ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴՈՒՀԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 հունվարի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 2 | ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴՈՒՀԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղ. Երեւան
21 հունվարի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ` Մ. Թոփուզյանի
Անդամակցությամբ` Հ. Դանիելյանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով Հայկ Հարությունյանի եւ Վարդուհի Աբրահամյանի դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ․
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Հայկ Հարությունյանը եւ Վարդուհի Աբրահամյանը 13.01.2010թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով քննության առնել եւ որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի, 233-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, 234-րդ հոդվածի առաջին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքում բացահայտվեց, որ դիմումում նշված եւ դատական ակտով կիրառված ՀՀ քաղ. դատ. օր.-ի դրույթների սահմանադրականության հանգամանքը մինչ այդ քննության առարկա է դարձել ՀՀ սահմանադրական դատարանում եւ ընդունվել են 2007թ. ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690, 2008թ. մայիսի 27-ի թիվ ՍԴՈ-754 եւ 2008թ. հոկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-765 որոշումները:
Այսպիսով, դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա են ՀՀ սահմանադրական դատարանի հիշատակված որոշումները, իսկ նմանօրինակ պայմաններում բացակայում են գործը քննության ընդունելու օրենքով սահմանված հիմքերը, ուստի անհրաժեշտ է գործի քննությունը մերժել:
Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Հայկ Հարությունյանի եւ Վարդուհի Աբրահամյանի դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝
Անդամներ՝
21 հունվարի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/2-2
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հունվարի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-2
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
