ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 125 — Իրավաբանական անձին քրեական պատասխանատվությունից ազատելը 1.
Ամփոփում
Հոդված 125. Իրավաբանական անձին քրեական պատասխանատվությունից ազատելը 1. Իրավաբանական անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից սույն օրենսգրքի 12-րդ գլխով նախատեսված հիմքերով այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են իրավաբանական անձի նկատմամբ: 2. Իրավաբանական անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից նաև այն դեպքում, երբ վերացրել է հանցանքի կատարմանը նպաստող պատճառները և պայմանները, եթե այդպիսիք առկա են, հատուցել է պատճառած վնասը և
Ամբողջ Տեքստ
Հոդված 125. Իրավաբանական անձին քրեական պատասխանատվությունից ազատելը 1. Իրավաբանական անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից սույն օրենսգրքի 12-րդ գլխով նախատեսված հիմքերով այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են իրավաբանական անձի նկատմամբ:
2. Իրավաբանական անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից նաև այն դեպքում, երբ վերացրել է հանցանքի կատարմանը նպաստող պատճառները և պայմանները, եթե այդպիսիք առկա են, հատուցել է պատճառած վնասը և հարթել է ենթադրյալ հանցագործության այլ հետևանքները, վերադարձրել է հանցանքի կատարման արդյունքում ձեռք բերված գույքը, այդ թվում՝ ստացված եկամուտը:
3. Իրավաբանական անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից նաև սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում: Գ Լ ՈՒ Խ 21 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
