ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 49 — Դատական սանկցիա կիրառելու պայմանները 1.
Ամփոփում
Հոդված 49. Դատական սանկցիա կիրառելու պայմանները 1. Դատավորը պարտավոր է իր վարքագծով կանխել և նվազագույնի հասցնել դատական սանկցիա կիրառելու անհրաժեշտությունը և դեպքերը: 2. Դատավորը անհրաժեշտության դեպքում հասկանալի ձևով նախազգուշացնում է դատական սանկցիա կիրառելու դատարանի իրավասության մասին, ինչպես նաև պարզաբանում դատական սանկցիա կիրառելու հիմքերը և հետևանքները: 3. Դատական նիստերի դահլիճում ներկա անձի նկատմամբ դատական սանկցիա կիրառելիս դատարանը, ո
Ամբողջ Տեքստ
Հոդված 49. Դատական սանկցիա կիրառելու պայմանները 1. Դատավորը պարտավոր է իր վարքագծով կանխել և նվազագույնի հասցնել դատական սանկցիա կիրառելու անհրաժեշտությունը և դեպքերը:
2. Դատավորը անհրաժեշտության դեպքում հասկանալի ձևով նախազգուշացնում է դատական սանկցիա կիրառելու դատարանի իրավասության մասին, ինչպես նաև պարզաբանում դատական սանկցիա կիրառելու հիմքերը և հետևանքները:
3. Դատական նիստերի դահլիճում ներկա անձի նկատմամբ դատական սանկցիա կիրառելիս դատարանը, որպես կանոն, ապահովում է նրա լսված լինելու իրավունքը:
4. Դատական սանկցիան պետք է համաչափ լինի անձի վարքագծի բնույթին և հետևանքին:
5. Դատական սանկցիայի կիրառումն արգելք չէ սանկցիայի ենթարկված անձին նույն արարքի համար օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելու համար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
