ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 908 — Ավանդի վերադարձն ապահովելը 1.
Ամփոփում
Հոդված 908. Ավանդի վերադարձն ապահովելը 1. Բանկերը պարտավոր են պարտադիր ապահովագրության միջոցով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ եղանակներով, ապահովել քաղաքացիների ավանդների վերադարձը: Քաղաքացիների ավանդների վերադարձն այն բանկի կողմից, որի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի հիսուն տոկոսից ավելին պատկանում է Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին, սույն օրենսգրքի 415 հոդվածով նախատեսված կարգով երաշխավորվում է նաև վեր
Ամբողջ Տեքստ
Հոդված 908. Ավանդի վերադարձն ապահովելը 1. Բանկերը պարտավոր են պարտադիր ապահովագրության միջոցով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ եղանակներով, ապահովել քաղաքացիների ավանդների վերադարձը: Քաղաքացիների ավանդների վերադարձն այն բանկի կողմից, որի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի հիսուն տոկոսից ավելին պատկանում է Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին, սույն օրենսգրքի 415 հոդվածով նախատեսված կարգով երաշխավորվում է նաև վերջիններիս սուբսիդիար պատասխանատվությամբ:
2. Բանկի կողմից իրավաբանական անձանց ավանդների վերադարձն ապահովելու եղանակները սահմանվում են բանկային ավանդի պայմանագրով:
3. Բանկային ավանդի պայմանագիր կնքելիս բանկը պարտավոր է ավանդատուին տեղեկատվություն տրամադրել ավանդի վերադարձի ապահովման մասին:
4. Օրենքով կամ բանկային ավանդի պայմանագրով նախատեսված ավանդը վերադարձնելու պարտականությունները բանկի կողմից չկատարելու, ինչպես նաև ապահովման կորստի կամ դրա պայմանների վատթարացման դեպքերում ավանդատուն իրավունք ունի բանկից պահանջել անհապաղ վերադարձնելու ավանդը, սույն օրենսգրքի 906 հոդվածի 1-ին կետով սահմանված չափով վճարելու դրա տոկոսները և հատուցելու պատճառված վնասները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
