Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-10425 հոկտեմբերի, 2000 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 25-ին «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 2-րդ կետի 2-րդ նախադասության «անձինք» բառից հետո լրացնել «փոխհատուցում են իրենց ուսման հետ կապված ծախսերը և» բառերը: Հոդված 2. Օրենքի 11 հոդվածի 2-րդ կետի «երեք տարուց ոչ պակաս» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև, եթե կատարել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության դատախազության հաստատած ցանկում նշված հանցագործություն» բառերը: Հոդված 3. Օրենքի 20 հոդվածի` ա) 2-րդ կետից հանել «և դրանք ավարտած սպաների» բառերը. բ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով. «Պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում են գրավոր պայմանագիր: Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների հետուսումնական պայմանագրային զինծառայությունը պարտադիր է: Հետուսումնական պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողները պաշտպանության նախարարությանը փոխհատուցում են իրենց ուսման հետ կապված ծախսերը` պայմանագրով սահմանված կարգով և չափով:». գ) 3-րդ կետի «սպայական կազմի» բառերից հետո փակագծերում լրացնել «(այդ թվում` ռազմաուսումնական հաստատություններ ավարտած)» բառերը: Հոդված 4. Օրենքի 21 հոդվածի` ա) 1-ին կետի «գ» ենթակետը հանել. բ) 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ա) սպաների համար` մինչև տարիքի կամ ծառայության սահմանային ժամկետի լրանալը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանած ժամկետով, բայց առաջին պայմանագիրը` ոչ պակաս 3-5 տարուց. բ) ենթասպաների համար` 3-5 տարի. գ) ավագների, սերժանտների և շարքայինների համար` 3 տարի: Ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաների հետ կնքվող պայմանագրի ընդհանուր ժամկետը սահմանվում է 20 տարի (ներառյալ ուսման ժամկետը` որպես պարտադիր զինվորական ծառայություն):»: Հոդված 5. Օրենքի 23 հոդվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «5. Կարգապահական գումարտակում և ազատազրկման վայրերում պատիժը կրած անձինք (բացառությամբ սույն օրենքի 11 հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերի) ուղարկվում են պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու` օրենսդրությամբ սահմանված կարգով:»: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 17 նոյեմբերի 2000 թ. ՀՕ-104 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-104 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (30.11.2000-16.12.2017) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2000.11.30/28(126) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 25.10.2000 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 17.11.2000 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 30.11.2000 Ուժը կորցրել է 16.12.2017 Հիմնական ակտ 25.10.2000, ՀՕ-104 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 16.09.1998, ՀՕ-250 16.09.1998, ՀՕ-250 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հոկտեմբերի, 2000 թ.
Գործի #:
ՀՕ-104
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել