ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 66 — Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա իրավական ակտերում փոփոխությունների կատարումը 1.
Ամփոփում
Հոդված 66. Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա իրավական ակտերում փոփոխությունների կատարումը 1. Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում, Կառավարությունը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ուսումնասիրում և անհրաժեշտության դեպքում նախաձեռնում է համապատասխան իրավական ակտեր մշակելը և Ազգային ժողով ներկայացնելը: 2. Այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարանի որոշմամբ նորմատիվ իրավական ակտն ամբողջությամբ
Ամբողջ Տեքստ
Հոդված 66. Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա իրավական ակտերում փոփոխությունների կատարումը 1. Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում, Կառավարությունը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ուսումնասիրում և անհրաժեշտության դեպքում նախաձեռնում է համապատասխան իրավական ակտեր մշակելը և Ազգային ժողով ներկայացնելը:
2. Այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարանի որոշմամբ նորմատիվ իրավական ակտն ամբողջությամբ կամ մասամբ ճանաչվել է Սահմանադրությանը հակասող, և սահմանվել է նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ, ապա Կառավարությունը մինչև այդ ժամկետի ավարտը համապատասխան օրենքի նախագիծ կամ նախագծերի փաթեթ ներկայացնելու միջոցով ապահովում է որոշման կատարումը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
