Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԿԴ/0407/02/11
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԿԴ/0407/02/11

Վճռաբեկ դատարանԵԿԴ/0407/02/1125 դեկտեմբերի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Համայնքի ղեկավարը պահանջել է Ընկերությունից հօգուտ Համայնքի բռնագանձել 294.355 ՀՀ դրամ: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ.Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 02.12.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է: 2 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.06.2012 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.12.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը: Վճռաբեկ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0407/02/11

Նախագահող դատավոր` Ն.Բարսեղյան

Դատավորներ`

Գ. Մատինյան

Ա. Մկրտչյան

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0407/02/11

2012թ.

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

2012 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննարկելով <<Գ. Արշակյան>> ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Կարեն Թունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքի (այսուհետ` Համայնք) ընդդեմ Ընկերության` 294.355 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համայնքի ղեկավարը պահանջել է Ընկերությունից հօգուտ Համայնքի բռնագանձել 294.355 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ.Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 02.12.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

2

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.06.2012 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.12.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1ին կետը և 432-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 2-րդ կետը, որը չպետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի, 51-րդ հոդվածի 2-րդ կետի, 52-րդ հոդվածի, 53-րդ հոդվածի 1-ին կետի, 219-րդ հոդվածի 1-ին կետի, 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի, 227-րդ հոդվածի 2-րդ կետի և 228-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը չի կատարել գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, մասնավորապես` հաշվի չի առել այն, որ Դատարանը 12.12.2010 թվականին վարույթ է ընդունել միևնույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ թիվ ԵԿԴ/2520/02/10 քաղաքացիական գործը, որի վերաբերյալ 26.08.2011 թվականին կայացվել է վճիռ, որն օրինական ուժի մեջ է մտել 15.02.2012 թվականին: Թիվ ԵԿԴ/0407/02/11 քաղաքացիական գործով և թիվ ԵԿԴ/2520/02/10 քաղաքացիական գործով հայցադիմումներին կից ներկայացվել է միևնույն 21.10.2008 թվականին կնքված սերվիտուտի պայմանագիրը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.06.2012 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Կողմերի միջև 21.10.2008 թվականին կնքվել է սերվիտուտի պայմանագիր` ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ.6)։

2. Թիվ ԵԿԴ/2520/02/10 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 26.08.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է, որ Համայնքի և Ընկերության միջև 10.10.2008 թվականին կնքվել է սերվիտուտի պայմանագիր` ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության վերաբերյալ, և վճռվել է Ընկերությունից հօգուտ Համայնքի բռնագանձել 219.555 ՀՀ դրամ` որպես սերվիտուտի տրամադրման դիմաց չվճարված գումար:

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի

3

մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ նույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն կարող է կարճվել միայն այն դեպքում, երբ նույնն են օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և տվյալ քաղաքացիական գործերի

1. կողմերը, այսինքն` քաղաքացիական վարույթում հակադիր շահերով օժտված անձինք,

2. հայցի առարկան, այսինքն` հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը,

3. հայցի հիմքը, այսինքն` այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները` բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի: Հետևաբար, վերը նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում քաղաքացիական գործի վարույթը կարճվել չի կարող:

Սույն գործի փաստերից հետևում է, որ համայնքը հայց է ներկայացրել ընդդեմ Ընկերության` պահանջելով բռնագանձել 294.355 ՀՀ դրամ` որպես 21.10.2008 թվականի սերվիտուտի պայմանագրի հիման վրա 2010 թվականի չորս եռամսյակների համար հաշվարկված և չվճարված գումար: Թիվ ԵԿԴ/2520/02/10 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննել է Համայնքի հայցն ընդդեմ Ընկերության` 10.10.2008 թվականին կնքված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության վերաբերյալ սերվիտուտի պայմանագրի հիման վրա Ընկերությունից 219.555 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին: Ընկերության կողմից ներկայացվել է առարկություն այն մասին, որ կողմերի միջև կնքվել է միայն մեկ սերվիտուտի պայմանագիր, և որևէ այլ պայմանագիր միմյանց միջև առկա չէ:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ <<կողմերի միջև ըստ էության կնքվել են տարբեր սերվիտուտի պայմանագրեր, իսկ գումարի բռնագանձման պահանջ ներկայացվել է տարբեր ժամանակահատվածների համար: Այսպես` 10.10.2008 թվականին կնքված սերվիտուտի պայմանագիրը, որով ներկայացվել է 01.01.2010 թվականից մինչև 01.10.2010 թվականն ընկած ժամանակահատվածի համար գումարի բռնագանձման պահանջ, և 21.10.2008 թվականին կնքված սերվիտուտի պայմանագիրը, որով ներկայացվել

է

01.01.2010

թվականից

մինչև

25.01.2010

թվականն

ընկած

ժամանակահատվածի համար գումարի բռնագանձման պահանջ>>:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի այն հանգամանքի պարզումը, թե արդյոք սույն քաղաքացիական գործով և թիվ

ԵԿԴ/2520/02/10

քաղաքացիական գործով հայցապահանջների հիմքերը՝ սերվիտուտի պայմանագրերը, նույնն են, թե ոչ, ինչպես նաև արդյոք հայցերի առարկաները՝ վերոնշյալ պայմանագրերով նախատեսված գումար վճարելու նյութաիրավական պահանջները, համընկնում են, թե ոչ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ հարցը գնահատման առարկա չի դարձվել ստորադաս դատարանների կողմից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկել նոր քննության, վերոնշյալ հանգամանքները պարզելու համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

4

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 դեկտեմբերի, 2012 թ.
Գործի #:
ԵԿԴ/0407/02/11
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել