Եղիազարյան — ԼԴ/0749/02/10
Ամփոփում
քննելով Բորիս Աշրաֆյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վանո Եղիազարյանի ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ (Սկիզբ Մեդիա Կենտրոնե ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Վանո Եղիազարյանը պահանջել է պարտավորեցնել Բորիս Աշրաֆյանին վիրավորանք հասցնելու համար հրապարակային ներողություն խնդրել 2 լրատվության նույն միջոցով և բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, իսկ զրպարտության համար` պարտավորեցնել նույն թեր
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0749/02/10
Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան
Դատավորներ՝
Կ. Հակոբյան
Տ. Սահակյան
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0749/02/10
2012թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Ե. ԽՈւՆԴԿԱՐՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
2012 թվականի ապրիլի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Բորիս Աշրաֆյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վանո Եղիազարյանի ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ (Սկիզբ Մեդիա Կենտրոնե ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Վանո Եղիազարյանը պահանջել է պարտավորեցնել Բորիս Աշրաֆյանին վիրավորանք հասցնելու համար հրապարակային ներողություն խնդրել
2
լրատվության նույն միջոցով և բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, իսկ զրպարտության համար` պարտավորեցնել նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև բռնագանձել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով նախատեսված դատական ծախսերը:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (Դատավոր` Վ.Հովնանյան) (այսուհետ` Դատարան) 22.07.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է. (Վանո Եղիազարյանին վիրավորանք հասցնելու համար պարտավորեցնել Բորիս Աշոտի Աշրաֆյանին հրապարակային ներողություն խնդրել Վանո Եղիազարյանից (Ժամանակե օրաթերթում ներողության տեքստը հրապարակելու միջոցով և Բորիս Աշրաֆյանից հօգուտ Վ. Եղիազարյանի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ, զրպարտության համար պարտավորեցնել Բորիս Աշրաֆյանին (Ժամանակե օրաթերթում զրպարտություն համարվող տվյալները հերքելու մասին տեղեկատվություն հրապարակելու միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները և Բորիս Աշրաֆյանից հօգուտ Վանո Եղիազարյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ, Բորիս Աշրաֆյանից հօգուտ Վանո Եղիազարյանի բռնագանձել 14.000 ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարե:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.10.2011 թվականի որոշմամբ Բորիս Աշրաֆյանի և Վանո Եղիազարյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 22.07.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բորիս Աշրաֆյանը։ Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վանո Եղիազարյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 10-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ կետը, 13-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները.
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Հայցվորը հանդիսանում է Լեռնապատ համայնքի ղեկավարը, և նույն համայնքի բնակչի քննադատությունն ուղղված է եղել բացառապես նրա պաշտոնական լիազորություններից բխող պարտականությունների ոչ պատշաճ կատարմանը: Քննադատությունն էլ հիմնված է եղել նախկինում արդեն իսկ հրապարակայնորեն արտահայտված, ինչպես նաև իրավապահ մարմիններին ներկայացված տեղեկությունների վերարտադրության վրա։ Բողոքաբերը նշել է, որ իր կարծիքը հայտնել է համայնքի ղեկավարի գործունեության վերաբերյալ, որը վիրավորանք չի կարող դիտվել։
Ստորադաս դատարանները զրպարտանք են համարել (Հոռոմսիմյան Նորիկը երեկ անցնում էր, ասում ա` ախպորս անունից 100.000 գրել են` մեռած մարդ ա, բայց իրա ստորագրությունը չիե և (Ասի, ամոթ քեզ, էս գյուղում էլ սոված մարդ չկար բացի հորիցդ, մորիցդ, փեսենոնցիցդե արտահայտությունները, իսկ նաև վիրավորանք երկրորդ արտահայտությունը, մինչդեռ դրանք զրպարտանք չեն կարող համարվել, քանի որ հիմնված են փաստերի վրա: Բացի այդ, երկրորդ արտահայտությունը վիրավորանք չէ, քանի որ այն կրում է փոխաբերական իմաստ, այսինքն՝ այն, որ բացի նրա հորից, մորից և փեսաներից
3
ավելի կարիքավոր, համայնքի ղեկավարի աջակցության կարիք ունեցող մարդ չկա, որ օգնություն ստանա։
Վիրավորանք է համարվել նաև (Արաե արտահայտությունը, մինչդեռ, (Աճառյանի անվան լեզվի բառարանումե այդ բառի բացատրությունը տրված է որպես դիմելաձև, հոմանիշը ունենալով (այ տղաե արտահայտությունը: Նմանապես չեն կարող վիրավորանք համարվել նաև (Սովածե արտահայտությունը, որը նշանակում է ապրուստի միջոցներից զուրկ, կարիքավոր։
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ (Ժամանակե օրաթերթին տրված հարցազրույցը տպագրվել է 01.09.2010 թվականին, մինչդեռ հայցվորն իրավունքների պաշտպանության հայցով դատարան է դիմել 11.10.2010 թվականին, այսինքն՝ իր իրավունքների խախտման մասին իմանալուց մեկ ամիս 11 օր անց՝ բաց թողնելով օրենքով սահմանված դատարան դիմելու վաղեմության ժամկետը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.10.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար բերված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Հայցադիմումը ՀՀ Լոռու մարզի դատարան է մուտքագրվել 22.09.2010 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 2):
2. (Ժամանակե օրաթերթի 01.09.2010 թվականին տպագրված համարում (Էս թուրքին մեր միջից հանեքե վերնագրով տպագրված հոդվածում նշվել է, որ Լեռնապատ համայնքի բնակիչ Բ. Աշրաֆյանը նշել է, որ (Ես արդարության կողմնակից եմ... Երբ Վանոյին, երիտասարդ տղա, գյուղապետ առաջարկեցին, ես երեք անգամ էլ ձայնս տվել եմ իրեն։ Ասել եմ` երիտասարդ տղա ես, Վանո ջան, չգայթակղվես, մարդավարի կաշխատես։ Ասեց` հա ընկեր Աշրաֆյան..., բայց էս վերջերս, էս 2 տարվա մեջ, իմ բարեկամներից գալիս են, ասում են` սենց բան կլինի` մի ամսվա, երկու ամսվա, երեք ամսվա նպաստս կտրում ա... Հետո եկավ մեր տուն, ասեցի` Վանո, ամոթ քեզ, էս ինչե՞ր եմ լսում։ Բա թե` կարա՞ն ապացուցեն։ Ասի` թող ապացուցեն, բայց քեզ սազական բան չի... ինքն էլ, եթե` ապացուցել տվողը թող երկու տարի նստի, ես էլ իրեք տարի։ Ասի` ամոթ քեզ։ Գազի գործով մարդիկ կային, որ ասեն թե տունը հեռու ա, մի երկու ստոլբա ա տնգել, իրա համար գազ ա քաշել։ Ես էլ որպես վարչական հանձնաժողովի հասարակական կազմակերպության նախագահ, դե էդ ժամանակվա, թե արի` տուգանում ենք. բա ի՞նչ ա եղել։ Հետո ասեց` թե ապօրինի գազ ա քաշել։ Արա, ուրախ չե՞ս, ապօրինին ո՞րն ա... 2 ստոլբա ա տնգել մարդը, պիտի ուրախ լինես, որ ծախս չես անում, էն մարդը գազ ա տարել... Ու հետո, որ էս ցուցակը բացվեց օգնության, ես մնացել էի ապշած... Ասեց` բա դու էլ գրեիր, քեզ էլ կտայի։ Ասի` ամոթ քեզ, էս գյուղում էլ սոված մարդ չկա՞ր, բացի հորիցդ, մորիցդ, փեսենոնցիցդ... Հոռոմսիմյան Նորիկը երեկ անցնում էր, ասում ա` ախպորս անունից 100.000 գրել են` մեռած մարդ ա, բայց իրա ստորագրությունը չի։ Սա գայթակղվեց... Հիմա սա տեսախցիկ ու բանա դրել, չգիտեմ (Առավոտե թերթում գրել էին, թե ինչի՞ ես տեսախցիկ դրել, ասել էր, թե` գյուղում անասնագողությունը տարածված ա, դրա համար տեսախցիկ եմ դրել։
4
Խի գյուղապետարանի մոտից անասուն են գողանո՞ւմ... Սա խայտառակություն է։ Ափսոս էդ տղեն, բայց գայթակղվեցե (հատոր 1-ին, գ.թ. 4)։
3. 01.09.2010 թվականի դրությամբ Վանո Եղիազարյանը ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարն է:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Բողոքի քննությանն անդրադառնալիս Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի կիրառման առումով առկա է օրենքի միատեսակ մեկնաբանման անհրաժեշտություն, ուստի նախ և առաջ անդրադառնում է վերոնշյալ հոդվածի, բովանդակային առումով վերջինիս փոխկապված և պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող իրավական դրույթների մեկնաբանմանը: Ա. ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից։
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից..., իսկ 2-րդ մասի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք
նախատեսված
են
օրենքով
և
անհրաժեշտ
են
ժողովրդավարական
հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների հայեցողական լիազորության ճիշտ կենսագործման համար անհրաժեշտ է հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից սահմանված չափորոշիչները խոսքի ազատության իրավունքի և դրա սահմանափակումների վերաբերյալ, մասնավորապես. 1.
Խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով,
2.
Դրանք պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում, 3.
Դրանք պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ,
4.
Կիրառված սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին:
5
Նախատեսված է օրենքով
Օրենքով նախատեսված լինելու պահանջն առաջին հերթին հանգում է համապատասխան ներպետական օրենքի առկայության: Միաժամանակ որոշակի պահանջներ պետք է նախատեսվեն նաև այդ օրենքի որակական հատկանիշների համար: Մասնավորապես այն պետք է լինի ընդհանուր կիրառման ներքին ակտ, պետք է լինի հստակ և յուրաքանչյուրին հասանելի:
Այդ մասին է վկայում նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Այսպես` Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայում նշված (նախատեսված է օրենքովե արտահայտությունը պահանջում է ոչ միայն ներպետական օրենքի առկայություն, այլև այն վերաբերում է օրենքի որակին: Օրենքը պետք է հասանելի և կանխատեսելի լինի, այսինքն` ձևակերպված լինի բավականաչափ հստակ, որպեսզի անհատին հնարավորություն ընձեռի անհրաժեշտության դեպքում կարգավորել իր վարքագիծը (տեԲս Սանդի Թայմսն
ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 26.04.1979 թվականի վճիռը, կետ 49, Սանոմա Ուիտգեվերս Բ. Վ.-ն ընդդեմ Նիդերլանդների գործով Եվրոպական դատարանի 14.09.2010 թվականի վճիռը, կետ 81):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը քննարկվել է ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-997 որոշմամբ` ճանաչվելով ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, հետևաբար (նախատեսված է օրենքովե հասկացության որակական պահանջները համապատասխանում են նաև դրանց սահմանադրականության տեսանկյունից:
Հետապնդում է իրավաչափ նպատակ
Արտահայտվելու նկատմամբ կիրառվող սահմանափակումները պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ գործերով իրավաչափ են այն նպատակները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ կամ միջազգային իրավունքի նորմերով նախատեսված արժեքների` անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության համար: Խոսքի
ազատության
սահմանափակումները
նախատեսված
են
թեԲ
ՀՀ
Սահմանադրության 43-րդ հոդվածում, թեԲ (Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասինե միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի 3-րդ կետում, թեԲ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետում:
(Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ-97-Ն օրենքի ընդունումը, որով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածը շարադրվեց նոր խմբագրությամբ և օրենսգիրքը լրացվեց նոր` 1087.1-րդ հոդվածով, նպատակ ունի ապահովել անձի պատվի և արժանապատվության պաշտպանությունը այլ անձանց ոտնձգություններից, հստակեցնել զրպարտություն և վիրավորանք հասկացությունները, զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատու անձանց շրջանակը և համարժեք դարձնել պատասխանատվությունը:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ դրույթները հետապնդում են իրավաչափ նպատակ, այն է` ապահովել անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների` պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը:
6
Անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և համաչափ է հետապնդվող իրավաչափ նպատակներին
Եվրոպական
դատարանը,
անդրադառնալով
Կոնվենցիայի
10-րդ
հոդվածի
մեկնաբանմանը, բազմիցս նշել է, որ իրավունքներին միջամտելու անհրաժեշտությունը որոշելու հարցում մասնակից պետություններն օժտված են հայեցողության որոշակի սահմանով, որը, սակայն, ուղեկցվում է եվրոպական կառույցների վերահսկողությամբ, իսկ վերջինիս սահմանները կախված են գործի բնույթից: Բոլոր այն դեպքերում, երբ արձանագրվում է միջամտություն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով երաշխավորված ազատություններին և իրավունքներին, եվրոպական կառույցները պետք է խիստ վերահսկողություն սահմանեն, ինչը պայմանավորված է այդ իրավունքների կարևորությամբ (տեԲս (Աուտրոնիկե բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 22.05.1990 թվականի վճիռը, կետ 61, (Գրոպպերա ռադիոե
բաժնետիրական ընկերությունը և մյուսներն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 28.03.1990 թվականի վճիռը, կետ 61):
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ (անհրաժեշտե հասկացությունը նշանակում է, որ սահմանափակումն առաջացել է հասարակական կամ սոցիալական կարիքներից և առկա է ճնշող հասարակական կարծիք այդ հարցում: Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ միջոց համարվելու համար միջամտությունը պետք է (բավականաչափե հիմնավորված լինի, ինչը պարզելու համար հարկավոր է հաշվի առնել տվյալ գործով հանրությանը հուզող յուրաքանչյուր հայեցակետ (տեԲս Սանդի Թայմսն ընդդեմ
Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 26.04.1979 թվականի վճիռը, կետ 65):
Հետապնդվող
իրավաչափ
նպատակներին
միջամտության
համաչափությունը
գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև պատասխանատվության միջոցների բնույթն ու խստությունը (տեԲս Տամմերն ընդդեմ Էստոնիայի գործով Եվրոպական դատարանի 04.04.2001 թվականի վճիռը, կետ 69): Պատասխանատվության համար ընտրված միջոցի բնույթը և խստությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ յուրաքանչյուր կոնկրետ գործով դրանք պարզման ենթակա ինքնուրույն հարցեր են:
Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ բոլոր դեպքերում համաչափությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել կիրառված միջոցների պիտանիությունը: Սա ենթադրում է, որ պատասխանատվության միջոցների կիրառման լիազորություն ունեցող սուբյեկտը ընտրում է հնարավոր միջոցներից պիտանին: Պիտանի միջոցների մեկից ավելիի առկայության դեպքում պետք է ընտրվի այն միջոցը, որն անհրաժեշտ է նպատակին հասնելու համար, իսկ պիտանի և անհրաժեշտ միջոցներից միայն նա, որը հնարավորություն է տալիս առավել նվազ ձևով միջամտելով կարծիքն ազատ արտահայտելու իրավունքին ապահովել այլ անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը: Բ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի կանոնակարգումները
Վնաս պատճառողը և տուժողը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Վերոնշյալ դրույթից հետևում է, որ վնաս պատճառողն այն անձն է (ֆիզիկական կամ իրավաբանական), ով վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորել է այլ
7
ֆիզիկական
անձի
պատիվը
կամ արժանապատվությունը
կամ
անհատ
գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավը:
Տուժողը (զրպարտության կամ վիրավորանքի ենթարկված անձ) այն ֆիզիկական անձն է, ում պատիվը կամ արժանապատվությունը կամ անհատ գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավն արատավորել է մեկ այլ անձ (ֆիզիկական կամ իրավաբանական) վիրավորանքի կամ զրպարտության միջոցով:
Վիրավորանքի կամ զրպարտության միջոցով վնաս պատճառելու հետևանքով առաջացող հարաբերության սուբյեկտների շրջանակի սահմանափակում օրենսդիրն արդարացիորեն չի նախատեսել, և այդպիսիք կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Ինչպես վնաս կրողի, այնպես էլ վնաս պատճառողի կողմում կարող են հանդես գալ մեկից ավելի անձինք, և այս դեպքում ծագում է անձանց բազմաթվությամբ պարտավորություն: Ըստ այդմ էլ վնաս պատճառողները հանդես կգան որպես համապարտ պարտապաններ, եթե ծագած պարտավորությունը (վնասի հատուցումը) անբաժանելի է, իսկ տուժողները` որպես համիրավ պարտատերեր: Նշված դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին կետի և 1073-րդ հոդվածի կանոնակարգումները:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ թեև մեկնաբանվող դրույթը ուղղակիորեն չի ամրագրում անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձանց պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու հնարավորություն, սակայն այն միաժամանակ չի էլ բացառում նման հնարավորությունը, ուստի անկախ լրիվ գործունակության առկայությունից կամ բացակայությունից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 24-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ հոդվածներ)` անձը պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու իր պատիվն ու արժանապատվությունը: Այս դեպքում դատարան համապատասխան հայց կարող են ներկայացնել անգործունակի կամ սահմանափակ գործունակի օրինական ներկայացուցիչները (ծնող, խնամակալ, հոգաբարձու): Ինչ վերաբերում է իրավունակությունը դադարած, այսինքն` մահացած կամ մահացած ճանաչված քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելուն, ապա վերջինիս իրավական կարգավորումն ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ կետում, որի համաձայն` քաղաքացու պատվի և արժանապատվության պաշտպանությունը շահագրգիռ անձանց պահանջով թույլատրվում է նաև նրա մահից հետո: Որպես շահագրգիռ անձ կարող են հանդես գալ ինչպես վերջինիս ժառանգները, այնպես էլ յուրաքանչյուր անձ, ով կապացուցի նշված հարցում իր շահագրգիռ անձ լինելը:
Վիրավորանքը և զրպարտությունը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` սույն օրենսգրքի իմաստով վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
Սույն օրենսգրքի իմաստով հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:
Վերոնշյալ դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրավորանքը (պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը) կարող է դրսևորվել խոսքով, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր, պատկերների միջոցով (նկարներ, տարածական պատկերներ), ձայնի (ինչպես բանավոր խոսքը, այնպես էլ տարբեր հնչերանգների կիրառումը), նշանների միջոցով (ժեստիկուլացիաներ, սիմվոլներ): Օրենսդիրն իրավացիորեն չի սահմանափակել միջոցների
8
շարքը,
որոնք
կարող
են
կիրառվել վիրավորանքն
արտահայտելիս`
հնարավորություն տալով իրավակիրառողին, կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով, որոշել` արդյոք տվյալ միջոցի օգտագործմամբ կատարված արտահայտությունը կարող է որակվել որպես վիրավորանք: Հետևաբար վիրավորանքը կարող է արտահայտվել ցանկացած այլ միջոցի օգտագործմամբ, որը ներառված չէ վերոնշյալ թվարկման մեջ: Անդրադառնալով
կոնկրետ
արտահայտության`
վիրավորանք
գնահատելու
չափանիշներին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ`
1. արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը,
2. արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը:
3. արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը: Վերջիններս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաև այն դեպքում, երբ երրորդ անձը ևս կատարում է արտահայտություններ և ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ (օրինակ` երկու և ավելի անձանց կողմից վիրավորելը): Նման դեպքերում առկա է վնասի համատեղ պատճառում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով: Այդպիսի արտահայտությունների ներկայացումը հասցեատիրոջը չի կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց: Մեկնաբանվող
հոդվածի
կարգավորումից
դուրս
են
այն
դեպքերը,
երբ
հայտարարությունը կատարվել է ոչ հրապարակային (անձը վիրավորել է տուժողին առանց երրորդ անձանց ներկայության):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված դրույթում ամրագրված վիրավորանքի սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով: Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումը այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատող դատողության ապացուցման
9
պարտականությունն
անհնար
է իրականացնել և ինքնին խախտում է կարծիքն
ազատ արտահայտելու իրավունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում: Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տեԲս Պեդերսենը և Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի գործով Եվրոպական դատարանի 17.12.2004
թվականի վճիռը, կետ 76):
Գնահատողական
դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տեԲս Ռիզոսը և Դասկասն ընդդեմ Հունաստանի գործով
Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը պարտադիր է արտահայտությունը վիրավորանք գնահատելու համար: Այդուհանդերձ, օրենսդիրն ամրագրել է որոշակի դեպքեր, երբ արտահայտությունը թեև բավարարում է վերոնշյալ պայմաններին, սակայն կոնկրետ իրավիճակում և իր բովանդակությամբ օրենքի ուժով կարող է չհամարվել վիրավորանք: Այդպիսիք են այն դեպքերը, երբ տեղեկատվությունը հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: Օրենսդրական նման ձևակերպումը հիմք է արձանագրելու, որ այդ դեպքերը յուրաքանչյուր կոնկրետ գործով ենթակա են առանձին գնահատման` պարզելու, թե արդյոք տվյալ բովանդակությամբ և տվյալ իրավիճակում ներկայացված արտահայտությունը պարունակում է վիրավորանք, թե ոչ: Անդրադառնալով (Ստույգ փաստերե եզրույթին` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ այդպիսիք հանդիսանում են այն փաստերը, որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ կամ հանդիսանում են հանրահայտ փաստեր (ապացուցման անհրաժեշտություն չունեցող): Անհրաժեշտ է ուշադրության դարձնել փաստերի և գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում գործի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի և գնահատող դատողությունների միջև, որի վերաբերյալ ձևավորել է հետևյալ ընդհանուր սկզբունքը. (Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել. գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է:ե (տեԲս
Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46):
Վերոգրյալից զատ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ գնահատող դատողությունը, դիտարկելով որպես կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկություններ տարածելու իրավունքի դրսևորում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այն, թե արդյոք տվյալ դատողությունը հիմնված է որոշակի փաստերի վրա: Փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև նրանով, որ անդրադառնալով նշված հարցին` Եվրոպական դատարանը նշել է, որ անձնական կարծիքը կարող է չափազանցված համարվել` հատկապես փաստացի հիմքի բացակայության պայմաններում (տեԲս Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետ 33): Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ յուրաքանչյուր դատական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել` արդյոք ներկայացված փաստացի տվյալները տվյալ իրավիճակում և իրենց բովանդակությամբ բխել են (Գերակա հանրային շահիցե, որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լինելու
10
իրավունքի շահով, արդյո՞ք հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել, արդյո՞ք հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել է դրանց հետագա հրապարակմանը: (Գերակա հանրային շահըե գնահատելիս վերոնշյալ հարցերին պատասխանելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ զանգվածային լրատվության միջոցների վրա է դրված հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և հարցերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում գաղափարների տարածման պարտականություն: Զանգվածային լրատվության միջոցների այդ գործառույթին (պարտականությանը) զուգորդվում (համապատասխանում) է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում:
Հետևաբար, հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որպեսզի վիրավորանքի և զրպարտության գործերով հստակ տարանջատում կատարվի գնահատողական դատողության և փաստերի միջև` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներ թույլ տալը բացառելու նպատակով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման,
տնտեսական
կամ
ձեռնարկատիրական
գործունեության
ժամանակ
անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Անդրադառնալով
կոնկրետ
արտահայտության`
զրպարտություն
գնահատելու
չափանիշներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ`
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին` այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը,
11
անհրաժեշտ
է
օբյեկտիվ
կապի առկայություն գնահատող դատողությունների
և այն անձի միջև, ով դիմել է դատարան: Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տեԲս Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 44): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերն արդեն իսկ անդրադարձ կատարվել է (հրապարակային ներկայացնելե, (փաստերե և (գնահատողական դատողություններե եզրույթներին և դրանց մեկնաբանությունները հավասարապես կիրառելի են նաև զրպարտության դեպքերի համար` ՀՀ վճռաբեկ դատարանը կրկին չի անդրադառնում դրանց: Հետևաբար, նշված վավերապայմանների կամ դրանցից որևէ մեկի բացակայության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի բովանդակության ընկալման տեսանկյունից չի կարող խոսք լինել զրպարտության, հետևաբար նաև` դրանով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
Վերը նշված չափանիշների առկայության կամ բացակայության հանգամանքի բացահայտումը կարևոր է դատարանների կողմից արդարադատություն իրականացնելիս, այդ թվում` ներկայացված փաստացի տվյալները որպես զրպարտություն գնահատելիս: Միաժամանակ հարկ է նկատել, որ օրենսդիրն ամրագրել է պայմաններ, երբ փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն: Նշված պայմաններն ամրագրված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ կետում: Ըստ նշված կետի` նույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե`
1) դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի
կողմից
քննվող
գործի
հանգամանքների
վերաբերյալ
կատարված
արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում.
2) դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները.
3) այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից: Վերոնշյալ դրույթի վերլուծությունից հետևում է, որ անկախ նրանից` անձը հրապարակել է մեկ այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող և իրականությանը չհամապատասխանող տվյալներ, վերջիններիս ներկայացումը չի համարվի զրպարտություն, եթե դրանք `
1. Վերաբերում են դատական կամ մինչդատական վարույթում գտնվող գործի հանգամանքներին կամ տեղ են գտել ապացույցներում: Նշված դրույթում ամրագրված (մինչդատականե և (դատական վարույթե տերմինները հավասարապես պետք է վերաբերեն ինչպես քաղաքացիական և վարչական դատավարության (դատական վարույթներ), այնպես էլ քրեական դատավարության կարգով քննվող գործերին (մինչդատական և դատական վարույթներ):
2. Պայմանավորված են գերակա հանրային շահով: Վճռաբեկ դատարանը վերևում տրված մեկնաբանությամբ արդեն իսկ անդրադարձել է (գերակա հանրային շահե արտահայտության մեկնաբանմանը, ուստի կրկին չի անդրադառնում դրան: Ի տարբերություն վիրավորանքի, երբ տեղեկատվության` գերակա հանրային շահով պայմանավորված լինելու
12
հանգամանքի առկայությունը բացառում է տվյալ
տեղեկատվությունը
վիրավորանք
համարելը, զրպարտության դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ փաստական կազմի առկայություն: Մասնավորապես` փաստացի տվյալներ հրապարակած անձը պետք է ապացուցի, որ մինչ հրապարակելը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռել վերջինիս հանգելու հետևության այն մասին, որ փաստացի այդ տվյալները պայմանավորված են հանրային գերակա շահով և կարող էին համապատասխանել իրականությանը: Բացի այդ, հրապարակող անձը պետք է նշված տվյալները բացահայտի բարեխիղճ և հավասարակշռված: Այս դեպքում բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվության (փաստացի տվյալի (տվյալների)) ամբողջական, առանց էական նշանակություն ունեցող փաստերի փոփոխման շարադրանք: Ինչ վերաբերում է (հավասարակշռվածե եզրույթին, ապա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ հավասարակշռվածություն պետք է լինի ներկայացվող փաստացի տվյալների և գերակա հանրային շահի հարաբերակցության առումով: Փաստացի տվյալների հրապարակումը, պայմանավորված լինելով գերակա հանրային շահով, չպետք է պարունակի զրպարտող այլ տեղեկություններ, որոնք չեն առնչվում տվյալ խնդրին:
3. Զրպարտությունը վերոնշյալ դրույթի ուժով բացակայում է նաև այն դեպքում, երբ հրապարակային տեղեկություններ տարածող անձը նշված տեղեկությունները տարածում է` հիմք ընդունելով զրպարտության ենթարկվողի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթում կամ պատասխանում կամ նրանցից ելնող փաստաթղթում արված եզրահանգումները կամ փաստերը:
Տեղեկատվության տարածումը այս դեպքում ևս ենթադրում է հրապարակային ելույթում կամ պատասխանում կամ փաստաթղթում տեղ գտած եզրահանգումների կամ փաստերի բարեխիղճ շարադրանք: Ելույթ պետք է դիտարկել անձի կողմից հնչեցրած բանավոր խոսքը, որը նպատակ ունի որոշակի տեղեկատվություն հասու դարձնել անորոշ թվով անձանց և արվում է որոշակի ձևաչափին համապատասխան կազմակերպված միջոցառումների ժամանակ (օրինակ` կոնֆերանսներ, համաժողովներ, հավաքներ, հանրահավաքներ և այլն ): Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ սույն հոդվածի իմաստով (փաստաթուղթե տերմինի մեկնաբանությունն անհրաժեշտ է կատարել` հաշվի առնելով նաև երկրում գործող փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային կարգավորումը: Ուստի (փաստաթուղթե տերմինը սույն հոդվածի իմաստով չպետք է նույնացվի բացառապես թղթային կրիչի օգտագործմամբ կազմված գրավոր արտահայտված տեղեկության հետ: Դրանում կարող են ներառվել կրիչի ցանկացած տեսակի (էլեկտրոնային (ֆաքս, լուսապատճեն և այլն), նյութական այլ կրիչներ) օգտագործմամբ կատարված գրառումները: Վճռաբեկ դատարանի վերոնշյալ եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ (փաստաթուղթե տերմինի նեղ մեկնաբանումն անհարկի սահմանափակում է և չի ներառում դեպքերի այն շրջանակը, որոնց պարագայում փաստաթղթերը կազմվում և տարածվում են էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ:
Պատասխանատվությունից ազատվելը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 հուլիսի, 2012 թ.
- Գործի #:
- ԼԴ/0749/02/10
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
