ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 78 — Հղի կանանց կամ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց պատիժը կրելը հետաձգելը կամ պատժից ազատելը 1. Ազատազրկմ
Ամփոփում
Հոդված 78.Հղի կանանց կամ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց պատիժը կրելը հետաձգելը կամ պատժից ազատելը 1. Ազատազրկման դատապարտված հղի կանանց կամ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց, բացառությամբ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար հինգ տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց, դատարանը կարող է հետաձգել պատիժը կրելը կամ ազատել պատիժը կրելուց այն ժամկետի սահմաններում, որի ընթացքում կինն ազատվում է աշխատանքից հղի
Ամբողջ Տեքստ
Հոդված 78.Հղի կանանց կամ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց պատիժը կրելը հետաձգելը կամ պատժից ազատելը
1. Ազատազրկման դատապարտված հղի կանանց կամ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց, բացառությամբ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար հինգ տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց, դատարանը կարող է հետաձգել պատիժը կրելը կամ ազատել պատիժը կրելուց այն ժամկետի սահմաններում, որի ընթացքում կինն ազատվում է աշխատանքից հղիության, ծննդաբերության, ինչպես նաեւ երեխայի մինչեւ երեք տարեկան դառնալու կապակցությամբ:
2. Եթե սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում դատապարտված անձը հրաժարվում է երեխայից կամ նրան հանձնել է մանկատուն կամ խուսափում է նրան խնամելուց եւ դաստիարակելուց, որի համար գրավոր նախազգուշացվել է իր նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից, ապա նշված մարմնի միջնորդությամբ դատարանը կարող է դատապարտյալին ուղարկել դատավճռով նշանակված պատիժը կրելու:
3. Դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի վարքագիծը, երեխան երեք տարեկան դառնալուց հետո կամ նրա մահվան դեպքում կարող է դատապարտյալին ազատել պատիժը կրելուց կամ պատիժը փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով կամ դատապարտյալին ուղարկել պատժի չկրած մասը կրելու: Այդ դեպքում դատարանը կարող է պատժի չկրած ժամկետը լրիվ կամ մասնակիորեն հաշվակցել պատիժը կրելու ժամկետին:
4. Եթե դատապարտյալը պատիժը կրելուց ազատվելու ժամանակահատվածում կատարել է նոր հանցանք, ապա դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված կանոններով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
