Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-217 փետրվարի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 17 փետրվարի 2011թ. ՍԴԴԿՈ/2 - 2 | ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

17 փետրվարի 2011թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը Նախագահությամբ Կ. Բալայանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Մ. Թոփուզյանի

Քննության առնելով քաղաքացիներ Արամ Սարգսյանի և Կարապետ Ռուբինյանի դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Դիմողները 31.01.2011թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը:

2. Դիմողները ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումում խնդրել են. «ՀՀ Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի «…և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակությամբ»։

3. Դիմողների փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. Դիմողները պնդում են, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասում խոսվում է միայն «որոշումների» և «գործողությունների» մասին, սակայն իրավակիրառական պրակտիկան այդ հոդվածի իրավակարգավորումները տարածել էր նաև «անգործության» վրա։ Սահմանադրական դատարանի որոշումը քերականական մեկնաբանությամբ նշանակում է, որ «…և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը հակասահմանադրական և անվավեր է միայն «անգործության» մասով։ Դիմողների համոզմամբ, եթե դատարանը գործածած չլիներ «նաև» շաղկապը, ապա հնարավոր էր հասկանալ, թե «…և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը հակասահմանադրական և անվավեր է միայն «անգործության» մասով, և եթե դատարանը գործածած չլիներ «բութ» կետադրական նշանը, դա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չէր տա։

Ըստ դիմողների իրավակիրառական պրակտիկան խնդրո առարկա դրույթին տվել է այնպիսի իմաստ, ըստ որի «…և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթի հակասահմանադրական և անվավեր լինելը վերաբերվում է բացառապես քննիչի կամ դատախազի դրսևորած «անգործությանը»։

4. ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-844 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի «…և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով, որով գործնականում նույն հոդվածի 2-րդ մասի վրա տարածելով 1-ին մասում նախատեսված պայմանն ու նման մեկնաբանությամբ դիմողների նկատմամբ կիրառելով հոդվածի 1-ին մասը սահմանափակվել են մարդու դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, ճանաչել է ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»։

ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշման պատճառաբանական մասում արձանագրել է, որ մինչդատական վարույթում օրենսդիրը դատարանին լիազորել է քննել ոչ միայն քրեական վարույթ իրականացնող իրավասու մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումների և գործողությունների օրինականության, այլև անգործության վերաբերյալ բողոքները, իսկ «… եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» պայմանը բացառապես վերաբերում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումներին ու գործողություններին, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման շրջանակներում չէր կարող վերագրվել նաև հիշյալ մարմինների անգործությանը։

Այնուհետև ՀՀ սահմանադրական դատարանն իր նշված որոշման մեջ հանգել է հետևյալ եզրակացության. «Գործնականում դատական պրակտիկան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի «գործողություն» եզրույթը հավասարապես վերագրել է նաև անգործությանը»։

Սահմանադրական դատարանի վերոհիշյալ որոշման վերլուծությունը վկայում է, որ վիճարկվող դրույթը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել միայն անգործության մասով, իսկ գործողությունների և որոշումների դատական կարգով բողոքարկման համար արտադատական պաշտպանության սպառման պահանջը համարվել է իրավաչափ։

Վիճարկվող դրույթը ՀՀ սահմանադրական դատարանի նշված որոշման ընդունումից ի վեր օրենսդրի կողմից որևէ փոփոխության չի ենթարկվել։

Դիմումի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-844 որոշման ընդունումից հետո իրավակիրառական պրակտիկան զարգացել է ՀՀ սահմանադրական դատարանի նշված որոշման պահանջներին համապատասխան։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջով ՀՀ սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացիներ Արամ Սարգսյանի և Կարապետ Ռուբինյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող

Անդամներ

17 փետրվարի 2011 թվականի

ՍԴԴԿՈ/2-2

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 փետրվարի, 2011 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-2
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել