ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 195 — Քրեական հետապնդման կասեցված ժամկետը վերսկսելը 1.
Ամփոփում
Հոդված 195. Քրեական հետապնդման կասեցված ժամկետը վերսկսելը 1. Քրեական հետապնդման ժամկետը վերսկսվում է, երբ վերանում է այն կասեցնելու հիմքը: Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու հիմքը վերանալու դեպքում քննիչը հսկող դատախազին միջնորդություն է ներկայացնում քրեական հետապնդման ժամկետը վերսկսելու մասին: 2. Այդ միջնորդությունը ներկայացնելու, այն լուծելու, ինչպես նաև համապատասխան որոշման հանձնման և բողոքարկման նկատմամբ կիրառվում է սույն օրենսգրքի 194-րդ
Ամբողջ Տեքստ
Հոդված 195. Քրեական հետապնդման կասեցված ժամկետը վերսկսելը 1. Քրեական հետապնդման ժամկետը վերսկսվում է, երբ վերանում է այն կասեցնելու հիմքը: Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու հիմքը վերանալու դեպքում քննիչը հսկող դատախազին միջնորդություն է ներկայացնում քրեական հետապնդման ժամկետը վերսկսելու մասին:
2. Այդ միջնորդությունը ներկայացնելու, այն լուծելու, ինչպես նաև համապատասխան որոշման հանձնման և բողոքարկման նկատմամբ կիրառվում է սույն օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կարգը:
3. Քրեական հետապնդման ժամկետը վերսկսվում է նաև այն դեպքում, երբ վերադաս դատախազն իր որոշմամբ վերացնում է քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին որոշումը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
