Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 80 — Քրեական պատասխանատվությունից ազատելը հանցագործությունից կամովին հրաժարվելու հետևանքով 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 80AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 80 — Քրեական պատասխանատվությունից ազատելը հանցագործությունից կամովին հրաժարվելու հետևանքով 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 80. Քրեական պատասխանատվությունից ազատելը հանցագործությունից կամովին հրաժարվելու հետևանքով 1. Եթե անձը կամովին հրաժարվում է հանցագործությունից, ապա ազատվում է այդ հանցագործության համար քրեական պատասխանատվությունից: Եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա անձը ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար: 2. Հանցագործությունից կամովին հրաժարվելն անձի կողմից հանցագործության նախապատրաստությունը կամ հանցա

Ամբողջ Տեքստ

Հոդված 80. Քրեական պատասխանատվությունից ազատելը հանցագործությունից կամովին հրաժարվելու հետևանքով 1. Եթե անձը կամովին հրաժարվում է հանցագործությունից, ապա ազատվում է այդ հանցագործության համար քրեական պատասխանատվությունից: Եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա անձը ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

2. Հանցագործությունից կամովին հրաժարվելն անձի կողմից հանցագործության նախապատրաստությունը կամ հանցափորձը կամովին, վերջնականապես դադարեցնելն է կամ արարքի վտանգավոր հետևանքները կանխելը, եթե նա գիտակցել է տվյալ իրադրությունում հանցագործությունն ավարտին հասցնելու հնարավորությունը:

3. Եթե հանցագործությունից կամովին հրաժարվելը դրսևորվում է արարքի հետևանքները կանխելու ձևով, ապա հանցանք կատարող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից միայն այն դեպքում, երբ միջոցներ է ձեռնարկել իր դիտավորության մեջ ընդգրկված վտանգավոր հետևանքները կանխելու համար և կանխել է դրանք: Եթե ձեռնարկված միջոցները չեն հանգեցրել վտանգավոր հետևանքները կանխելուն, ապա անձի կողմից դրանք կանխելու համար միջոցներ ձեռնարկելը համարվում է քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանք:

4. Հանցագործության կազմակերպիչը, դրդիչը կամ օժանդակողը հանցագործությունից կամովին հրաժարվելու դեպքում ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա իրավասու մարմիններին հաղորդելով կամ ձեռնարկված այլ միջոցներով կանխել է կատարողի կողմից հանցագործությունն ավարտին հասցնելը: Եթե կազմակերպչի, դրդիչի կամ օժանդակողի գործողությունները չեն հանգեցնում կատարողի հանցագործությունը կանխելուն, ապա ձեռնարկված միջոցները հաշվի են առնվում որպես քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանք:

5. Գործիք կամ միջոց տրամադրելու կամ խոչընդոտը վերացնելու եղանակներով օժանդակության դեպքում անձն օժանդակության համար ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նա հետ է վերցրել տրամադրած գործիքը կամ միջոցը կամ վերականգնել է խոչընդոտները: Այդ դեպքում անձը քրեական պատասխանատվության է ենթարկվում հանցագործության մասին չհայտնելու համար, եթե նրա արարքում առկա են այդ հանցակազմի հատկանիշները:

6. Համակատարողը հանցագործությունից կամովին հրաժարվելու դեպքում ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա իրավասու մարմիններին հաղորդելով կամ այլ միջոցներով կանխում է կատարողի կողմից հանցագործությունը ավարտին հասցնելը: Եթե համակատարողի գործադրած միջոցները չեն հանգեցնում կատարողի հանցագործությունը կանխելուն, ապա ձեռնարկված միջոցները հաշվի են առնվում որպես քրեական պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել