Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 3 — Հարկադիր կատարման ենթակա ակտերը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 3AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 3 — Հարկադիր կատարման ենթակա ակտերը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 3. Հարկադիր կատարման ենթակա ակտերը 1. Հարկադիր կատարման ենթակա են հետևյալ ակտերը. 1) քաղաքացիական, սնանկության և վարչական գործերով կատարում ենթադրող եզրափակիչ դատական ակտերը. 2) քրեական գործերով դատական ակտերը՝ գրավը պետության եկամուտ դարձնելու, տուգանքների, գույքային բռնագանձումների, հաշտության համաձայնությունը հաստատելու, գույքի բռնագրավման և գույքի արգելադրման մասով. 3) Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի որոշումները՝ օ

Ամբողջ Տեքստ

Հոդված 3. Հարկադիր կատարման ենթակա ակտերը 1. Հարկադիր կատարման ենթակա են հետևյալ ակտերը. 1) քաղաքացիական, սնանկության և վարչական գործերով կատարում ենթադրող եզրափակիչ դատական ակտերը. 2) քրեական գործերով դատական ակտերը՝ գրավը պետության եկամուտ դարձնելու, տուգանքների, գույքային բռնագանձումների, հաշտության համաձայնությունը հաստատելու, գույքի բռնագրավման և գույքի արգելադրման մասով.

3) Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի որոշումները՝ օրենքով նախատեսված դեպքերում. 4) միջանկյալ դատական ակտերը՝ օրենքով նախատեսված դեպքերում. 5) արբիտրաժային տրիբունալների՝ դատարանի կողմից հարկադիր կատարման թույլատրված վճիռները կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ առանց նման թույլատրման. 6) դատարանի կողմից հարկադիր կատարման թույլատրված օտարերկրյա դատական ակտերը և օտարերկրյա արբիտրաժային տրիբունալների վճիռները.

7) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա գործող միջազգային դատարանների և միջազգային արբիտրաժների ակտերը՝ այդ պայմանագրերով նախատեսված դեպքերում.

8) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա գործող միջազգային կազմակերպության (դրա մարմինների) որոշումները` այդ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում. 9) դատարանի կողմից հարկադիր կատարման թույլատրված՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները. 10) վարչական ակտերը՝ օրենքով նախատեսված դեպքերում. 11) նոտարական ակտերը՝ օրենքով նախատեսված դեպքերում. 12) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը. 13) հարկադիր կատարողի որոշումները՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում։ Գ Լ ՈՒ Խ 2 ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել