ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 175 — Ֆիզիկական կամ իրավաբանական անձի փոստային հաղորդումը 1.
Ամփոփում
Հոդված 175. Ֆիզիկական կամ իրավաբանական անձի փոստային հաղորդումը 1. Առերևույթ հանցանքի մասին ֆիզիկական անձի փոստային հաղորդումը պետք է ունենա նամակի, էլեկտրոնային նամակի կամ հաղորդումների այլ ընդունված ձև: Ֆիզիկական անձի փոստային հաղորդումը պետք է պարունակի այն ներկայացրած ֆիզիկական անձի ինքնությունը պարզելու համար բավարար տվյալներ, ինչպես նաև բացահայտի ֆիզիկական անձի առնչությունը հանցանքին և նրա իրազեկության աղբյուրը: 2. Իրավաբանական անձի փոստայի
Ամբողջ Տեքստ
Հոդված 175. Ֆիզիկական կամ իրավաբանական անձի փոստային հաղորդումը 1. Առերևույթ հանցանքի մասին ֆիզիկական անձի փոստային հաղորդումը պետք է ունենա նամակի, էլեկտրոնային նամակի կամ հաղորդումների այլ ընդունված ձև: Ֆիզիկական անձի փոստային հաղորդումը պետք է պարունակի այն ներկայացրած ֆիզիկական անձի ինքնությունը պարզելու համար բավարար տվյալներ, ինչպես նաև բացահայտի ֆիզիկական անձի առնչությունը հանցանքին և նրա իրազեկության աղբյուրը:
2. Իրավաբանական անձի փոստային հաղորդումը պետք է ունենա պաշտոնական նամակի, էլեկտրոնային նամակի կամ հաղորդումների այլ ընդունված ձև: Հաղորդումը պետք է պարունակի այն ներկայացրած իրավաբանական անձի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ինչպես նաև բացահայտի իրավաբանական անձի առնչությունը հանցանքին և նրա իրազեկության աղբյուրը:
3. Ֆիզիկական կամ իրավաբանական անձի փոստային հաղորդմանը կարող են կցվել համապատասխան փաստը հաստատող նյութեր:
4. Եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձի փոստային հաղորդումը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված պահանջներին, ապա քննիչն իրավասու է քրեական վարույթ չնախաձեռնելու, որի մասին հաղորդումը ներկայացրածը գրավոր տեղեկացվում է: Այդպիսի հաղորդումը դատախազի կամ քննիչի նախաձեռնությամբ կարող է ստուգվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
