Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 395 — Վարձկանությունը 1. Վարձկան հավաքագրելը, ուսուցանելը, ֆինանսավորելը կամ այլ ձեւով նյութապես ապահովելը, ինչպես ն
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 395 — Վարձկանությունը 1. Վարձկան հավաքագրելը, ուսուցանելը, ֆինանսավորելը կամ այլ ձեւով նյութապես ապահովելը, ինչպես ն

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 395.Վարձկանությունը 1. Վարձկան հավաքագրելը, ուսուցանելը, ֆինանսավորելը կամ այլ ձեւով նյութապես ապահովելը, ինչպես նաեւ զինված ընդհարումներում կամ ռազմական գործողություններում նրան օգտագործելը՝ պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: 2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝ 1) պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2) ակնհայտ անչափահասին ներգրավելով՝ պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:

Ամբողջ Տեքստ

Հոդված 395.Վարձկանությունը

1. Վարձկան հավաքագրելը, ուսուցանելը, ֆինանսավորելը կամ այլ ձեւով նյութապես ապահովելը, ինչպես նաեւ զինված ընդհարումներում կամ ռազմական գործողություններում նրան օգտագործելը՝

պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2) ակնհայտ անչափահասին ներգրավելով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:

3. Վարձկանի մասնակցությունը զինված ընդհարումներին կամ ռազմական գործողություններին՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

4. Վարձկան է համարվում հատուկ հավաքագրված անձը, ով գործում է նյութական հատուցում ստանալու նպատակով եւ զինված ընդհարմանը կամ ռազմական գործողություններին մասնակցող պետության քաղաքացի չէ, մշտապես չի բնակվում դրա տարածքում, ընդգրկված չէ ընդհարման մեջ գտնվող պետության զինված ուժերի անձնակազմում եւ այլ պետության կողմից ուղարկված չէ զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել