Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 12 — Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը 2000 թվականին, անհրաժեշտության դեպքում` ա) սույն օրենքի 2 հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններու
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 12AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 12 — Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը 2000 թվականին, անհրաժեշտության դեպքում` ա) սույն օրենքի 2 հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններու

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 12. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը 2000 թվականին, անհրաժեշտության դեպքում` ա) սույն օրենքի 2 հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք ըստ սույն օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն օրենքով յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների ծավ

Ամբողջ Տեքստ

Հոդված 12. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը 2000 թվականին, անհրաժեշտության դեպքում` ա) սույն օրենքի 2 հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք ըստ սույն օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն օրենքով յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների ծավալի կրճատում` 15 տոկոսի չափով, կամ ավելացում` 30 տոկոսի չափով. բ) կատարել փոփոխություններ սույն օրենքի N 1 հավելվածի N 17 աղյուսակով սահմանված միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարների գծով հատկացումների ծավալներում և կազմակերպությունների ցանկում. գ) փոխել սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրեր իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինները. դ) համապատասխան մարզի (Երևան քաղաքի) համայնքներին հասանելիք` «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն օրենքի 9 հոդվածի «բ» կետի համապատասխան հաշվարկված ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր ծավալի մինչև 30 տոկոսի (Երևան քաղաքում` 50 տոկոսի) սահմաններում կատարել դրանց վերաբաշխում նույն մարզի (Երևան քաղաքի) համայնքների միջև` ջեռուցում իրականացնող համայնքներում ջեռուցման ծախսերի ֆինանսավորման համար անհրաժեշտ չափով ֆինանսական ռեսուրսներ կուտակելու նպատակով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել