ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 160 — Ներքին կարգուկանոնը զորամասերում (ստորաբաժանումներում) զինծառայողների տեղավորման, ամենօրյա գործունեության, կենցաղի և օրվա վերակարգի ծառայության կատարման` զինվորական կանոնադրություն
Ամփոփում
Հոդված 160. Ներքին կարգուկանոնը զորամասերում (ստորաբաժանումներում) զինծառայողների տեղավորման, ամենօրյա գործունեության, կենցաղի և օրվա վերակարգի ծառայության կատարման` զինվորական կանոնադրություններով սահմանված կանոնների խստիվ պահպանումն է: Ներքին կարգուկանոնի հասնում են` - բոլոր զինծառայողների կողմից այն պարտականությունների խոր ընկալումով և գիտակցված ու ճիշտ կատարումով, որոնք սահմանված են օրենքներով և զինվորական կանոնագրքերով ու կանոնադրություններո
Ամբողջ Տեքստ
Հոդված 160. Ներքին կարգուկանոնը զորամասերում (ստորաբաժանումներում) զինծառայողների տեղավորման, ամենօրյա գործունեության, կենցաղի և օրվա վերակարգի ծառայության կատարման` զինվորական կանոնադրություններով սահմանված կանոնների խստիվ պահպանումն է: Ներքին կարգուկանոնի հասնում են` - բոլոր զինծառայողների կողմից այն պարտականությունների խոր ընկալումով և գիտակցված ու ճիշտ կատարումով, որոնք սահմանված են օրենքներով և զինվորական կանոնագրքերով ու կանոնադրություններով. - նպատակաուղղված դաստիարակչական աշխատանքով, հրամանատարների բարձր պահանջկոտության և ենթակաների ու նրանց առողջության պահպանման նկատմամբ մշտական հոգատարության զուգակցումով. - մարտական պատրաստության հստակ կազմակերպումով. - մարտական հերթապահության (մարտական ծառայության) և օրվա վերակարգում ծառայության օրինակելի կատարումով. - օրվա կարգացուցակի և ծառայության բաշխման կարգի ճշգրիտ կատարումով. - սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների շահագործման (օգտագործման) կանոնների կատարումով, զինծառայողների տեղավորման վայրերում նրանց ամենօրյա գործունեության, կյանքի ու կենցաղի` զինվորական կանոնադրության պահանջներին համապատասխանող պայմանների ստեղծումով. - զինվորական ծառայության և հակահրդեհային անվտանգության պահանջների պահպանումով, ինչպես նաև զորամասի գործունեության շրջանում շրջակա միջավայրի պահպանության միջոցների ձեռնարկումով: (160-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն, խմբ., լրաց.
01.03.17 ՀՕ-52-Ն) Գ Լ ՈՒ Խ 4 ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ Ը ՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
