Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 106 — Հիմնական դրույթներ բաժնետիրական ընկերության մասին 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 106AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 106 — Հիմնական դրույթներ բաժնետիրական ընկերության մասին 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 106. Հիմնական դրույթներ բաժնետիրական ընկերության մասին 1. Բաժնետիրական ընկերություն է համարվում այն ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է որոշակի թվով բաժնետոմսերի: 2. Բաժնետոմսեր թողարկելու իրավունք ունեն միայն բաժնետիրական ընկերությունները: 3. Բաժնետիրական ընկերության մասնակիցները (բաժնետերերը) պատասխանատվություն չեն կրում նրա պարտավորությունների համար և իրենց պատկանող բաժնետոմսերի արժեքի սահմաններում կրում են ընկերության գ

Ամբողջ Տեքստ

Հոդված 106. Հիմնական դրույթներ բաժնետիրական ընկերության մասին 1. Բաժնետիրական ընկերություն է համարվում այն ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է որոշակի թվով բաժնետոմսերի:

2. Բաժնետոմսեր թողարկելու իրավունք ունեն միայն բաժնետիրական ընկերությունները:

3. Բաժնետիրական ընկերության մասնակիցները (բաժնետերերը) պատասխանատվություն չեն կրում նրա պարտավորությունների համար և իրենց պատկանող բաժնետոմսերի արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:

4. Բաժնետիրական ընկերությունը կարող է ստեղծվել մեկ անձի կողմից կամ կազմված լինել մեկ անձից` մեկ բաժնետիրոջ կողմից ընկերության բոլոր բաժնետոմսերը ձեռք բերելու դեպքում: Այդ մասին տեղեկությունները պետք է պարունակվեն ընկերության կանոնադրությունում, գրանցվեն և հրապարակվեն ի գիտություն բոլորի:

5. Բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանումը պետք է պարունակի տարբերակող նշանակության հատուկ, հասարակ և (կամ) այլ անուն, ինչպես նաև ներառի «բաց բաժնետիրական ընկերություն» կամ «փակ բաժնետիրական ընկերություն» բառերը:

6. Բաժնետիրական ընկերության իրավական վիճակը և բաժնետերերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենսգրքով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերի առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդի կառավարիչների առանձնահատկությունները` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ներդրումային ընկերությունների առանձնահատկությունները` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ ապահովագրողների առանձնահատկությունները՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, բաժնետիրական ընկերություն հանդիսացող վարկային բյուրոների առանձնահատկությունները սահմանվում են «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

7. Պետական ձեռնարկությունները մասնավորեցնելիս (ապապետականացնելիս) բաժնետիրական ընկերությունների ստեղծման առանձնահատկությունները սահմանվում են այդ ձեռնարկությունների մասնավորեցման (ապապետականացման) մասին օրենքներով և այլ իրավական ակտերով: (106-րդ հոդվածը փոփ. 27.07.01 ՀՕ-205, լրաց.

15.11.05 ՀՕ-229-Ն, 09.04.07 ՀՕ-178-Ն, 22.10.08 ՀՕ-192-Ն, 22.12.10 ՀՕ-253-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել