Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 387 — Վերաքննիչ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 387AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 387 — Վերաքննիչ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 387. Վերաքննիչ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը 1. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։ Այլ եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից 15 օր հետո, բացառությամբ գործի վարույթը հաշտության համաձայ

Ամբողջ Տեքստ

Հոդված 387. Վերաքննիչ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը 1. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։ Այլ եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից 15 օր հետո, բացառությամբ գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, ինչպես նաև վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումների: Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը բացառիկ դեպքերում կարող է հրապարակման պահից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ գործին մասնակցող անձի համար:

2. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ բերված, ինչպես նաև գնումների հետ կապված վեճերով կայացված վճիռների դեմ բերված բողոքների քննության արդյունքով, ինչպես նաև բողոքից հրաժարվելու և գործը հաշտության համաձայնությամբ ավարտելու կապակցությամբ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

3. Վերաքննիչ դատարանի՝ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում չնշված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, բացառությամբ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումների դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք ներկայացնելու դեպքում այդ որոշումները համարվում են օրինական ուժի մեջ չմտած։

5. Եթե եզրափակիչ դատական ակտի բողոքարկման արդյունքով կայացված որոշման վերանայման արդյունքով Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն անփոփոխ է թողնում վերաքննիչ դատարանի որոշումը, ապա վերաքննիչ դատարանի անփոփոխ մնացած որոշումը (որոշման համապատասխան մասը) օրինական ուժի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որոշման հրապարակման պահից։

6. Վերաքննիչ դատարանի` եզրափակիչ դատական ակտի բողոքարկման արդյունքով կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահից, եթե` 1) ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է. 2) ներկայացված բողոքը Վճռաբեկ դատարանը վերադարձրել է, և սահմանված ժամկետում բողոքում թույլ տրված խախտումները չեն վերացվել, կամ սահմանված կարգով բողոքը կրկին չի ներկայացվել. 3) վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության: (387-րդ հոդվածը լրաց., խմբ. 07.02.24 ՀՕ-82-Ն, լրաց.

04.03.26 ՀՕ-93-Ն ) ( 07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ( 04.03.26 ՀՕ-93-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) (հոդվածը 18.06.26 ՀՕ-253-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո) ԲԱԺԻՆ 4 ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳԼՈՒԽ 55 ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել