախատեսված վարձատրությունը, բաշխում և վճարում իր կողմից ներկայացվող հեղինակային կամ հարակից իրավունքների իրավատերերին. ե) իրավատերերի ցանկության դեպքում ի պահ է վերցնում հեղինակի ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը և տալիս այդ մասին համապատասխան փաստաթուղթ. զ) կնքում է փոխադարձ պահպանության համաձայնագրեր օտարերկրյա պետություններում գործող նմանատիպ կազմակերպությունների հետ. է) հավաքում, բաշխում ու վճարում իրականացնելիս առաջացած փաստացի ծախսերը ծածկելու համար հավաքված գումարներից սահմանված կարգով կատարում է մասհանում. ը) պահպանվող և չպահպանվող օբյեկտների միաժամանակյա օգտագործման դեպքում չպահպանվող օբյեկտների օգտագործման համար հաշվարկված գումարը փոխանցում է հատուկ հիմնադրամներ, որոնք ստեղծվում են իր կողմից՝ իր ներկայացրած հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավատերերի համաձայնությամբ և ի շահ նրանց. թ) հեղինակին կամ հարակից իրավունքների իրավատիրոջն օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետում չհայտնաբերելու դեպքում նրան հասանելիք գումարն օգտագործում է ի շահ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների այլ իրավատերերի և կազմակերպության զարգացման. ժ) իրականացնում է այլ գործողություններ՝ համաձայն հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերերի կողմից տրված լիազորությունների. ժա) կատարում է ցանկացած իրավաբանական գործողություն, որն անհրաժեշտ է իր կողմից կառավարվող իրավունքների պաշտպանության համար. ժբ) իրավատերերի ցանկությամբ նրանց ներկայացնում է ստեղծագործությունների կամ հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման մասին տեղեկատվություն։
2. Կազմակերպությունը սույն օրենքով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով: Գ Լ ՈՒ Խ 5 ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
