ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 334 — Հանցագործությունը պարտակելը 1. Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը` հանցանք կատարած անձի, ինչ
Ամփոփում
Հոդված 334.Հանցագործությունը պարտակելը 1. Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը` հանցանք կատարած անձի, ինչպես նաեւ հանցագործության կատարման գործիքների ու միջոցների, հանցագործության հետքերի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների նախապես չխոստացված պարտակումը՝ եթե բացակայում են սույն օրենսգրքի 334 1 -րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապա
Ամբողջ Տեքստ
Հոդված 334.Հանցագործությունը պարտակելը
1. Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը` հանցանք կատարած անձի, ինչպես նաեւ հանցագործության կատարման գործիքների ու միջոցների, հանցագործության հետքերի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների նախապես չխոստացված պարտակումը՝ եթե բացակայում են սույն օրենսգրքի 334 1
-րդ
հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Հանցանք կատարած անձի ամուսինը եւ մերձավոր ազգականները հանցագործության նախապես չխոստացված պարտակման համար քրեական պատասխանատվության ենթակա չեն:
(334-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-67-Ն)
Հոդված
334
1
.
Քրեակատարողական հիմնարկից կամ ձերբակալվածներին պահելու վայրից փախուստ կատարած անձին աջակցելը
1. Ուղղիչ հիմնարկից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից փախուստ կատարած անձի` քննությունից կամ դատից կամ պատժի հետագա կրումից խուսափելուն ցանկացած ձեւով աջակցելը, եթե դա նախապես խոստացված չի եղել, եւ փախուստն արդեն տեղի է ունեցել`
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձի նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
(334
1
-ին հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-67-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
