ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 94 — ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 1.
Ամփոփում
Հ ՈԴՎԱԾ 94. Գ ՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 1. Գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալությունը` հողամասերի, դրանց վրա ամրակայված գույքի հետ միասին կամ առանց դրա որոշակի ժամկետով, վարձավճարի դիմաց հանձնելն է քաղաքացիներին և իրավաբանական անձանց գյուղատնտեսական գործունեության համար: 2. Վարձակալությամբ տրամադրված հողամասի արդյունավետ օգտագործման և պայմանագրի պայմանների պահպանման դեպքերում վարձակալն ունի պայմանագիրը նոր ժամկ
Ամբողջ Տեքստ
Հ ՈԴՎԱԾ 94. Գ ՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 1. Գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալությունը` հողամասերի, դրանց վրա ամրակայված գույքի հետ միասին կամ առանց դրա որոշակի ժամկետով, վարձավճարի դիմաց հանձնելն է քաղաքացիներին և իրավաբանական անձանց գյուղատնտեսական գործունեության համար:
2. Վարձակալությամբ տրամադրված հողամասի արդյունավետ օգտագործման և պայմանագրի պայմանների պահպանման դեպքերում վարձակալն ունի պայմանագիրը նոր ժամկետով երկարաձգելու նախապատվության իրավունք:
3. Հողամասի վարձակալության պայմանագրով ներկայացվող պահանջները սահմանվում են Քաղաքացիական օրենսգրքով:
4. Վարձակալը պետք է կատարի պայմանագրի պահանջները, իսկ վարձատուն պարտավոր է հատուցել դրա հետ կապված ծախսերը և բաց թողնված օգուտը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
5. Վարձակալը, առանց վարձատուի համաձայնության, իրավունք չունի` 1) հողամասը տրամադրել ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով. 2) հողամասը լիովին կամ մասնակիորեն տրամադրել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձին` համատեղ օգտագործման նպատակով. 3) փոխել հողամասի նպատակային նշանակությունը, հողատեսքը. 4) հողամասը կամ դրա նկատմամբ իրավունքը գրավադրել. 5) կատարել բարելավումներ:
6. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության համար վարձավճարի նվազագույն չափը սահմանվում է տվյալ հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս: Վարձավճարը գանձվում է պայմանագրով սահմանված կարգով:
7. Վարձատուն իրավունք ունի պահանջել գյուղատնտեսական վարձակալության պայմանագրի լուծում, եթե օրենքով սահմանված դեպքերում ու կարգով այդ հողամասերը ենթակա են մասնավորեցման կամ պայմանագրերով նախատեսված այլ դեպքերում: 7 1 . Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող (բացառությամբ պետական և համայնքային սեփականության հողերի) գյուղատնտեսական նշանակության հողամասերն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կարող են տրամադրվել վարձակալությամբ շենքեր, շինություններ կառուցելու նպատակով: (94-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-199-Ն, փոփ.
23.06.11 ՀՕ-245-Ն, 20.01.21 ՀՕ-24-Ն ) (20.01.21 ՀՕ-24-Ն օրենքն ունի անցումային դրույթ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
