ԱՐԹՈՒՐ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 սեպտեմբերի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 21 | ԱՐԹՈՒՐ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևան 23 սեպտեմբերի 2017թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը՝ Նախագահությամբ՝ Ա.Գյուլումյանի Անդամակցությամբ՝ Կ. Բալայանի Ա.Թունյանի Քննության առնելով Արթուր Մուսայելյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Արթուր Մուսայելյանը 06.09.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. ,...ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասը և (կամ) ձևավորված իրավակիրառական պրակտիկան ճանաչել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին (2005 թվականի2 փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին և 19-րդ հոդվածի 1-ին մասին) հակասող և անվավերե:
2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթի վերլուծությունից բխում է այն, որ անձի կողմից պարտավորեցման հայց ներկայացնելու համար վարչական մարմինը պետք է մերժած լինի բարենպաստ վարչական ակտի ընդունումը: Այս դեպքում վարչական վարույթը հարուցվում է անձի դիմումի հիման վրա, հետևաբար` այն պարտադիր պայման է վարչական վարույթ սկսելու համար: Նման պայմաններում ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը պարտադիր է համարում վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտի ընդունման մերժումը: Դիմողի կարծիքով` երբ վարչական մարմինը սեփական նախաձեռնությամբ իրականացված վարույթի արդյունքում կայացրել է միջամտող ակտ, անձը հնարավորություն չի ունենում դատարան դիմելով` վերականգնել իր խախտված իրավունքները: Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը չի նախատեսում բարենպաստ ակտ ընդունելու պարտավորեցման հայցով անձի կողմից դատարան դիմելու հնարավորություն այն դեպքում, երբ վարչական վարույթն իրականացվել է վարչական մարմնի նախաձեռնությամբ, որի արդյունքում ընդունվել է միջամտող վարչական ակտ:
3. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը գտնում է, որ դիմողը, ներկայացնելով վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրակա-նության վերաբերյալ իր փաստարկները, առաջ է քաշում օրենսդրական բացի խնդիր: Օրենսդրական բացը` որպես իրավունքի բացի տարատեսակ, իրավական կարգա-վորման ոլորտում գտնվող փաստական հանգամանքների նկատմամբ կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է: ՀՀ սահմանադրական դատարանն իր3 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը` նշել է, որ, բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք: Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողի փաստարկներն առ այն, որ ,...վիճարկվող դրույթը չի նախատեսում բարենպաստ ակտ ընդունելու պարտավորեցման հայցով անձի կողմից դատարան դիմելու հնարավորություն այն դեպքում, երբ վարչական վարույթն իրականացվել է վարչական մարմնի նախաձեռնությամբ, որի արդյունքում ընդունվել է միջամտող վարչական ակտե, ակնհայտ անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ` դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը չի ներկայացրել հիմնավորումներ առ այն, թե ինչու պետք է վիճարկվող նորմում առկա լինի տվյալ հարցով դատարանի մատչելիությունն ապահովող երաշխիքը, ինչպես նաև` թե այդպիսի իրավակարգա-4 վորման բացակայությունն իր որ սահմանադրական իրավունքն է սահմանափակում կամ որն է այդպիսի իրավակարգավորման բացակայության և իր կոնկրետ սահ-մանադրական իրավունքի խախտման միջև պատճառահետևանքային կապը: ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը գտնում է, որ տվյալ գործով բացակայում են օրենսդրական բացը Սահմանադրական դատարանի կողմից քննության առնելու համար սահմանված վերոնշյալ չափորոշիչները: Մասնավորապես, եթե վարչական վարույթը հարուցվում է վարչական մարմնի նախաձեռնությամբ, եզրափակվում է միջամտող կամ զուգորդվող վարչական ակտի կայացմամբ, անձն օժտված է դրա իրավաչափությունը դատական կարգով ստուգելու հնարավորությամբ` վիճարկման հայցի շրջանակներում: Հետևաբար, ենթադրյալ օրենսդրական բացի վերաբերյալ դիմողի առաջադրած փաստարկներն ակնհայտ անհիմն են և սահմանադրականության խնդիր չեն առաջացնում: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը Ո Ր Ո Շ Ե Ց. Արթուր Մուսայելյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող՝ Անդամներ՝ 23 սեպտեմբերի 2017 թվականի ՍԴԴԿՈ/1-21
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 սեպտեմբերի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-21
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
