Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Վարդանյան — ԵԴ/35429/02/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Վարդանյան — ԵԴ/35429/02/21

Վճռաբեկ դատարանԵԴ/35429/02/2115 դեկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ «Ինեկոբանկ, փակ `բաժնետիրական ընկերության (այսուհետ` Բանկ) հայցի ընդդեմ Գոհար Վարդանյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.01.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Գոհար Վարդանյանից բռնագանձել 104.676,2 ՀՀ դրամ, ինչպես նան այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած հայցադիմ

Ամբողջ Տեքստ

222 2ԱՏՏ «ԱԱԿ ֆ

ԹԽ»

փու ոք Ն/

ԱՐՈՏ 9)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/35429/02/21 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/35429/02/21

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի դեկտեմբերի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Ինեկոբանկ, փակ `բաժնետիրական ընկերության (այսուհետ` Բանկ) հայցի ընդդեմ Գոհար Վարդանյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.01.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Գոհար Վարդանյանից բռնագանձել 104.676,2 ՀՀ դրամ, ինչպես նան այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած հայցադիմումը մուտքագրելու օրվանից մինչն պարտավորության դադարման օրը:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 13.12.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 03.01.2023 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Ամալյա Մելքոնյան): Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ, 119-րդ, 340-րդ ու 372-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը վերականգնելու Բանկի միջնորդությունը մերժելու հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է այն, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար ժամկետի հաշվարկը պետք է սկսել կայքում վճռի հրապարակման օրվանից, որպիսի եզրահանգումը հակադրվում է ՆՄարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներում արտահայտած դիրքորոշումներին, քանի որ դատարանը, կայքում հրապարակելով վճիռը (նույնիսկ դրա հրապարակման օրվա մասին ծանուցած լինելու պարագայում), ձեռք չի բերում որնէ ապացույց այն մասին, որ կողմերը ծանոթացել են հրապարակված վճռին, ուստի դատական ակտի բողոքարկման ժամկետի հոսքը չի կարող ուղղակի կախվածության մեջ դրվել դրա հրապարակման օրվանից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի վճիռը հրապարակվել է այն կայացնելուց ամիսներ անց՝ 22.02.2022 թվականին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո: Բանկի աշխատակիցը չէր կարող 13.12.2021 թվականից սկսած կայքի միջոցով պարբերաբար ստուգել դատական ակտի հրապարակված լինելու հանգամանքը: Հետնաբար Վերաքննիչ դատարանը պարտավոր էր արձանագրել, որ վճիռը հասանելի չի եղել 13.12.2021 թվականի ժամը 18:00-ի դրությամբ, ուստի Բանկը չէր կարող կանխատեսել դրա ենթադրյալ հրապարակման ժամանակը:

Վերաքննիչ դատարանը պետք է պատշաճ գնահատման ն քննարկման առարկա դարձներ բաց թողնված ժամկետը վերականգնելու հնարավորության հարցը՝ դրա սկիզբը հաշվարկելով դատական ակտը փոստային ծառայության միջոցով փաստացի ստացված լինելու հաջորդ օրվանից, ինչը չի արել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինքնուրույն պետք է ստուգեր բողոքարկվող դատական ակտն ուղարկելու ժամանակը, քանի որ Բանկի վրա չի կարող դրվել ժխտման փաստի ապացուցման պարտականություն, Բանկը տվյալ դեպքում հայտնել է, որ դատական ակտն ստացել է ուշացումով, այն է՝ 11.10.2022 թվականին, ինչից ակնհայտ է, որ դատական ակտը հաջորդ օրն ուղարկելու դեպքում Բանկն այն կստանար ավելի վաղ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան 16.03.2016 թվականի թիվ ԵՇԴ/0245/02/14, 30.05.2019 թվականի թիվ ԿԴ/0412/0218 ն 27.05.2020 թվականի թիվ ԼԴԼ0685/02/19 քաղաքացիական գործերով կայացրած նախադեպային որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03.01.2023 թվականի «Վերաքենիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար

Յ

խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ն 63րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ, 119-րդ ն 372-րդ հոդվածների այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրումներին.

1) արդյոք դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելը ն վերակաեգնելը կարող է պայմանավորվել միայն այդ դատական ակտը դատական իշխանութան պաշտոնական կայքի միջոցով հրապարակվելու հանգամանքով' վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները,

2) արդյոք դատական ակտը դատական իշխանության պաշրոնական կայքում հրապարակելը համարվում է դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հանձնելու լիազորության պատշաճ կատարում այն պարագայում, երբ դատարանը դատական ակտը չի հրապարակել սահմանված ժամկետում, իսկ գործում բացակայում են դատարանի կողմից դատական ակտի օրինակը հրապարակման հաջորդ օրը գործին մասեակցող անձին ուղարկելու կամ մինչ այդ այն առձեռն նրան հանձնած լինելու ապացույցեերը' վերահաստատելով եախկիեում արտահայտած դիրքորոշումները:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ Ֆ(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (8) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն՝ առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորություն, Օ։վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է՝ երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետնաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձնական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց՝ դատական ակտի՝ օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տես, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի ն Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

4

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարնոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը ն ուղղումը դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանութան նե արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը՝ այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները (տե՛ս ըստ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի դիմումի" թիվ ԼԴԼ0685/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2020 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի Ա դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(..) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, ն եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջն չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս Խիզլռօս/ մ. ԷՒճոօօ թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց ն այնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս ԽԱջօտօմօ ոմ օՕլիօէտ մ. Թաջջռ թիվ 33636/09 գանգատով Եվրոպական դատարանի 28.03.2017 թվականի վճիռը, կետ 87):

Բացի այդ, Եվրոպական դատարանը փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ ն իրական հնարավորություն ունենա (տես ՑՇԱ6է ւ. քոռոօօ թիվ 23805/94 գանգատով Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36: Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի թիվ 25083/05 գանգատով Եվրոպական դատարանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25):

Եվրոպական դատարանը նշել է նան, որ (...) կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետնանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի ն դատավարության մասնակիցների միջն փոխազդեցություն ստեղծելու համար ն ուղղված են դատավարության մասնակիցներին

5

կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նան նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս Խճոօսռ օոժ Խօզտիօտռ մ. Թաջառ թիվ 797/14 ն 67755/14 գանգատներով Եվրոպական դատարանի 26.01.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45, 46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսնորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս 2ճսօժոյ մ. ՏԼՕսճու թիվ 53723/13 գանգատով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետնանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի ն. դատավարության կողմի միջն կապի միջոց՝ ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին ն նրա հիմքերին դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե'ս ԽԱՐՁՏՕԼԱ ԷտՏօօլռոօ զոժ օՕէհօոտ մ. Տքռյո թիվ 38366/97 գանգատով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):

Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու ն նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր ու երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված դատական ակտը հրապարակելու ն գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն:

ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան ն դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, ն չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության Ա

6

արդար դատաքննութան հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տես «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ըեդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը վերը նշված սկզբունքների լույսի ներքո անդրադարձել է նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի, 119-րդ հոդվածի 4-րդ մասի ն 179-րդ հոդվածի համակցված մեկնաբանությանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն |լՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ| գլխի դրույթներով:

Մինչեւ. 07.01.2023 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ նուն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչն նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձնով կայացված որոշմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների ն չկատարելու հետնանքների մասին:

Մինչեւ. 07.01.2023 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում ն հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված վճիռը, ինչպես նան գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում այն հրապարակելու օրվանից տասնհինգ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճիռը նույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչն 15 օրով

7

երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը՝ այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:

Մինչ 07.01.2023 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նան այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Մինչ, 07.01.2023 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով կայացված գործի վարույթը կարճելու մասին որոշման կամ վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, ն բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում ն 179-րդ հոդվածում նշված նորմերը, արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով ու վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն, եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն՝ դատական նիստ հրավիրելու ն նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լան շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, Օ:ինչպես նան դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության

8

օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում ն չի դադարեցնում դատարանի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել:

Բացի այդ, նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մինչն 27.07.2019 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմանը, գտել է, որ վերոնշյալ մոտեցումը կիրառելի է նան պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի նկատմամբ, այսինքն՝ այն դեպքում, երբ առկա է պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտ, դրա օրինակն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն կողմերին չի հանձնվել: Իսկ ինչ վերաբերում է դատական իշխանության կայքի միջոցով պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի հրապարակմանը, ապա այս եղանակը չի կարող դադարեցնել վճռի օրինակն առձեռն հանձնելու կամ պատվիրված նամակի միջոցով գործին մասնակցող անձանց ուղարկելու դատարանի 60պարտականությանը՝ հիմք ընդունեով վերոշարադրյալ՝։ իրավական դիրքորոշումները (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ըեդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի՝ իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու ն դրա մատչելիության սկզբունքներով (տե՛ս Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեն ն' գործով կայացված վճիռը դատարանի կողմից հայտարարված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, ն' վճիռն օրենքով սահմանված ժամկետում կողմին հանձնված կամ ուղարկված լինելու փաստերը, քանի որ թե' վճռի հրապարակումը, թե՛ դրա ուղարկումը կողմին նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին ուղղված է բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելուն Դատական ակտերի հրապարակման գործող եղանակը, ուղղված լինելով հրապարակայնության սկզբունքի երաշխավորմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, առաջնահերթ նպատակաուղղված է բողոքարկման իրավունքի իրականացման համար նախադրյալներ ապահովելուն: Էլեկտրոնային կայքի միջոցով դատական ակտի հրապարակման պայմաններում դատական ակտն անմիջապես հրապարակվելուց հետո կարող է հասանելի լինել գործին մասնակցող անձանց ն ապահովել վերջիններիս բողոքարկման իրավունքի իրականացման համար իրական երաշխիքներ: Այդուհանդերձ, օրենսդիրը, հաշվի առնելով էլեկտրոնային միջոցի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումները (մասնավորապես՝ միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների ն այլ միջոցների անհրաժեշտությունը, էլեկտրոնային հաղորդակցության ծառայության վճարովի բնույթը ն այլն), դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նան գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը: Միայն նշված պարտականությունների միաժամանակյա ն օրենքով սահմանված կարգով

9

իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը, արժնորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը՝ որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, անհրաժեշտ է համարել ընդգծել, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նան դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ հետնյալ պարտականությունները, այն է՝

ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,

բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ե ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սուն գործի փաստերի համաձայն` Դատարանը, 30.08.2021 թվականին որոշում կայացնելով հայցադիմումը վարույթ ընդունելու ո պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, դրանում որպես դատական ակտի հրապարակման ժամանակ է նշել 13.12.2021 թվականը, որպես հրապարակման միջոց՝ դատական իշխանության պաշտոնական կայքը (հատոր 1-ին, գ.թ. 19): Դատարանի 13.12.2021 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 22.02.2022 թվականին (հիմք՝ տ/'տ.ՇՕԱՐէ.Ձող):

Չնայած գործում առկա է վճիռը Բանկին ուղարկելու մասին Դատարանի գրությունը (հատոր 1-ին, գթ. 33), այդուհանդերձ, գործում բացակայում է դատական ակտի հրապարակման հաջորդ օրն առաքանին փոստային ծառայությանը հանձնված լինելու վերաբերյալ ապացույցը: Դատարանի 12.12.2021 թվականին թվագրված վճիռը Բանկն ստացել է 11.10.2022 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 36):

Բանկի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 25.10.2022 թվականին` միջնորդելով վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետի բացթողումը համարել հարգելի այն պատճառաբանությամբ, որ Դատարանի 13.12.2021 թվականի վճիռը փոստային ծառայության միջոցով Բանկն ստացել է «11.10.2022» թվականին (հատոր 1-ին, գ.թ. 41-58):

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Տվյալ դեպքում բողոքարկվել է պարզեցված վարույթի կարգով կայացված Վճիռը, որը հրապարակվել է 22.02.2022թ. ն կարող էր բողոքարկվել միեչն 15.03.2022թ. ներառյալ, բայց բողոքարկվել է 25. 10.2022թ., իսկ բողոք բերած անձե էլ այդ կապակցությամբ. վկայակոչել է միայն մեկ փաստ Վճիռը փոստով

11. 10.2022թ. ստացած լինելու փաստը. չի վկայակոչել Վճիռը 13.12.2021թ. հրապարակված չլինելու այն ավելի ուշ հրապարակված լինելու, իրեն ուշ ուղարկված լինելու դատական իշխանության պաշտոնական կայքի հասանելիության հեր կապված ինչ-ինչ խնդիրներ ունեցած լինելու կամ այլ փաստեր: Այս պայմաններում բողոք բերած անձի վկայակոչած միակ փաստն իեքնին բավարար չէ այն եզրակացության հանգելու համար, թե բողոք բերած անձն իրենից անկախ պատճառներով զրկված է եղել օրենքով սահմանված եղանակով հրապարակված վճիռը սահմանված տասեհինգօրա ժամկետում բողոքարկելու

10

հեարավորությունից, քանի որ այդ փաստը որնէ կերպ չի արդարացնում դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվելու արդյունքում հասանելի դառնալու պահից միեչն դրա թղթային օրինակն ստանալու պահը Վճռի բողոքարկման հարցում ցուցաբերված անգործությունը ն չի կարող գնահատվել որպես Վճռի հրապարակման հաջորդ օրվանից մեկնարկած ժամկետի բաց թողման հարգելի պատճառ», 03.01.2023 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին:

Համակարգային վերլուծության ենթարկելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բողոքի ընդունումը մերժելով, անտեսել է, այն հանգամանքները, որ

1) Դատարանը վճռի հրապարակման օր է նշանակել 13.12.2021 թվականը, մինչդեռ վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է միայն 22.02.2022 թվականին: Այսինքն՝ Դատարանը պատշաճ չի իրականացրել դարական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու իր պարտականությունը,

Զ) գործում բացակայում է վճռի օրինակը Բանկին ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկված լինելու ապացույցը (մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրան): Բանկը վճիոն ստացել է 11.10.2022 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը վերջինիս ներկայացուցիչը փոստային ծառայությանն է հանձնել 25.10.2022 թվականին, այսինքն՝ դատական ակտն ուշացումով ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում` միաժամանակ հարուցելով վերը նշված միջնորդությունը:

Վերոգրյալ հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման ն գնահատման չեն արժանացել:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում բողոքաբերը չի կարող կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերի պահանջները Դատարանի կողմից չպահպանելու բացասական հետնանքը: Օրենսդրի կողմից դատական ակտը հրապարակելու ն հրապարակված դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունների սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոջված է ապահովելու բավարար երաշխիքներ անձի՝ նան դատական ակտը բողոքարկելու իրավունքի լիարժեք իրականացման համար: Ավելին` Վերաքննիչ դատարանի վերոշարադրյալ պատճառաբանությունն իմաստազրկում է դատական ակտը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության առկայությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վերոշարադրյալ հիմնավորումներով Բանկի միջնորդությունը ենթակա էր բավարարման, ն բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (62. )ս՛Ց), քանի որ առկա է եղել բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Հիմք ընդունելով վերը նշվածը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, կայացնելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումներին հակասող մեկնաբանությամբ որոշում, սահմանափակել է Բանկի՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով նրան նան վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

11

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի ն 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 03.01.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար: Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.01.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 դեկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/35429/02/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել