Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 84 — ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ 1.
ARLISՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 84AI Ինդեքսավորված

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 84 — ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հ ՈԴՎԱԾ 84. Հ ՈՂԱՄԱՍԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ 1. Հողամասերի շրջանառությունը Քաղաքացիական օրենսգրքով և սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան պայմանագրեր և այլ գործարքներ կնքելու միջոցով հողամասի և դրա նկատմամբ իրավունքների անցումն է մեկ անձից մեկ այլ անձի: 2. Շրջանառությունում չեն կարող գտնվել այն հողամասերը, որոնք սույն օրենսգրքի 60-րդ և 62-րդ հոդվածներին համապատասխան ենթակա չեն փոխանցման քաղաքացիների և իրավաբանակ

Ամբողջ Տեքստ

Հ ՈԴՎԱԾ 84. Հ ՈՂԱՄԱՍԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ 1. Հողամասերի շրջանառությունը Քաղաքացիական օրենսգրքով և սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան պայմանագրեր և այլ գործարքներ կնքելու միջոցով հողամասի և դրա նկատմամբ իրավունքների անցումն է մեկ անձից մեկ այլ անձի:

2. Շրջանառությունում չեն կարող գտնվել այն հողամասերը, որոնք սույն օրենսգրքի 60-րդ և 62-րդ հոդվածներին համապատասխան ենթակա չեն փոխանցման քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության:

3. Գյուղատնտեսական արտադրության համար տրամադրված հողամասերի շրջանառությունը սահմանափակ է: Դրանք կարող են մեկ անձից փոխանցվել մյուսին, եթե դրանց շրջանառությունը թույլատրվում է սույն օրենսգրքի 18-րդ գլխով:

4. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կամ օգտագործման տրամադրված հողամասերը կարող են շրջանառության մեջ գտնվել քաղաքացիական օրենսդրությանը և սույն օրենսգրքին համապատասխան:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել